«Գրանցված է»
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
29 հուլիսի 2002 թ. 
Պետական գրանցման թիվ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 9 հուլիսի 2002 թ.  | 
N 233-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՄԵԹՈԴԻԿԱՆ (ՔԱՄԵԼՍ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հաստատել «Բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի մեթոդիկան (ՔԱՄԵԼՍ)՝ համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 2002 թ. հուլիսի 17  | 
| 
 Հավելված 
 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հուլիսի 9-ի թիվ 233-Ն որոշմամբ  | 
ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՄԵԹՈԴԻԿԱ (ՔԱՄԵԼՍ)
1. Սույն մեթոդիկայի և դրա հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերի իմաստով՝ հետևյալ տարրերը, բառերը և արտահայտություններն ունեն ստորև բերվող նշանակությունները.
1.1. Կենտրոնական բանկ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.
1.2. Ք - Կապիտալի համարժեքություն.
1.3. Ա - Ակտիվների որակ.
1.4. Մ - Կառավարում.
1.5. Ե - Եկամտաբերություն.
1.6. Լ - Իրացվելիություն.
1.7. Ս - Շուկայի փոփոխությունների նկատմամբ զգայունություն.
1.8. նորմատիվային դիսկրետ կապիտալ - համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 31-ի թիվ 147 որոշմամբ հաստատված կանոնակարգ 2-ի (այսուհետև՝ կանոնակարգ 2)՝ կապիտալի համարժեքության նորմատիվների հաշվարկի համար սահմանված կապիտալի մեծությունը հաշվետու օրվա դրությամբ.
1.9. դիսկրետ ընդհանուր ակտիվներ - հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշռային ընդհանուր ակտիվների մեծությունը.
1.10. դիսկրետ ընդհանուր կապիտալ - հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշռային ընդհանուր կապիտալի մեծությունը.
1.11. ակտիվների դասակարգման կարգ - «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ» և «ՀՀ տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգ».
1.12. չաշխատող ակտիվներ - համաձայն ակտիվների դասակարգման կարգի՝ հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի, ռիսկային, միջին ռիսկային, բարձր ռիսկային ակտիվներ.
1.13. չաշխատող վարկեր - համաձայն ակտիվների դասակարգման կարգի՝ հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի վարկեր:
2. Գնահատման համակարգը ներառում է վեց տարրեր՝ Ք, Ա, Մ, Ե, Լ, Ս, որոնք գնահատվում են 1-5 միավորներով, որտեղ լավագույն գնահատականը 5-ն է: ՔԱՄԵԼՍ-ով հաշվարկված ամփոփ գնահատականը ձևավորվում է վեց տարրերի միջին թվաբանական արդյունքով (Ս տարրը հաշվարկում ներառվում է 50 տոկոս կշռով): Յուրաքանչյուր տարրի գնահատականը հաշվարկվում է որպես տարրի կազմում ընդգրկված հարաբերակցությունների միջին թվաբանականի (օբյեկտիվ գնահատական) և սուբյեկտիվ կարծիքի գնահատականի միջին թվաբանական:
3. Գնահատումը կատարվում է ամսական կտրվածքով, բանկերի գործունեության ամսական արդյունքների հիման վրա, սուբյեկտիվ կարծիքը գնահատվում է առնվազն եռամսյակը մեկ անգամ:
4. Հարաբերակցությունների կազմը և սահմանաչափերը վերանայվում են տարին մեկ անգամ, մինչև նոր ֆինանսական տարվա սկիզբը` հաշվի առնելով ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների փաստացի ցուցանիշները:
5. Սույն մեթոդիկայի 8-րդ կետի կիրառման նպատակով, եթե բանկի ընդհանուր կապիտալի միջին ամսական մեծությունը փոքր է Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն չափից, ապա Ք տարրի օբյեկտիվ գնահատականը հավասար է 1-ի:
6. Սույն մեթոդիկայի 8-րդ կետի 1-ին ենթակետի կիրառման նպատակով, եթե 8.1 կետում սահմանված ցուցանիշը բացասական է, ապա բանկի ՔԱՄԵԼՍ ամփոփ ցուցանիշի օբյեկտիվ գնահատականը հավասար է 1-ի:
7. Սույն մեթոդիկայի կիրառման նպատակով տեղերում վերստուգումների ժամանակ ՔԱՄԵԼՍ-ի հաշվարկում կիրառվող բոլոր միջինացված ցուցանիշների փոխարեն հաշվարկում ընդգրկվում են ստուգման արդյունքում ճշտված դիսկրետ տվյալները:
8. Ք - Կապիտալի համարժեքություն
| 
 8.1.  | 
 (Ընդհանուր կապիտալ - դասակարգված ակտիվներ)/(ընդհանուր ակտիվներ-դասակարգված ակտիվներ)  | 
 >=12% = 5   | 
 Բնութագրում է բանկի կապիտալի համարժեքությունը՝ հաշվի առնելով չաշխատող ակտիվների փաստացի ծավալը՝ վերջիններս դիտարկելով որպես հավանական կորուստ: Հավանական կորստում հսկվող և ռիսկային ակտիվները ներառվում են 20, ոչ ստանդարտ ակտիվները՝ 50, միջին ռիսկային ակտիվները՝ 70, կասկածելի և բարձր ռիսկային ակտիվները՝ 100 տոկոս կշիռներով: Հաշվարկվում է որպես ընդհանուր կապիտալի (նորմատիվային դիսկրետ ընդհանուր կապիտալ գումարած ակտիվների հնարավոր կորուստների պահուստաֆոնդ) և չաշխատող ակտիվների (այդ թվում՝ վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածներ, համաձայն ակտիվների դասակարգման կարգի) տարբերության ու ընդհանուր ակտիվների (դիսկրետ ընդհանուր ակտիվներ և վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածներ՝ համաձայն ակտիվների դասակարգման կարգի, առանց ակտիվների հնարավոր կորուստների պահուստաֆոնդի նվազեցման) և չաշխատող ակտիվների տարբերության հարաբերություն:  | ||
| 
 8.2.  | 
 Ընդհանուր կապիտալ (միջին)/ռիսկով կշռված ակտիվներ (միջին)  | 
 >=20% = 5  | 
 Ն11 տնտեսական նորմատիվ, բնութագրում է ընդհանուր կապիտալի համարժեքության մակարդակն ըստ ակտիվների ռիսկայնության աստիճանի: Ընդհանուր կապիտալը և ռիսկով կշռված ակտիվները վերցված են միջին օրական հաշվարկով:  | ||
| 
 8.3.  | 
 Հիմնական կապիտալ (միջին)/ռիսկով կշռված ակտիվներ (միջին)  | 
 >=16% = 5  | 
 Ն12 տնտեսական նորմատիվ, բնութագրում է հիմնական կապիտալի համարժեքության մակարդակն ըստ ակտիվների ռիսկայնության աստիճանի: Հիմնական կապիտալը և ռիսկով կշռված ակտիվները վերցված են միջին օրական հաշվարկով:  | ||
| 
 8.4.  | 
 Ընդհանուր կապիտալ (միջին)/ընդհանուր ակտիվներ (միջին)  | 
 >14% = 5   | 
 Բնութագրում է բանկի ընդհանուր վճարունակության մակարդակը: Ընդհանուր կապիտալը և ընդհանուր ակտիվները վերցված են միջին օրական հաշվարկով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 31-ի թիվ 146 որոշմամբ հաստատված կանոնակարգ 3-ի (այսուհետև՝ կանոնակարգ 3) թիվ 3 հաշվետվության:  | ||
| 
 8.5.  | 
 Բանկի հետ կապված բոլոր անձանց պարտավորությունների հանրագումար/ ընդհանուր կապիտալ (միջին)  | 
 >60%=1   | 
 Ն42 տնտեսական նորմատիվ, բնութագրում է բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը: Ք տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:  | ||
| 
 8.6.  | 
 Ռիսկով կշռված խոշոր պարտապանների պարտավորությունների հանրագումար/ ընդհանուր կապիտալ (միջին)  | 
 >400%=1   | 
 Բնութագրում է բանկի կողմից տրամադրված խոշոր փոխառությունների ապահովվածությունը սեփական կապիտալով: Ռիսկով կշռված խոշոր պարտավորությունների հաշվարկը կատարվում է համաձայն կանոնակարգ 3-ի թիվ 14 հաշվետվության: Ընդհանուր կապիտալը հաշվարկվում է համաձայն 8.4 կետի:  | ||
| 
 8.7.  | 
 Կապիտալի համարժեքության սուբյեկտիվ գնահատական  | 
 Գնահատվում է 1-5   | 
 Գնահատվում է կապիտալի համարժեքության սուբյեկտիվ գնահատման չափանիշների հիման վրա. 
  | ||
| 
 9. Ա - Ակտիվների որակ 
  | |||||
| 
 9.1.  | 
 Դասակարգված վարկեր/վարկային ներդրումներ  | 
 <3% = 5   | 
 Դասակարգված վարկեր են համարվում չաշխատող վարկերը: Վարկային ներդրումները ներառում են Կենտրոնական բանկում, այլ բանկերում տեղաբաշխված ավանդները, այլ բանկերին, իրավաբանական, ֆիզիկական և բանկի հետ կապված անձանց ու աշխատակիցներին տրամադրված վարկերը: Բնութագրում է վարկային պորտֆելի որակը:  | ||
| 
 9.2.  | 
 Դասակարգված ակտիվներ/ընդհանուր ակտիվներ  | 
 <2% = 5   | 
 Դասակարգված ակտիվներ են համարվում չաշխատող ակտիվները (այդ թվում՝ վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածները): Ընդհանուր ակտիվները ներառում են հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշռային ակտիվները և վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածները՝ համաձայն ակտիվների դասակարգման կարգի, գումարած ակտիվների հնարավոր կորուստների պահուստը (բացառությամբ՝ վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածների գծով պահուստի): Բնութագրում է ակտիվների պորտֆելի որակը՝ հաշվի առնելով դասակարգված վարկերը, դեբիտորական պարտքերը, արժեթղթերում ներդրումները և վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածները:  | ||
| 
 9.3.  | 
 Լրացուցիչ պահուստաֆոնդ/ հիմնական կապիտալ (միջին)  | 
 <2% = 5  | 
 Բնութագրում է չաշխատող ակտիվների (այդ թվում՝ վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածները) կապիտալով ապահովվածության աստիճանը: Լրացուցիչ պահուստաֆոնդը ձևավորվում է ամենախիստ պահանջներով՝ 0.02 x ստանդարտ և ոչ ռիսկային ակտիվներ + 0.15 x հսկվող ակտիվներ + 0.2 x ռիսկային ակտիվներ + 0.25 x ոչ ստանդարտ ակտիվներ+ 0.7 x կասկածելի և միջին ռիսկային ակտիվներ + 1 x բարձր ռիսկային ակտիվներ - փաստացի ձևավորված պահուստաֆոնդ: Հիմնական կապիտալը հաշվարկվում է միջին օրական հաշվարկով՝ համաձայն 8.3 կետի:  | ||
| 
 9.4.  | 
 Ոչ եկամտաբեր ակտիվներ/ընդհանուր ակտիվներ  | 
 <20% = 5   | 
 Բնութագրում է բանկի ակտիվների որակը՝ հաշվի առնելով դրանցում ոչ եկամտաբեր ակտիվների տեսակարար կշիռը: Ոչ եկամտաբեր ակտիվները հաշվարկվում են՝ ընդհանուր ակտիվներ - վարկային ներդրումների, տեղաբաշխված դեպոզիտների, ֆակտորինգի (առանց 0.5 x հսկվող + ոչ ստանդարտ + կասկածելի) և արժեթղթերում (բացառությամբ՝ ռիսկային, միջին ռիսկային, բարձր ռիսկային արժեթղթերի) կատարված ներդրումների գումարը: Ընդհանուր ակտիվները վերցվում են որպես հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշռային ակտիվների և ակտիվների կորուստի պահուստաֆոնդի (առանց վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածների գծով պահուստի) գումար:  | ||
| 
 9.5.  | 
 Պահուստ/ դասակարգված ակտիվներ  | 
 >35% = 5   | 
 Դասակարգված ակտիվներ են համարվում չաշխատող ակտիվները, այդ թվում՝ վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածները: Բնութագրում է վատորակ ակտիվներին համարժեք պահուստի առկայությունը, ակտիվները հաշվարկի մեջ ներառվում են առանց պահուստաֆոնդի նվազեցման:  | ||
| 
 9.6.  | 
 Խոշոր ներդրումների հանրագումար/ ընդհանուր ներդրումներ  | 
 <30% = 5   | 
«Խոշոր» ներդրումներ են համարվում բանկի միջին օրական կապիտալի 5% և ավելի կազմող ներդրումները (ժամկետային, երկարաձգված, ժամկետանց)՝ տվյալ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված փոխառությունների, ակրեդիտիվների, նրանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների հանրագումարը: Ընդհանուր ներդրումները ներառում են հաշվեկշռային ակտիվները, ակրեդիտիվները, նրանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքները, բացառությամբ՝ կանխիկ դրամական միջոցների, թղթակցային հաշիվների և հիմնական միջոցների: Բնութագրում է բանկի ղեկավարության ունակությունը՝ դիվերսիֆիկացնելու բանկի գործունեության ընթացքում առաջացող ռիսկերը: Ա տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով: | ||
| 
 9.7.  | 
 Ակտիվների կենտրոնացման աստիճանը  | 
 <0.15 = 5   | 
Բնութագրում է ակտիվների ռիսկայնությունն ըստ տնտեսության ճյուղերի ու ներդրման ոլորտների: Ռիսկային է համարվում մեկ կամ մի քանի ճյուղերում ներդրումների կենտրոնացումը: | ||
| 
 9.8.  | 
 Դասակարգված և դուրս գրված վարկերի փոփոխությունը ընդհանուր վարկային ներդրումներում  | 
 Հավասար է նախորդ   | 
Դասակարգված վարկեր են համարվում չաշխատող վարկերը: Բնութագրում է վարկային ներդրումների որակի փոփոխությունը՝ հիմնվելով վատորակ, ինչպես նաև դուրս գրված ակտիվների շարժերի վրա: | ||
| 
 9.9.  | 
 Ակտիվների որակի սուբյեկտիվ գնահատական  | 
 Գնահատվում է   | 
 Գնահատվում է ակտիվների որակի սուբյեկտիվ գնահատման չափանիշների հիման վրա. 
  | ||
| 
 
 10. Մ - Կառավարում 
  | |||||
| 
 10.1.  | 
 Կառավարման սուբյեկտիվ կարծիք  | 
 Գնահատվում է   | 
 Գնահատվում է կառավարման սուբյեկտիվ գնահատման չափանիշների հիման վրա. 
  | ||
| 
 10.2.  | 
 Վերապատրաստումների թիվ/աշխատողների թվաքանակ  | 
 
  | 
Բնութագրում է բանկի հիմնական աշխատակազմի (առանց սպասարկող անձնակազմի) մասնագիտական պատրաստվածության աստիճանը՝ հաշվի առնելով վերապատրաստումները: Հաշվարկվելու է անհրաժեշտ տեղեկություններն ստանալու համար համապատասխան հաշվետվական ձև և հաշվարկում ներառման ենթակա վերապատրաստումների ցանկը Կենտրոնական բանկի կողմից սահմանելուց հետո: | ||
| 
 10.3.  | 
 Խախտումներ  | 
 <1 = 5   | 
 Տնտեսական յուրաքանչյուր նորմատիվի խախտումը համարվում է 1 միավոր, յուրաքանչյուր հաշվետվության ուշացումը՝ 0.5 միավոր, հաշվապահական հաշվառման սխալը՝ 0.25, անարժանահավատ տվյալների ներկայացումը՝ 1, այլ խախտումները՝ 0.5 միավոր:  | ||
| 
 10.4.  | 
 ՔԱԵԼՍ միջին  | 
 Ք, Ա, Ե, Լ, Ս տարրերի   | 
 Հաշվարկվում է որպես համակարգի հինգ տարրերի (առանց կառավարման (Մ)) թվաբանական միջին: Շուկայի փոփոխությունների նկատմամբ զգայունության գնահատականը միջինի հաշվարկում (Ս) ընդգրկվում է 50 տոկոսով:  | ||
| 
 
 11. Ե - Եկամտաբերություն 
  | |||||
| 
 11.1.  | 
 Զուտ շահույթ (միջին ամսական)/ընդհանուր ակտիվներ (միջին տարեսկզբից)  | 
 >=0.7% = 5   | 
 Ցույց է տալիս ընդհանուր ակտիվների մեկ միավորի առաջացրած միջին ամսական շահույթը կամ բնութագրում է ակտիվների շահութաբերությունը: Զուտ շահույթը հաշվարկվում է տարեսկզբից կուտակված զուտ շահույթը բաժանած ամիսների թվին: Ընդհանուր ակտիվները հաշվարկվում են տարեսկզբից յուրաքանչյուր ամսվա դիսկրետ հաշվեկշռային ընդհանուր ակտիվների գումարը բաժանած ամիսների թվին:  | ||
| 
 11.2.  | 
 Զուտ շահույթ (միջին ամսական)/ընդհանուր կապիտալ (միջին տարեսկզբից)  | 
 >=2% = 5   | 
 Բնութագրում է ընդհանուր կապիտալի մեկ միավորին բաժին ընկնող միջին ամսական շահույթը կամ կապիտալի շահութաբերությունը: Զուտ շահույթը հաշվարկվում է տարեսկզբից կուտակված զուտ շահույթը բաժանած ամիսների թվին: Ընդհանուր կապիտալը հաշվարկվում է տարեսկզբից յուրաքանչյուր ամսվա դիսկրետ հաշվեկշռային ընդհանուր կապիտալների գումարը բաժանած ամիսների թվին:  | ||
| 
 11.3.  | 
 Զուտ տոկոսային եկամուտ (միջին ամսական)/եկամտաբեր ակտիվներ (միջին տարեսկզբից)  | 
 <0% = 1  | 
 Հաշվարկվում է որպես տոկոսային եկամուտների հարաբերակցություն վարկային ներդրումների, տեղաբաշխված դեպոզիտների, ֆակտորինգի (առանց 0.5 x հսկվող + ոչ ստանդարտ + կասկածելի) և արժեթղթերում (բացառությամբ՝ ռիսկային, միջին ռիսկային, բարձր ռիսկային արժեթղթերի) կատարված ներդրումների գումարին: Բնութագրում է եկամտաբեր ակտիվների օգտագործման արդյունավետությունը: Զուտ տոկոսային եկամուտը հաշվարկվում է տարեսկզբից կուտակված զուտ տոկոսային եկամուտը բաժանած ամիսների թվին: Եկամտաբեր ակտիվները հաշվարկվում են տարեսկզբից յուրաքանչյուր ամսվա վերջի դրությամբ եկամտաբեր ակտիվների գումարը բաժանած ամիսների թվին:  | ||
| 
 11.4.  | 
 Զուտ գործառնական եկամուտներ (կուտակային)/զուտ մասհանումներ (կուտակային)  | 
 Զ.Գ.Ե.>0 & Զ.Մ.<0 = 5   | 
 Բնութագրում է բանկի եկամտաբերության աստիճանը՝ հաշվի առնելով կատարված մասհանումները: Զուտ գործառնական եկամուտները և զուտ մասհանումները հաշվարկվում են որպես հաշվետու ամսվա վերջի դրությամբ ստացված զուտ գործառնական եկամուտներ և կատարված զուտ մասհանումներ՝ համաձայն կանոնակարգ 3-ով սահմանված թիվ 5 հաշվետվության:  | ||
| 
 11.5.  | 
 Զուտ տոկոսային եկամուտներ (կուտակային)/ ընդհանուր ծախսեր (կուտակային)  | 
 >40% = 5   | 
 Բնութագրում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում զուտ տոկոսային եկամուտների հաշվին բանկի ընդհանուր ծախսերը բավարարելու ունակությունը: Զուտ տոկոսային եկամուտները և ընդհանուր ծախսերը հաշվարկվում են որպես հաշվետու ամսվա վերջի դրությամբ ստացված զուտ տոկոսային եկամուտներ և կատարված ընդհանուր ծախսեր՝ համաձայն կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվության:  | ||
| 
 11.6.  | 
 Զուտ դրամական հոսքեր՝ մինչև գործառնական ակտիվներում և պարտավորություններում փոփոխությունները/ հաշվարկված վճարվելիք տոկոսներ  | 
 >400% = 5   | 
 Բնութագրում է բանկի ունակությունը՝ մարելու հաշվարկված վճարվելիք տոկոսները՝ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գործառնական գործունեությունից ստացված դրամական միջոցների հաշվին:  | ||
| 
 11.7.  | 
 Եկամտաբերության սուբյեկտիվ գնահատական  | 
 Գնահատվում է   | 
 Գնահատվում է եկամտաբերության սուբյեկտիվ գնահատման չափանիշների հիման վրա. 
  | ||
| 
 
 12. Լ - Իրացվելիություն 
  | |||||
| 
 12.1.  | 
 Բարձր իրացվելի ակտիվներ (միջին)/ ընդհանուր ակտիվներ (միջին)  | 
 Եթե իրացվելիության  Եթե իրացվելիության   | 
 Ն21 տնտեսական նորմատիվ, բնութագրում է բանկի իրացվելիության ընդհանուր մակարդակը:  | ||
| 
 12.2.  | 
 Բարձր իրացվելի ակտիվներ/ցպահանջ պարտավորություններ  | 
 >100% = 5   | 
 Ն22 տնտեսական նորմատիվ, բնութագրում է ցպահանջ պարտավորությունները պատշաճ կատարելու բանկի ունակությունը:  | ||
| 
 12.3.  | 
 Մինչև 180 օր մարման ժամկետով ակտիվներ/մինչև 180 օր մարման ժամկետով պարտավորություններ  | 
 >140% = 5   | 
 Բնութագրում է բանկի կողմից մինչև 180 օր մարման ժամկետով պարտավորությունների բավարարման մակարդակը: Մինչև 180 օր մարման ժամկետով ակտիվների և պարտավորությունների (այդ թվում՝ արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունները) մեծությունները հաշվարկվում են համաձայն կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության:  | ||
| 
 12.4.  | 
 Դրամական հոսք գործառնական գործունեությունից/ (ցպահանջ հաշիվներ + մինչև 1 ամիս ժամկետայնությամբ պարտավորություններ)  | 
 >35% = 5   | 
 
 Բնութագրում է բանկի ունակությունը՝ բավարարելու դրամական զուտ հոսքերի միջոցով ցպահանջ և կարճաժամկետ պարտավորությունները: Մինչև 1 ամիս ժամկետայնությամբ պարտավորությունների ծավալը հաշվարկվում է որպես հաշվետու ամսվան նախորդող եռամսյակի միջին թվաբանական: Մինչև 1 ամիս մարման ժամկետով պարտավորությունների մեծությունը (այդ թվում՝ արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունները) հաշվարկվում է համաձայն կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության:  | ||
| 
 12.5.  | 
 Իրացվելիության սուբյեկտիվ կարծիք  | 
 Գնահատվում է   | 
 Գնահատվում է իրացվելիության սուբյեկտիվ գնահատման չափանիշների հիման վրա. 
  | ||
| 
 
 13. Ս - Շուկայի փոփոխությունների նկատմամբ զգայունություն 
  | |||||
| 
 13.1.  | 
 Համախառն արտարժութային դիրք/ ընդհանուր կապիտալ  | 
 >30% = 1  | 
 Բնութագրում է համախառն արտարժութային ռիսկի աստիճանը: Կանոնակարգ 2-ով սահմանված արտարժույթի տնօրինման նորմատիվն է:  | ||
| 
 13.2.  | 
 II խմբի արտարժութային դիրք/ ընդհանուր կապիտալ  | 
 >6% = 1   | 
 Բնութագրում է բանկի ռիսկի մակարդակը II խմբի մեջ ընդգրկված արտարժույթների գծով: Կանոնակարգ 2-ով սահմանված արտարժույթի տնօրինման նորմատիվն է:  | ||
| 
 13.3.  | 
 Հիմնական միջոցներ/ հիմնական կապիտալ (միջին)  | 
 <20% = 5   | 
 Բնութագրում է շուկայում հիմնական միջոցների գների փոփոխությունների հետ կապված բանկի ռիսկը: Սույն մեթոդիկայի իմաստով՝ հիմնական միջոցները ներառում են բանկի կողմից օգտագործվող հիմնական միջոցները, գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված անշարժ գույքը և այլ հիմնական միջոցները, շահագործումից դուրս հիմնական միջոցները՝ արտահայտված հաշվեկշռային արժեքով:  | ||
| 
 13.4.  | 
 Տոկոսաբեր ակտիվների և ծախսատար պարտավորությունների ճեղքվածք/ընդհանուր կապիտալ (դիսկրետ)  | 
 <20% = 5   | 
 Բնութագրում է շուկայում տոկոսադրույքների փոփոխությունների հետ կապված բանկի ռիսկը: Տոկոսաբեր ակտիվների և ծախսատար պարտավորությունների ճեղքվածքը հաշվարկվում է մինչև 180 օր մարման ժամկետով տոկոսաբեր ակտիվների և ծախսատար պարտավորությունների համար: Մինչև 180 օր մարման ժամկետով տոկոսաբեր ակտիվների և ծախսատար պարտավորությունների մեծությունները հաշվարկվում են համաձայն կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության:  | ||
| 
 13.5.  | 
 Արտարժութային ակտիվների և պարտավորությունների ճեղքվածք/ընդհանուր կապիտալ (դիսկրետ)  | 
 <20% = 5   | 
 Բնութագրում է շուկայում արտարժութային փոխարժեքների տատանումների հետ կապված բանկի ռիսկը: Արտարժութային ակտիվների և պարտավորությունների ճեղքվածքը հաշվարկվում է մինչև 180 օր մարման ժամկետ ունեցող արտարժութային ակտիվների և պարտավորությունների համար: Մինչև 180 օր մարման ժամկետով արտարժութային ակտիվների և պարտավորությունների մեծությունները հաշվարկվում են՝ համաձայն կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության: Արտարժութային ակտիվների և պարտավորությունների ճեղքվածքը (մինչև 180 օր) ներառում է առաջին և երկրորդ խմբի արտարժույթների գծով ճեղքվածքների բացարձակ արժեքով գումարը:  | ||
| 
 13.6.  | 
 Շուկայական ռիսկի նկատմամբ զգայունության սուբյեկտիվ կարծիք  | 
 Գնահատվում է   | 
 Գնահատվում է շուկայի փոփոխությունների նկատմամբ զգայունության սուբյեկտիվ գնահատման չափանիշների հիման վրա. 
  | ||