Basic information
Number
N 1216-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (21.07.2023-по сей день)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 20.07.2023
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
20.07.2023
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.07.2023
Effective date
21.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2023 թվականի N 1216-Ն

 

ԱՅՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԵՐԲ ՄԻՆՉԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՎԱՐՏՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ մինչև մաքսային, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման ավարտն ապրանքների բացթողման դեպքում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում մաքսային մարմիններին չի ներկայացվում հետևյալ դեպքերում՝

1) հայտարարատուին տրամադրված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր․

2) հայտարարատուին տրամադրված է «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գործող օրինապահության հավաստագիր։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2023 թվական: