ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «պետական պահպանության ծառայությունից,» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
| Հանրապետության նախագահ | Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | 
| 
 2022 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-612-Ն | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: