ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 15 ապրիլի 2022 թվականի  | 
 թիվ 108  | 
 քաղ. Վիտեբսկ  | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 47-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից՝  | 
 Բելառուսի Հանրապետությունից՝  | 
 Ղազախստանի Հանրապետությունից՝  | 
 Ղրղզստանի Հանրապետությունից՝  | 
 Ռուսաստանի Դաշնությունից՝  | 
| 
 Մ. Գրիգորյան  | 
 Ի. Պետրիշենկո  | 
 Բ. Սուլթանով  | 
 Ա. Կասիմալիև  | 
 Ա. Օվերչուկ  | 
| 
 ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 15-ի թիվ 108 որոշման  | 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում կատարվող
1. «Caulophilus latinasus (Say)»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
| 
 «Ceratitis rosa Karsch  | 
 Նատալյան պտղաճանճ»։  | 
2. «Diabrotica barberi Smith & Lawrence»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
| 
 «Diabrotica speciosa (Germar)  | 
 Դիաբրոտիկա յուրահատուկ»։  | 
3. «Epitrix cucumeris Harris»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
| 
 «Epitrix subcrinita (LeConte)  | 
 Կարտոֆիլի արևմտյան լվիկաբզեզ»։  | 
4. «Ips calligraphus (Germar)»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
| 
 «Ips emarginatus (LeConte)  | 
 Ակոսավոր կեղևակեր»։  | 
5. «Pseudaulacaspis pentagona (Targioni-Tozzetti)»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
| 
 «Pseudips mexicanus (Hopkins)  | 
 Սոճու ամերիկյան «փորագրիչ»»։  | 
6. «Rhagoletis cingulata Loew»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
| 
 «Rhagoletis indifferens Curran  | 
 Բալի արևելյան պտղաճանճ»։  | 
7. «Spodoptera eridania (Cramer)»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
| 
 «Spodoptera exempta (Walker)  | 
 Եգիպտացորենի աֆրիկյան բվիկ  | 
8. «Spodoptera litura (Fabricius)»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
| 
 «Strauzia longipennis (Wiedemann)  | 
 Արևածաղկի խայտաթև»։  | 
9. «Nacobbus aberrans (Thorne) Thorne & Allen»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
| 
 «Xiphinema americanum sensu stricto Cobb  | 
 Ամերիկյան դաշույն-նեմատոդ  | 
| 
 Xiphinema bricolense Ebsary, Vrain & Graham»  | 
 Բրիկոլենսե դաշույն-նեմատոդ  | 
| 
 Xiphinema californicum Lamberti & Bleve-Zacheo»  | 
 Կալիֆոռնիական դաշույն-նեմատոդ»։  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: