«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
12 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 21 դեկտեմբերի 2004 թ.  | 
 N 167-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), թ) ենթակետերը, 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» N 20-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով.
«1.1 Բնական ջրահոսքերի վրա կառուցվող չեն համարվում այն փոքր հիդրոէլեկտրակայանները, որոնց կառուցման համար`
ա) օգտագործվում են առկա հիդրոտեխնիկական կառուցվածքներ,
բ) այլ ջրօգտագործող ընկերությունների հետ համատեղ կառուցվում են հիդրոտեխնիկական կառուցվածքներ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝  | 
Ռ. Նազարյան |