ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 15 հուլիսի 2022 թվականի  | 
 թիվ 111  | 
 քաղ. Վիտեբսկ  | 
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ (ՆԻԿՈՏԻՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ) ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ծխախոտային (նիկոտին պարունակող) արտադրանքի ցանկում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 44 որոշման հավելված) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից՝  | 
 Բելառուսի Հանրապետությունից՝  | 
 Ղազախստանի Հանրապետությունից՝  | 
 Ղրղզստանի Հանրապետությունից՝  | 
 Ռուսաստանի Դաշնությունից՝  | 
| 
 Մ. Գրիգորյան  | 
 Ի. Պետրիշենկո  | 
 Բ. Սուլթանով  | 
 Ա. Կասիմալիև  | 
 Ա. Օվերչուկ  | 
| 
 ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովիխորհրդի 2022 թվականի հուլիսի 15-ի թիվ 111 որոշման  | 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ծխախոտային (նիկոտին պարունակող) արտադրանքի ցանկում կատարվող
1. «Ապրանքի անվանումը» սյունակը լրացնել «*» նշանով տողատակի ծանոթագրությամբ։
2. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2404*-ից» ծածկագրով դիրքը հանել։
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
| 
 «2404 11 000  | 
 Ծխախոտ կամ վերականգնված ծխախոտ պարունակող արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար  | 
| 
 2404 12 000  | 
 Նիկոտին պարունակող այլ արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար  | 
| 
 2404 19 000  | 
 Ծխախոտի կամ նիկոտինի փոխարինիչներ պարունակող այլ արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար»։  | 
4. Տողատակի ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«*Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել բացառապես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, ապրանքի անվանումը բերված է միայն օգտվելու հարմարության համար:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: