ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
| 10 հոկտեմբերի 2023 թ. | N 351-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿՐԿԵՍՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ3» կետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել կրկեսում օգտագործման համար արգելված վայրի կենդանիների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
| 10 հոկտեմբերի 2023 թ. ք. Երևան | Հ. ՍԻՄԻԴՅԱՆ | 
| 
 | Հավելված Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի N 351-Ն հրամանի | 
ՑԱՆԿ
ԿՐԿԵՍՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ
| N | Կենդանիներն ըստ դասի | Կենդանիներն ըստ ցեղերի, տեսակների և կարգերի | 
| 1 | Կաթնասուններ | կենգուրուներ, կոալաներ | 
| կատվազգիներ, աղվեսներ, արջեր, բորենիներ, գայլեր, կզաքիսներ, մանգուստներ | ||
| բոլոր պրիմատներ | ||
| բոլոր կենտսմբակավորներ | ||
| գետաձիեր, ընձուղտներ, եղջերուներ, ցլեր, այծեր, մուֆլոններ, ուղտեր, լամաներ | ||
| բոլոր թիոտանիներ | ||
| բոլոր տեսակի փղեր | ||
| բոլոր կետակերպեր | ||
| մրջնակերներ, համրուկներ, զրահամորթներ | ||
| 2 | Թռչուններ | աֆրիկյան ջայլամ, ավստրալիական էմու, կազուարներ, նանդուներ | 
| բոլոր պինգվինակերպեր | ||
| բոլոր արագիլակերպեր | ||
| բոլոր հավալուսնակերպեր | ||
| բոլոր ցերեկային գիշատիչներ | ||
| բոլոր բվակերպեր | ||
| բոլոր սագակերպեր | ||
| բոլոր հավակերպեր | ||
| բոլոր կռունկակերպեր | ||
| բոլոր ճնճղուկակերպեր | ||
| կակադուներ, արաներ, ժակոներ | ||
| 3 | Սողուններ | բոլոր կնճիթագլուխներ | 
| բոլոր կրիաներ | ||
| բոլոր կոկորդիլոսներ | ||
| բոլոր թեփուկավորներ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական: