Basic information
Number
ՀՕ-146-Ն
Type
Օրենք
Act type
Исходный акт (07.01.2005-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.12.28/72(371) Հոդ.1467
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
24.11.2004
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
21.12.2004
Effective date
07.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հոկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-80) 5-րդ հոդվածը «վարկային կազմակերպությունները» բառից հետո լրացնել «, Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը «Կենտրոնական բանկին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-146-Ն