Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 41732/18 և 54996/20
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Тип
Инкорпорация (15.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 08.08.2023
Принят
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Дата принятия
15.06.2023
Подписан
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Дата подписания
15.06.2023
Дата вступления в силу
15.06.2023

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Գանգատներ թիվ 41732/18 և 54996/20

 

Մանվել ԱԹՈՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի

և Տիգրան ՔՈՍՈՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի

(տե՛ս կից աղյուսակը)

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2023 թվականի հունիսի 15-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Թիմ Այքը [Tim Eicke]՝ Նախագահ, Բրանկո Լուբարդա [Branko Lubarda], Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]`դատավորներ,

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

հաշվի առնելով կից աղյուսակում նշված տարբեր ամսաթվերի ներկայացված վերոնշյալ գանգատները,

հաշվի առնելով գործերը հաշտության համաձայնությամբ կարգավորելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,

անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.

 

ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Դիմումատուների ցանկը ներկայացված է կից աղյուսակում:

Դիմումատուներին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Ա. Ղարագյոզյանը և տկն Ն. Ռշտունին:

Ապօրինի կալանքի առնչությամբ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված՝ դիմումատուների բողոքներն ուղարկվել են Հայաստանի կառավարություն (Կառավարություն): Թիվ 41732/18 գանգատում Կոնվենցիայի այլ դրույթների համաձայն ներկայացված՝ նույն փաստերի վրա հիմնված բողոքները նույնպես ուղարկվել են:

Դատարանն ստացել է գործը հաշտության համաձայնությամբ կարգավորելու վերաբերյալ կողմերի կողմից ստորագրված հայտարարությունը, որի համաձայն դիմումատուները համաձայնել են հրաժարվել Հայաստանի դեմ հետագա պահանջներից այն փաստերի առնչությամբ, որոնք հիմք են սույն գանգատների համար՝ կից աղյուսակում մանրամասնորեն ներկայացված գումարները Կառավարության կողմից իրենց վճարելու պարտավորությունը կատարելու պայմանով: Այդ գումարները կփոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, և դրանք ենթակա են վճարման Դատարանի կողմից կայացված որոշման մասին ծանուցվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Այդ գումարները նշված եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում Կառավարությունը պարտավորվում է այդ ժամկետը լրանալու օրվանից մինչև վճարման օրն այդ գումարների համար վճարել պարզ տոկոս՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:

Վճարումը համարվելու է գործերի վերջնական լուծում:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Հաշվի առնելով գանգատների առարկայի համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննության առնել համատեղ՝ մեկ որոշմամբ։

Դատարանը հաշվի է առնում կողմերի միջև առկա հաշտության համաձայնությունը: Դատարանը գտնում է, որ համաձայնությունը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, ինչպես սահմանված է Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով, ինչպես նաև գտնում է, որ գանգատների քննությունը շարունակելու հիմնավոր պատճառներ չկան։

Նշվածը հաշվի առնելով՝ նպատակահարմար է գանգատները հանել քննվող գործերի ցուցակից:

 

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Որոշում է միացնել գանգատները.

Որոշում է գանգատները Կոնվենցիայի 39-րդ հոդվածին համապատասխան հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հուլիսի 6-ին։

 

Վիկտորիա Մարադուդինա՝

Թիմ Այքը՝

Քարտուղարի տեղակալի
պաշտոնակատար

Նախագահ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին

կետի համաձայն բողոքներ

պարունակող գանգատների ցանկը

(ապօրինի կալանք)

 

Թիվ

Գանգատ թիվ, ներկայա-ցնելու ամսաթիվը

Դիմումա-տուի անունը
Ծննդյան տարեթիվը

Ներկայա-ցուցչի անունը և գտնվելու վայրը

Հաստատված նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված այլ բողոքներ

Կառավա-րության հայտարա-րությունն ստանալու ամսաթիվը

Դիմումատուի հայտարա-րությունն ստանալու ամսաթիվը

Ոչ նյութական վնասի դիմաց դիմումա-տուներից յուրա-քանչյուրին շնորհվող գումարը
(եվրոյով)1

Յուրաքանչյուր գանգատի համար ծախսերի և ծախքերի դիմաց շնորհվող գումարը(եվրոյով)2

1.

41732/18
2018 թվականի օգոստոսի 24

Մանվել ԱԹՈՅԱՆ
1974

Ղարագյոզյան Արա
Երևան

Հոդված 5 (3). կալանավորման համար համապա-տասխան և բավարար հիմքերի բացակայություն. Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 629/11, §§ 48 և հաջորդող պարբերու-թյունները, 2016 թվականի հոկտեմբերի 20

2023 թվականի մարտի 22

2023 թվականի հունվարի 22

4 000

250

2.

54996/20
2020 թվականի նոյեմբերի 18

Տիգրան ՔՈՍՈՅԱՆ
1993

Ռշտունի Նարինե
Երևան

 

2023 թվականի մարտի 22

2023 թվականի փետրվարի 28

4 000

250

 

________________________

1 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:

2 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան