Basic information
Act type
Исходный акт (30.06.2005-25.12.2008)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2005.06.29/41(413) Հոդ.787
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
26.05.2005
Signing organisation
ՀՀ Նախագահ
Effective date
30.06.2005
Interrupt date
25.12.2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի մայիսի 26-ին
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 1997 թվականի, ՀՕ-120, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի հինգերորդ պարբերությունում «քաղաքացիական պաշտպանության զորքերը» բառերը հանել և վերջակետից առաջ ավելացնել «, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները» բառերը:
Հոդված 2
. Օրենքի 9-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «ձեռնարկությունների» բառը փոխարինել «քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների» բառերով:
Հոդված 3.
Օրենքի 10-րդ հոդվածում`
ա) չորրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ1» կետով.
«զ1) ղեկավարում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների գործունեությունը.».
բ) հինգերորդ պարբերության «զ» կետի «ուղղությամբ» բառը փոխարինել «, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ու իրականացման» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2005 թ. հունիսի 18 Երևան ՀՕ-126-Ն
|
|