ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2023 թվականի N 1065-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 27-ի «Պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները հաստատելու մասին» N 684-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 Երևան | 
| 29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| ՀավելվածՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1065-Ն որոշման | 
| «ՀավելվածՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 27-ի N 684-Ն որոշման | 
ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ, ԱՌԱՆՁԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները (այսուհետ՝ չափաքանակներ):
2. Չափաքանակի ցուցանիշները մշակված են ութժամյա աշխատանքային հերթափոխի համար:
3. Անտառային տնկարկներում առանձին աշխատանքների կատարման ծախսերի չափաքանակները սահմանելիս հաշվի է առնվում տնկարանի բաժինների` ցանքի և դպրոց-հողամասի առկայությունը:
4. Տնկարանների ցանքի բաժնում իրականացվում է ծառաթփատեսակների սերմերի ցանքի աշխատանքներ, իսկ դպրոց-հողամասում մշակվում և ձևավորվում են խոշոր տնկանյութերը:
5. Հողի հակահրդեհային հանքայնացման, անտառմշակույթների սրսկման, հողում խրամատների նախապատրաստման, համատարած վարի մեքենայացված աշխատանքների համար դիզելային վառելիքի ծախսը կազմում է 40 լիտր (մեկ հեկտարի հաշվով), իսկ փոսերի փորման համար՝ 30 լիտր:
6. Ըստ մեխանիկական կազմի հողերը բաժանվում են՝
1) թեթև (ավազային փխրուն, ավազային կապակցված և ավազակավային հողերը).
2) միջին (կավավազային թեթև, կավավազային միջակ և կավավազային ծանր հողերը).
3) ծանր (կավային թեթև, կավային միջակ և կավային ծանր հողերը):
7. Հողի մոլախոտապատվածությունը բաժանվում է աստիճանների՝
1) թույլ (խոտածածկը զբաղեցնում է միավոր տարածքի մինչև 25 տոկոսը).
2) միջին (խոտաբույսերը զբաղեցնում են միավոր տարածքի 26-50 տոկոսը).
3) ուժեղ (խոտաբույսերը զբաղեցնում են միավոր տարածքի 50 տոկոսից ավելին):
ԳԼՈՒԽ 2. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
8. Անտառների պահպանության, առանձին աշխատանքների կատարման ծախսերի հաշվարկման համար՝
1) անտառապատման և անտառավերականգնման տարածքի ցանկապատման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 1-ում.
2) հողի հակահրդեհային հանքայնացման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 2-ում։
N 1 աղյուսակ
Անտառապատման և անտառավերականգնման տարածքի ցանկապատման աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Շինափայտի մաքրում կեղևից և շվերից (տրամագիծը 10-12 սմ) | հատ | 42 | 8700 | 
| 2. | Հենասյուների պատրաստում 1,8 մ երկարությամբ, ստորին մասի (70 սմ) երեսպատում պաշտպանիչ շերտով | հատ | 95 | |
| 3. | Հենասյուների մոտեցում տեղադրում և ամրացում | հատ | 42 | |
| 4. | Փշալարի բացում, ձգում և ամրացում հենասյուներին ամրակներով (հինգ փշալար հորիզոնական և երկու անկյունագծով հենասյուների միջև) | գծմ | 515 | |
| 5. | Պատրաստի հենասյուների բարձում ավտոմեքենա արտադրամասում և բեռնաթափում ավտոմեքենայից հանդամասում | խմ | 5.6 | 18750 | 
| 6. | Ցանկապատի տարածքի տեղաձևում և փոսերի փորում հենասյուների տեղադրման համար 0,35x0,35 մ (0,5 մ խորությամբ) | հատ | 42 | 
N 2 աղյուսակ
Հողի հակահրդեհային հանքայնացման աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Հողի հակահրդեհային հանքայնացում ձեռքով (անտառային թաղիքի և բուսական մնացորդների հեռացում, հողաշերտի փխրեցում) | 8700 | ||
| 1.1 | թեթև հողերում | քմ | 390 | |
| 1.2 | միջին հողերում | 330 | ||
| 1.3 | ծանր հողերում | 270 | ||
| 2. | Հողի հակահրդեհային հանքայնացում մեքենայացված (հանքայնացված շերտի լայնությունը 2,4 մ) | 37500 | ||
| 2.1 | թեթև հողերում | կմ | 8 | |
| 2.2 | միջին հողերում | 6 | ||
| 2.3 | ծանր հողերում | 5 | ||
ԳԼՈՒԽ 3. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
9. Անտառների պաշտպանության, առանձին աշխատանքների կատարման ծախսերի հաշվարկման համար՝
1) չորացած ճյուղերի և բնաշիվերի հեռացման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 3-ում.
2) վնասատուներից և հիվանդություններից տնկարանների պաշտպանության աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 4-ում.
3) վնասատուներից և հիվանդություններից դպրոց-հողամասի պաշտպանության աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 5-ում.
4) վնասատուներից և հիվանդություններից անտառմշակույթների պաշտպանության մեքենայացված (տրակտորային սրսկիչով) աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 6-ում:
N 3 աղյուսակ
Չորացած ճյուղերի և բնաշիվերի հեռացման աշխատանքների կատարման չափաքանակը
| Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| Չորացած ճյուղերի, բնաշիվերի հատում ձեռքով և կտրած շիվերի տեղափոխում անտառամիջյան ճանապարհաեզր | հատ (ծառ) | 35 | 8700 | 
N 4 աղյուսակ
Վնասատուներից և հիվանդություններից տնկարանների պաշտպանության աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1 | Պայքար դաշտամկների դեմ (թունավոր գրավչանյութի տեղադրում բնանցքերի մեջ) միջինը մեկ հա-ի հաշվով | 11300 | ||
| 1.1 | մինչև 40 բնանցք | հա | 4.3 | |
| 1.2 | 41-80 բնանցք | 3.6 | ||
| 1.3 | 81-100 բնանցք | 3.1 | ||
| 1.3 | 101-200 բնանցք | 2.4 | ||
| 1.4 | 201-300 բնանցք | 1.3 | ||
| 1.5 | 301-400 բնանցք | 1.2 | ||
| 1.6 | 401-600 բնանցք | 0.9 | ||
| 1.7 | 601-800 բնանցք | 0.7 | ||
| 1.8 | 801-1200 բնանցք | 0.6 | ||
| 1.9 | 1200-ից ավելի | 0.5 | ||
| 2. | Ցանքերի սրսկում վնասատուների և հիվանդությունների դեմ ձեռքի սրսկիչով | քմ | 3000 | |
N 5 աղյուսակ
Վնասատուներից և հիվանդություններից դպրոց-հողամասի պաշտպանության աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Պայքար դաշտամկների դեմ (թունավոր գրավչանյութի տեղադրում բնանցքերի մեջ) միջինը մեկ հա-ի հաշվով | 11300 | ||
| 1.1 | մինչև 40 բնանցք | հա | 4.3 | |
| 1.2 | 41-80 բնանցք | 3.6 | ||
| 1.3 | 81-100 բնանցք | 3.1 | ||
| 1.4 | 101-200 բնանցք | 2.4 | ||
| 1.5 | 201-300 բնանցք | 1.3 | ||
| 1.6 | 301-400 բնանցք | 1.2 | ||
| 1.7 | 401-600 բնանցք | 0.9 | ||
| 1.8 | 601-800 բնանցք | 0.7 | ||
| 1.9 | 801-1200 բնանցք | 0.6 | ||
| 1.10 | 1200-ից ավելի | 0.5 | ||
| 2. | Տնկիների սրսկում վնասատուների և հիվանդությունների դեմ ձեռքի սրսկիչով | |||
| 2.1 | տնկիների բարձրությունը մինչև 1,5 մ | հատ | 1250 | |
| 2.2 | տնկիների բարձրությունը մինչև 1,5-2 մ | 750 | ||
| 2.3 | տնկիների բարձրությունը 2 մ-ից ավելի | 500 | ||
N 6 աղյուսակ
Վնասատուներից և հիվանդություններից անտառմշակույթների պաշտպանության մեքենայացված (տրակտորային սրսկիչով) աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Հիվանդություններով վարակված կամ վնասատուներով բնակեցված անտառմշակույթների ցողում (սրսկում) տրակտորային սրսկիչով (նշված աշխատանքներն իրականացվում են 1 տրակտորիստի և երկու բանվորների օգնությամբ (բանվորներն իրականացնում են բանվորական հեղուկի պատրաստումը և սրսկիչի լիցքավորումը: | 37500 | ||
| 1.1 | ծառերի բարձրությունը մինչև 2 մ | հա | 4 | |
| 1.2 | ծառերի բարձրությունը մինչև 2-5 մ | 3 | ||
| 1.3 | բանվորական հեղուկի պատրաստում | 4 | 11300 | |
| 3 | ||||
| 1.4 | սրսկիչի լիցքավորում | 4 | ||
| 3 | ||||
ԳԼՈՒԽ 4. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
10. Անտառների վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի հաշվարկման համար հաստատվում են հետևյալ չափաքանակները՝
1) անտառմշակույթների հիմնադրման համար տարածքի տեղանշման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 7-ում.
2) հողում փոսերի նախապատրաստում՝ ձեռքով աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 8-ում.
3) հողում փոսերի նախապատրաստում՝ մեքենայացված աշխատանքների միջոցով կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 9-ում.
4) հողում խրամատներով նախապատրաստում՝ ձեռքով աշխատանքների միջոցով կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 10-ում.
5) հողում խրամատների նախապատրաստում՝ մեքենայացված աշխատանքների միջոցով, ինչպես նաև հողի հետ լցում խրամատներում ձեռքով աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 11-ում.
6) սերմերի ցանքի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 12-ում.
7) սերմնաբուսակների տնկման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 13-ում.
8) տնկիների տնկման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 14-ում.
9) անտառային տնկարանների ցանքի բաժնի հիմնման և խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 15-ում.
10) դպրոց-հողամասի հիմնման և խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 16-ում.
11) դպրոց-հողամասի կտրոններով հիմնման և խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 17-ում.
12) անտառմշակույթների ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 18-ում.
13) անտառմշակույթների խնամքի՝ ձեռքով խոտհնձի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 19-ում.
14) անտառմշակույթների խնամքի՝ մեքենայացված խոտհնձի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 20-ում.
15) փոսերով տնկված տնկիների խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 21-ում.
16) փոսերով տնկված սերմնաբուսակների բաժակների վերանորոգման աշխատանքների ձեռքով կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ N 22-ում.
17) մոլախոտերի հեռացում հերբիցիդների կիրառմամբ մեքենայացված աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 23-ում.
18) անտառմշակույթների ոռոգման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 24-ում.
19) առուների պատրաստման և վերանորոգման, ինչպես նաև փոսերով տնկված անտառմշակույթների բաժակների վերանորոգման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 25-ում.
20) սերմնաբուսակներով և խոշոր տնկիներով անտառմշակույթների լրացման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 26-ում.
21) բնական վերաճի օժանդակման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 27-ում.
22) երկու տարեկան սերմնաբուսակների և խոշոր տնկիների հանման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 28-ում.
23) ասեղնատերևավոր տնկիների հողագնդով հանման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 29-ում.
24) կոճղաշվային/բնաշիվային եղանակով վերականգնման աջակցման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 30-ում.
25) փակ արմատային համակարգով տնկանյութի աճեցման աշխատանքների կատարման չափաքանակները ներկայացված են աղյուսակ 31-ում:
N 7 աղյուսակ
Անտառմշակույթների հիմնադրման համար տարածքի տեղանշման աշխատանքների կատարման չափաքանակը
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Անտառմշակույթների հիմնադրման համար տարածքի տեղանշում լարով | հա | 3 | 8700 | 
N 8 աղյուսակ
Հողում փոսերի նախապատրաստում՝ ձեռքով աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավոր | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Փոսերի փորում ձեռքով, չափսերը 0,3x0,3x0,3 մ | 8700 | ||
| 1.1 | թեթև հողերում | հատ | 100 | |
| 1.2 | միջին հողերում | 82 | ||
| 1.3 | ծանր հողերում | 65 | ||
| 2. | Փոսերի փորում ձեռքով, չափսերը 0,4x0,4x0,4 մ | |||
| 2.1 | թեթև հողերում | հատ | 80 | |
| 2.2 | միջին հողերում | 60 | ||
| 2.3 | ծանր հողերում | 40 | ||
| 3. | Փոսերի փորում ձեռքով, չափսերը 0,5x0,5x0,5 մ | |||
| 3.1 | թեթև հողերում | հատ | 60 | |
| 3.2 | միջին հողերում | 45 | ||
| 3.3 | ծանր հողերում | 30 | ||
N 9 աղյուսակ
Հողում փոսերի նախապատրաստում՝ մեքենայացված աշխատանքների միջոցով կատարման չափաքանակները
| N N ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավոր | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Փոսերի փորում մեքենայացված չափսերը 0,3x0,3x0,3 մ | |||
| 1.1 | թեթև հողերում | հատ | 450 | 18750 | 
| 1.2 | միջին հողերում | 400 | ||
| 1.3 | ծանր հողերում | 350 | ||
| 2. | Փոսերի փորում մեքենայացված չափսերը 0,4x0,4x0,4 մ | |||
| 2.1 | թեթև հողերում | հատ | 400 | |
| 2.2 | միջին հողերում | 350 | ||
| 2.3 | ծանր հողերում | 300 | ||
| 3. | Փոսերի փորում մեքենայացված չափսերը 0,5x0,5x0,5 մ | |||
| 3.1 | թեթև հողերում | հատ | 350 | |
| 3.2 | միջին հողերում | 300 | ||
| 3.3 | ծանր հողերում | 250 | ||
| 4. | Հողի հանում փոսերից ձեռքով չափսերը 0,3x0,3x0,3 մ | 8700 | ||
| 4.1 | թեթև հողերում | հատ | 200 | |
| 4.2 | միջին հողերում | 165 | ||
| 4.3 | ծանր հողերում | 130 | ||
| 5. | Հողի հանում փոսերից ձեռքով չափսերը 0,4x0,4x0,4 մ | |||
| 5.1 | թեթև հողերում | հատ | 160 | |
| 5.2 | միջին հողերում | 130 | ||
| 5.3 | ծանր հողերում | 100 | ||
| 6. | Հողի հանում փոսերից ձեռքով չափսերը 0,5x0,5x0,5 մ | |||
| 6.1 | թեթև հողերում | հատ | 140 | |
| 6.2 | միջին հողերում | 110 | ||
| 6.3 | ծանր հողերում | 80 | ||
N 10 աղյուսակ
Հողում խրամատներով նախապատրաստում՝ ձեռքով աշխատանքների միջոցով կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Խրամատների փորում ձեռքով, չափսերը 0,5x0,35 մ | 8700 | ||
| 1.1 | թեթև հողերում | գծմ | 55 | |
| 1.2 | միջին հողերում | 45 | ||
| 1.3 | ծանր հողերում | 35 | ||
| 2. | Քարերի հավաքում խրամատներում հողլիցքից առաջ | քմ | 680 | |
| 3. | Հողի հետ լցում խրամատներում, ձեռքով 0,5x0,35 մ | |||
| 3.1 | թեթև հողերում | գծմ | 400 | |
| 3.2 | միջին հողերում | 325 | ||
| 3.3 | ծանր հողերում | 250 | ||
N 11 աղյուսակ
Հողում խրամատների նախապատրաստում՝ մեքենայացված աշխատանքների միջոցով, ինչպես նաև հողի հետ լցում խրամատներում ձեռքով աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Խրամատների պատրաստում, պլանտաժային գութանով 0,5x0,6 մ խորությամբ | 37500 | ||
| 1.1 | թեթև հողերում | գծմ | 4500 | |
| 1.2 | միջին հողերում | 3800 | ||
| 1.3 | ծանր հողերում | 3100 | ||
| 2. | Քարերի հավաքում խրամատներում հողլիցքից առաջ | քմ | 680 | 8700 | 
| 3. | Հողի հետ լցում խրամատներում, ձեռքով | |||
| 3.1 | թեթև հողերում | գծմ | 400 | |
| 3.2 | միջին հողերում | 325 | ||
| 3.3 | ծանր հողերում | 250 | ||
N 12 աղյուսակ
Սերմերի ցանքի աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Ցանքի համար խրամատներում ակոսների պատրաստում | 8700 | ||
| 1.1 | 3 սմ խորությամբ | գծմ | 3400 | |
| 1.2 | 7 սմ խորությամբ | 2500 | ||
| 2. | Կաղնու, հաճարենու և այլ սերմերի ցանք 3-5 հատ մեկ ցանքատեղում | |||
| 2.1 | թեթև հողերում | հատ | 600 | |
| 2.2 | միջին հողերում | 500 | ||
| 2.3 | ծանր հողերում | 400 | ||
| 3. | Խրամատների ուղղում ցանքից հետո | գծմ | 550 | |
N 13 աղյուսակ
Սերմնաբուսակների տնկման աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Սերմնաբուսակների ժամանակավոր ծածկում հողով | հազ. հատ | 50 | 8700 | 
| 2. | Տնկման համար սերմնաբուսակների նախապատրաստում | հազ. հատ | 30 | |
| 3. | Սերմնաբուսակների տնկում բահով, նախապատրաստված հողում | |||
| 3.1 | թեթև հողերում | հատ | 270 | |
| 3.2 | միջին հողերում | 250 | ||
| 3.3 | ծանր հողերում | 230 | ||
| 4. | Խրամատների ուղղում տնկումից հետո | գծմ | 550 | |
N 14 աղյուսակ
Տնկիների տնկման աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Տնկման համար տնկիների նախապատրաստում, արմատների և սաղարթի ձևավորում, տեսակավորում, աճման խթանիչներով արմատների մշակում | 8700 | ||
| 1.1 | խոշոր տնկիներ | հատ | 370 | |
| 1.2 | մանր տնկիներ | 400 | ||
| 1.3 | թփեր | 430 | ||
| 2. | Մանր տնկիների տնկում մինչև 1 մ բարձրությամբ (նախապատրաստված փոսերում) | |||
| 2.1 | փոսերի խորությունը 0,3x0,3x0,3մ | հատ | 240 | |
| 2.2 | փոսերի խորությունը 0,4x0,4x0,4մ | 220 | ||
| 2.3 | փոսերի խորությունը 0,5x0,5x0,5մ | 200 | ||
| 3. | Խոշոր տնկիների տնկում 1-2 մ բարձրությամբ (նախապատրաստված փոսերում) | |||
| 3.1 | փոսերի խորությունը 0,4x0,4x0,4մ | հատ | 160 | |
| 3.2 | փոսերի խորությունը 0,5x0,5x0,5մ | 140 | ||
