«Գրանցված է»
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
2 օգոստոսի 2002 թ. 
Պետական գրանցման թիվ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 11 հունիսի 2002 թ.  | 
N 36-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ (ՄԻՋԱՆԿՅԱԼ) ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա ստացած ընկերությունները եռամսյակային արդյունքներով ֆինանսական հաշվետվություններ չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով:
2. Փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձանց համար եռամսյակային արդյունքներով ներկայացվող հաշվետվության ձև սահմանել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի N 7 որոշմամբ հաստատված «Եկամուտների հաշվետվություն» 1-1 ձևը:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման լիցենզիա ստացած ընկերությունների համար եռամսյակային արդյունքներով ներկայացվող հաշվետվության ձև սահմանել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 24-ի N 7 որոշմամբ հաստատված՝ «Տեղեկատվություն ձեռք բերված հիմնական միջոցների մասին» 1-3 ձևը և «Տեղեկատվություն կապիտալ ներդրումների մասին» 1-6 ձևը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 ՀՀ էներգետիկայի կարգավորող   | 
Վ. Մովսեսյան |