Գլխավոր տեղեկություն
Номер
N 3864-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (09.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
08.08.2023
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
08.08.2023
Дата вступления в силу
09.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«08» օգոստոս 2023 թ.

N 3864-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՌԵՆԱՏՈՒՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-002085, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-002085, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-002088, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-002110 ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԴԳ-002220 ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՌԵՆԱՏՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից 2023 թվականի օգոստոսի 3-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. 2021 թվականի հոկտեմբերի 26-ից ուժը կորցրած ճանաչել «ՌԵՆԱՏՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2017 թվականի հուլիսի 4-ին տրված թիվ Կ-ԴԳ-002085, 2017 թվականի հուլիսի 17-ին տրված թիվ Կ-ԴԳ-002085, 2017 թվականի հուլիսի 17-ին տրված թիվ Կ-ԴԳ-002088, 2017 թվականի սեպտեմբերի 14-ին տրված թիվ Կ-ԴԳ-002110 և 2018 թվականի հուլիսի 16-ին տրված թիվ Կ-ԴԳ-002220 դեղատնային գործունեության իրականացման լիցենզիաները:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին՝

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. Ավանեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան