ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
| 
 17 հոկտեմբերի 2022 թվականի  | 
 թիվ 157  | 
 քաղ. Բիշքեկ  | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 41 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ժամանակ գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման տեքստում «2023 թվականի հունվարի 1-ից» և «մինչև 2023 թվականի հունվարի 1-ը» բառերը համապատասխանաբար փոխարինել «2026 թվականի օգոստոսի 1-ից» և «մինչև 2026 թվականի օգոստոսի 1-ը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից՝  | 
 Բելառուսի Հանրապետությունից՝  | 
 Ղազախստանի Հանրապետությունից՝  | 
 Ղրղզստանի Հանրապետությունից՝  | 
 Ռուսաստանի Դաշնությունից՝  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Մ. Գրիգորյան  | 
 Ի. Պետրիշենկո  | 
 Ս. Ժումանգարին  | 
 Ա. Կասիմալիև  | 
 Ա. Օվերչուկ  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: