Basic information
Number
N 971-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (17.06.2023-по сей день)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.06.2023
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.06.2023
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.06.2023
Effective date
17.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2023 թվականի N 971-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված ծառայությունների գնման գործընթացի շրջանակում որակավորման և պայմանագրի ապահովումներ ներկայացնելու հարցը, իսկ ներկայացվելու պայման սահմանվելու դեպքում՝ չափերը, որոշվում են գնահատող հանձնաժողովի կողմից, պայմանով, որ դրանք չեն կարող ավելի լինել, քան սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սահմանված չափերն են:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 16-ի N 971-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 16-ի N 971-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 16-ի N 971-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 16-ի N 971-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 16-ի N 971-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 16-ի N 971-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 16-ի N 971-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունիսի 2023 թվական: