Basic information
Number
ՀՕ-83-Ն
Type
Օրենք
Act type
Исходный акт (28.05.2005-08.01.2007)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2005.05.18/28(400) Հոդ.549
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
11.04.2005
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
10.05.2005
Effective date
28.05.2005
Interrupt date
08.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի ապրիլի 11-ին

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 ապրիլի 2000 թվականի, ՀՕ-49) 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց`

փոշի 1 800 դրամ
ածխածնի մոնօքսիդ 240 դրամ
ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի) 14 800 դրամ
ծծմբային անհիդրիդ        1 800 դրամ
քլոր   12 000 դրամ
քլորոպրեն 90 000 դրամ
քրոմ և քրոմի միացություններ       18 957 000 դրամ
ֆորմալդեհիդ  46 800 դրամ
տոլուոլ  1 500 դրամ
քսիլոլ  4 500 դրամ»:

      Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
         

Ռ. Քոչարյան


2005 թ. մայիսի 10
      Երևան
    ՀՕ-83-Ն