Basic information
Number
ՀՕ-109-Ն
Type
Օրենք
Act type
Исходный акт (25.06.2005-07.04.2018)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2005.06.24/40(412) Հոդ.756
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
20.05.2005
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
16.06.2005
Effective date
25.06.2005
Interrupt date
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320) 5-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Վարչական ակտերի ձևերի, դրանց ընդունման, հրապարակման կամ հրատարակման, ուժի մեջ մտնելու, փոփոխման, անվավեր ճանաչելու, գործողությունը դադարեցնելու, ինչպես նաև այդ ակտերի հասցեատերերին իրազեկելու հետ կապված հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները սահմանվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ 


Հայաստանի Հանրապետության
Նախագահ 

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 16
Երևան
ՀՕ-109-Ն