Basic information
Number
N 1295-Ա
Type
Որոշում
Act type
Инкорпорация (26.11.2002-по сей день)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.07.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
26.08.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
30.08.2002
Effective date
31.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«30» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1295-Ա

 

ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 953 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 61464 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող Ծաղկաձորի հանգստյան տունը` իր ամբողջ տարածքով ու գույքով (այսուհետ` գույք), 61464 հազար դրամ արժեքով (առանց ավելացված արժեքի հարկի)` կրեդիտորական պարտքի դիմաց օտարել «Ավիասնունդ» փակ բաժնետիրական ընկերությանը` վերջինիս թույլատրելով ձեռք բերված գույքը` 61464 հազար դրամ արժեքով (առանց ավելացված արժեքի հարկի), օտարել «Մուլտի Էիր» ընկերությանը` «Ավիասնունդ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան կրեդիտորական պարտքի դիմաց:

(1-ին կետը խմբ. 14.11.02 N 1807-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը գույք հանձնելու և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու մասին» N 953 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմանը կից N 2 ցանկից հանել 19-րդ տողը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002 թ. օգոստոսի 26

Երևան