| 4. | Թփերի տնկում (նախապատրաստված փոսերում) | |||
| 4.1 | փոսերի խորությունը 0,3x0,3x0,3մ | հատ | 310 | |
| 4.2 | փոսերի խորությունը 0,4x0,4x0,4մ | 280 | ||
| 4.3 | փոսերի խորությունը 0,5x0,5x0,5մ | 250 | ||
| 5. | Տնկիների տնկում հողագնդով (նախապատրաստված փոսերում) | |||
| 5.1 | փոսերի խորությունը 0,3x0,3x0,3մ | հատ | 60 | |
| 5.2 | փոսերի խորությունը 0,4x0,4x0,4մ | 40 | ||
| 5.3 | փոսերի խորությունը 0,5x0,5x0,5մ | 25 | ||
N 15 աղյուսակ
Անտառային տնկարանների ցանքի բաժնի հիմնման և խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| 1. | Հողի նախապատրաստում համատարած մեքենայացված վար (տրակտորով) | հա | 1,66 | 37500 | 
| 2. | Հողի մեքենայացված փխրեցում (տրակտորով) | հա | 1,66 | 25000 | 
| 3. | Հողագնդերի փխրեցում բահով և հարթեցում փոցխով նախապես վարած հողում | 8700 | ||
| 3.1 | թեթև հողերում | քմ | 170 | |
| 3.2 | միջին հողերում | քմ | 131 | |
| 3.3 | ծանր հողերում | քմ | 92 | |
| 4. | Մշակված հողի մաքրում մոլախոտերից և արմատներից (ձեռքով) | քմ | 1148 | |
| 4.1 | մարգերի լայնակի տեղանշում լարով | քմ | 950 | |
| 4.2 | մարգերի նախապատրաստում ձեռքով | քմ | 430 | |
| 5. | Մարգերի պատրաստում ցանքի համար լարով 3-7 սմ խորությամբ | գծմ | 4380 | |
| 6. | Ցանքի համար սերմերի նախապատրաստում | կգ | 65 | |
| 7. | Սերմերի ցանք (ժապավենաձև հողալցումով) | գծմ | 780 | |
| 8. | Ցանքերում փխրեցում և մոլախոտերի հեռացում ձեռքով | |||
| մոլախոտապատվածության աստիճանը | ||||
| 8.1 | թույլ | քմ | 200 | |
| 8.2 | միջին | 150 | ||
| 8.3 | ուժեղ | 100 | ||
| 9. | Տնկարանի ոռոգում | քմ | 2500 | |
| 10. | Տնկարանի պարարտացում | քմ | 1830 | |
| 11. | Ցանքերի սրսկում վնասատուների և հիվանդությունների դեմ ձեռքի սրսկիչով | քմ | 3000 | 11300 | 
| 12. | Պայքար դաշտամկների դեմ (թունավոր գրավչանյութի տեղադրում բնանցքերի մեջ) | |||
| 12.1 | մինչև 40 բնանցք մեկ հա-ի հաշվով | հա | 4.3 | |
| 12.2 | 41-80 բնանցք | 3.6 | ||
| 12.3 | 81-100 բնանցք | 3.1 | ||
| 12.4 | 101-200 բնանցք | 2.4 | ||
| 12.5 | 201-300 բնանցք | 1.3 | ||
| 12.6 | 301-400 բնանցք | 1.21 | ||
| 12.7 | 401-600 բնանցք | 0.9 | ||
| 12.8 | 601-800 բնանցք | 0.7 | ||
| 12.9 | 801-1200 բնանցք | 0.6 | ||
| 12.10 | 1200-ից ավելի | 0.5 | ||
N 16 աղյուսակ
Դպրոց-հողամասի հիմնման և խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները
| N N ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Հողի նախապատրաստում համատարած մեքենայացված վար (տրակտորով) | հա | 1.66 | 37500 | 
| 2. | Հողի մեքենայացված փխրեցում (տրակտորով) | հա | 1,66 | 25000 | 
| 3. | Հողագնդի փխրեցում բահով և հարթեցում փոցխով նախապես վարած հողում | |||
| 3.1 | թեթև հողերում | քմ | 170 | 8700 | 
| 3.2 | միջին հողերում | 131 | ||
| 3.3 | ծանր հողերում | 92 | ||
| 4. | Մշակված հողի մաքրում մոլախոտերից և արմատներից (ձեռքով) | քմ | 1148 | |
| 5. | Խրամատների փորում ձեռքով, չափսերը 0,5x0,35 մ | |||
| 5.1 | թեթև հողերում | գծմ | 55 | |
| 5.2 | միջին հողերում | 44 | ||
| 5.3 | ծանր հողերում | 34 | ||
| 6. | Հողի հետ լցում խրամատներում, ձեռքով 0,5x0,35 մ | |||
| 6.1 | թեթև հողերում | գծմ | 449 | |
| 6.2 | միջին հողերում | 363 | ||
| 6.3 | ծանր հողերում | 277 | ||
| 7. | Երկու տարեկան սերմնաբուսակների տնկում բահով նախապատրաստված հողում 1x0,5 սխեմայով | հատ | 497 | |
| 8. | Հողի փխրեցում և մոլախոտերի հեռացում մոլախոտապատվածության աստիճանը | |||
| 8.1 | թույլ | քմ | 200 | |
| 8.2 | միջին | 150 | ||
| 8.3 | ուժեղ | 100 | ||
| 9. | Ոռոգում | քմ | 2500 | |
| 10. | Պարարտացում | քմ | 1830 | 8700 | 
| 11. | Երկու տարեկան սերմնաբուսակների սաղարթի ձևավորում | հատ | 2000 | |
| 12. | Երկու տարեկան սերմնաբուսակների հանում տնկարանից | հատ | 2500 | |
| 13. | Երկու տարեկան սերմնաբուսակների տեսակավորում, հաշվառում և կապոցների ստեղծում (1 կապոցում 100 հատ) | հատ | 25000 | |
| 14. | Պայքար դաշտամկների դեմ (թունավոր գրավչանյութի տեղադրում բնանցքերի մեջ) | 11300 | ||
| 14.1 | մինչև 40 բնանցք մեկ հա-ի հաշվով | հա | 4.3 | |
| 14.2 | 41-80 բնանցք | 3.6 | ||
| 14.3 | 81-100 բնանցք | 3.1 | ||
| 14.4 | 101-200 բնանցք | 2.4 | ||
| 14.5 | 201-300 բնանցք | 1.3 | ||
| 14.6 | 301-400 բնանցք | 1.21 | ||
| 14.7 | 401-600 բնանցք | 0.9 | ||
| 14.8 | 601-800 բնանցք | 0.7 | ||
| 14.9 | 801-1200 բնանցք | 0.6 | ||
| 14.10 | 1200-ից ավելի | 0.5 | ||
| 15. | Տնկիների սրսկում վնասատուների և հիվանդությունների դեմ ձեռքի սրսկիչով | 11300 | ||
| 15.1 | տնկիների բարձրությունը մինչև 1,5 մ | հատ | 1250 | |
| 15.2 | տնկիների բարձրությունը մինչև 1,5-2 մ | 750 | ||
| 15.3 | տնկիների բարձրությունը 2 մ-ից ավելի | 500 | ||
N 17 աղյուսակ
Դպրոց-հողամասի կտրոններով հիմնման և խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները
| N N ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| 1. | Հողի նախապատրաստում համատարած մեքենայացված վար (տրակտորով) | հա | 1,66 | 37500 | 
| 2. | Հողի մեքենայացված փխրեցում (տրակտորով) | հա | 1,66 | 25000 | 
| 3. | Հողագնդի փխրեցում բահով և հարթեցում փոցխով նախապես վարած հողում | |||
| 3.1 | թեթև հողերում | քմ | 170 | 8700 | 
| 3.2 | միջին հողերում | 131 | ||
| 3.3 | ծանր հողերում | 92 | ||
| 4. | Մարգերի նախապատրաստում ձեռքով | քմ | 430 | |
| 5. | Մինչև 2 սմ տրամագծով մեկ տարեկան շվերի մթերում (բարդի, ուռենի, սոսի) | հատ | 4000 | |
| 6. | Մթերված շվերի կտրատում (25-30 սմ) և կտրոնների կապում փնջերով (100 կտրոն 1 փնջում) | հատ | 7000 | |
| 7. | Կտրոնների տնկում նախապատրաստած հողում (0,4x0,5 մ սխեմայով) | 8700 | ||
| 7.1 | թեթև հողերում | հատ | 2100 | |
| 7.2 | միջին հողերում | 1800 | ||
| 7.3 | ծանր հողերում | 1500 | ||
| 8. | Հողի փխրեցում և մոլախոտերի հեռացում մոլախոտապատվածության աստիճանը | 8700 | ||
| 8.1 | թույլ | քմ | 200 | |
| 8.2 | միջին | 150 | ||
| 8.3 | ուժեղ | 100 | ||
| 9. | Ոռոգում | քմ | 2500 | |
| 10. | Պարարտացում | քմ | 1830 | |
| 11. | Տնկիների սրսկում վնասատուների և հիվանդությունների դեմ ձեռքի սրսկիչով | 11300 | ||
| 11.1 | տնկիների բարձրությունը մինչև 1,5 մ | հատ | 1250 | |
| 11.2 | տնկիների բարձրությունը մինչև 1,5-2 մ | 750 | ||
| 12. | Պայքար դաշտամկների դեմ (թունավոր գրավչանյութի տեղադրում բնանցքերի մեջ) | |||
| 12.1 | մինչև 40 բնանցք մեկ հա-ի հաշվով | հա | 4.3 | |
| 12.2 | 41-80 բնանցք | 3.6 | ||
| 12.3 | 81-100 բնանցք | 3.1 | ||
| 12.4 | 101-200 բնանցք | 2.4 | ||
| 12.5 | 201-300 բնանցք | 1.3 | ||
| 12.6 | 301-400 բնանցք | 1.2 | ||
| 12.7 | 401-600 բնանցք | 0.9 | ||
| 12.8 | 601-800 բնանցք | 0.7 | ||
| 12.9 | 801-1200 բնանցք | 0.6 | ||
| 12.10 | 1200-ից ավելի | 0.5 | ||
N 18 աղյուսակ
Անտառմշակույթների ագրոտեխնիկական խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Խրամատներում հողի փխրեցում և մոլախոտերի հեռացում ձեռքով | 8700 | ||
| Մոլախոտապատվածության աստիճանը թեթև հողերում | ||||
| 1.1 | թույլ | գծմ | 500 | |
| 1.2 | միջին | 450 | ||
| 1.3 | ուժեղ | 300 | ||
| 2. | Մոլախոտապատվածության աստիճանը միջին հողերում | |||
| 2.1 | թույլ | գծմ | 370 | |
| 2.2 | միջին | 320 | ||
| 2.3 | ուժեղ | 220 | ||
| 3. | Մոլախոտապատվածության աստիճանը ծանր հողերում | |||
| 3.1 | թույլ | գծմ | 250 | |
| 3.2 | միջին | 200 | ||
| 3.3 | ուժեղ | 150 | ||
N 19 աղյուսակ
Անտառմշակույթների խնամքի` ձեռքով խոտհնձի աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Ձեռքով խոտհունձ, խոտի հավաքում և հեռացում | քմ | 400 | 8700 | 
N 20 աղյուսակ
Անտառմշակույթների խնամքի` մեքենայացված խոտհնձի աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Մեքենայացված (բենզինի ծախսը 15 լիտր) խոտհունձ, խոտի հավաքում և հեռացում | քմ | 1000 | 15000 | 
N 21 աղյուսակ
Փոսերով տնկված տնկիների ձեռքով խնամքի աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Տնկիների շրջակայքում հողի փխրեցում և մոլախոտերի հեռացում բաժակների տրամագիծը (մ) | 8700 | ||
| 1.1 | 0,5 | հատ | 300 | |
| 1.2 | 0,7 | 200 | ||
| 1.3 | 1,0 | 100 | ||
N 22 աղյուսակ
Փոսերով տնկված սերմնաբուսակների բաժակների վերանորոգման աշխատանքների ձեռքով կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1 | Սերմնաբուսակների շրջակայքում հողի փխրեցում ձեռքով և մոլախոտերի հեռացում | 8700 | ||
| 1.1 | թեթև հողերում | հատ | 350 | |
| 1.2 | միջին հողերում | 250 | ||
| 1.3 | ծանր հողերում | 150 | ||
N 23 աղյուսակ
Մոլախոտերի հեռացում հերբիցիդների կիրառմամբ մեքենայացված աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Մոլախոտերի հեռացում հերբիցիդների կիրառումով մեքենայացված (տրակտորային սրսկիչով). նշված աշխատանքներն իրականացվում են 1 տրակտորիստի և երկու բանվորների օգնությամբ | հա | 3 | 37500 | 
| 1.1 | բանվորական հեղուկի պատրաստումը | հա | 3 | 11300 | 
| 1.2 | սրսկիչի լիցքավորումը | հա | 3 | 11300 | 
N 24 աղյուսակ
Անտառմշակույթների ոռոգման աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Խրամատներով տնկված անտառմշակույթների ոռոգում | հա | 0.45 | 8700 | 
| 2 | Փոսերով տնկված անտառմշակույթների ոռոգում բաժակներում | հատ | 200 | |
| 3. | Ոռոգում ռետինե խողովակով` ձեռքով (16լ ջուր 1 ծառին) | հատ | 500 | 
N 25 աղյուսակ
Առուների պատրաստման և վերանորոգման, ինչպես նաև փոսերով տնկված անտառմշակույթների բաժակների վերանորոգման աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Առուների պատրաստում 0.3 x 0.2 մ | 8700 | ||
| 1.1 | թեթև հողերում | գծմ | 120 | |
| 1.2 | միջին հողերում | 100 | ||
| 1.3 | ծանր հողերում | 80 | ||
| 2. | Ժամանակավոր առուների մաքրում և ուղղում 0.3 x 0.2մ | գծմ | 250 | |
| 3. | Բաժակների վերանորոգում | հատ | 200 | |
N 26 աղյուսակ
Սերմնաբուսակներով և խոշոր տնկիներով անտառմշակույթների լրացման աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Փոսերի փորում ձեռքով, չափսերը 0,3x0,3x0,3 մ | 8700 | ||
| 1.1 | թեթև հողերում | հատ | 150 | |
| 1.2 | միջին հողերում | 125 | ||
| 1.3 | ծանր հողերում | 100 | ||
| 2. | Փոսերի փորում ձեռքով, չափսերը 0,4x0,4x0,4 մ | 8700 | ||
| 2.1 | թեթև հողերում | հատ | 120 | |
| 2.2 | միջին հողերում | 100 | ||
| 2.3 | ծանր հողերում | 80 | ||
| 3. | Փոսերի փորում ձեռքով, չափսերը 0,5x0,5x0,5 մ | 8700 | ||
| 3.1 | թեթև հողերում | հատ | 80 | |
| 3.2 | միջին հողերում | 60 | ||
| 3.3 | ծանր հողերում | 40 | ||
| 4. | Սերմնաբուսակների տնկում բահով (նախապատրաստված փոսերում) | 8700 | ||
| 4.1 | թեթև հողերում | հատ | 270 | |
| 4.2 | միջին հողերում | 250 | ||
| 4.3 | ծանր հողերում | 230 | ||
| 5. | Լրացման համար տնկիների նախապատրաստում, արմատների և սաղարթի ձևավորում, տեսակավորում, աճման խթանիչներով արմատների մշակում | 8700 | ||
| 5.1 | խոշոր տնկիներ | հատ | 370 | |
| 5.2 | մանր տնկիներ | 400 | ||
| 5.3 | թփեր | 430 | ||
| 6. | Մանր տնկիների տնկում մինչև 1 մ բարձրությամբ (նախապատրաստված փոսերում) | 8700 | ||
| 6.1 | Փոսերի խորությունը 0,3x0,3x0,3մ | հատ | 240 | |
| 6.2 | Փոսերի խորությունը 0,4x0,4x0,4մ | 220 | ||
| 6.3 | Փոսերի խորությունը 0,5x0,5x0,5մ | 200 | ||
| 7. | Խոշոր տնկիների տնկում 1-2 մ բարձրությամբ (նախապատրաստված փոսերում) | 8700 | ||
| 7.1 | Փոսերի խորությունը 0,4x0,4x0,4մ | հատ | 160 | |
| 7.2 | Փոսերի խորությունը 0,5x0,5x0,5մ | 140 | ||
| 8. | Թփերի տնկում (նախապատրաստված փոսերում) | 8700 | ||
| 8.1 | Փոսերի խորությունը 0,3x0,3x0,3մ | հատ | 310 | |
| 8.2 | Փոսերի խորությունը 0,4x0,4x0,4մ | 280 | ||
| 8.3 | Փոսերի խորությունը 0,5x0,5x0,5մ | 250 | ||
| 9. | Տնկիների տնկում հողագնդով (նախապատրաստված փոսերում) | 8700 | ||
| 9.1 | Փոսերի խորությունը 0,3x0,3x0,3մ | հատ | 60 | |
| 9.2 | Փոսերի խորությունը 0,4x0,4x0,4մ | 40 | ||
| 9.3 | Փոսերի խորությունը 0,5x0,5x0,5մ | 25 | ||
N 27 աղյուսակ
Բնական վերաճի օժանդակման աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Անտառում սերմատու ծառերի տակ խաշամի հեռացում և 8 սմ խորությամբ հողի փխրեցում ձեռքով (1x1 մ հարթակում) | հատ (հարթակ) | 170 | 8700 | 
| 2. | Անտառում սերմատու ծառերի տակ առանց խաշամի հեռացման հողի փխրեցում 8 սմ խորությամբ ձեռքով (1x1 մ հարթակում) | հատ (հարթակ) | 320 | 8700 | 
| 3. | Կաղնու, հաճարենու և այլ սերմերի ցանք 3-5 հատ մեկ ցանքատեղում | |||
| 3.1 | թեթև հողերում | հատ | 600 | 8700 | 
| 3.2 | միջին հողերում | 500 | ||
| 3.3 | ծանր հողերում | 400 | ||
N 28 աղյուսակ
Երկու տարեկան սերմնաբուսակների և խոշոր տնկիների հանման աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Երկու տարեկան սերմնաբուսակների հանում, տեսակավորում և ժամանակավոր հողաթաղում | հատ | 1000 | 8700 | 
| 2. | Խոշոր տնկիների հանում (առանց հողագնդի) | 8700 | ||
| 2.1 | 3 - 4 տարեկան | հատ | 120 | |
| 2.2 | 5 - 6 տարեկան | 70 | ||
| 2.3 | 7- 8 տարեկան | 35 | ||
| 3. | Խոշոր տնկիների ժամանակավոր հողաթաղում | հատ | 3400 | |
| 4. | Խոշոր տնկիների հանում հողաթաղումից | հատ | 4000 | |
N 29 աղյուսակ
Ասեղնատերևավոր տնկիների հողագնդով հանման աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Տնկիների հանում հողագնդով և փաթեթավորում | 8700 | ||
| 1.1 | հողագնդի տրամագիծը 25 սմ | հատ | 100 | |
| 1.2 | հողագնդի տրամագիծը 30 սմ | 60 | ||
| 1.3 | հողագնդի տրամագիծը 40 սմ | 45 | ||
| 1.4 | հողագնդի տրամագիծը 50 սմ | 30 | ||
| 1.5 | հողագնդի տրամագիծը 70 սմ | 15 | ||
| 1.6 | հողագնդի տրամագիծը 80 սմ | 6 | ||
N 30 աղյուսակ
Կոճղաշվային/բնաշիվային եղանակով վերականգնման աջակցման աշխատանքների կատարման չափաքանակները
| NN ը/կ | Աշխատանքի անվանումը | Չափի միավորը | Չափաքանակի ցուցանիշը (1 չափաքանակի չափը) | Ծախսերի չափաքանակը (դրամ) | 
| 1. | Կոճղաշվերի/բնաշիվերի հատում ձեռքով և էտած շվերի տեղափոխում անտառամիջյան ճանապարհաեզր | հատ (կոճղ/շիվ) | 15 | 8700 | 
| 2. | Կոճղաշվերի/բնաշիվերի հատում մեքենայացված (բենզինի ծախսը 5 լիտր (բենզասղոց) և էտած շվերի տեղափոխում անտառամիջյան ճանապարհաեզր | հատ (կոճղ/շիվ) | 50 | 
N 31 աղյուսակ
Փակ արմատային համակարգով տնկանյութի աճեցման աշխատանքների կատարման չափաքանակները
| 
 | »: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Հայաստանի Հանրապետության | Ա. Հարությունյան | 
| 29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2023 թվական: