ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում «և պետական վերահսկողության» բառերը փոխարինել «, պետական վերահսկողության և արտաքին հետախուզության» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) Արտաքին հետախուզության ծառայությունը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հանրապետության նախագահ | Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | 
| 
 2022 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-601-Ն | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|