Գլխավոր տեղեկություն
Номер
N 5-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2021
Принят
Ախթալա համայնքի ղեկավար
Дата принятия
15.01.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
15.01.2021
Дата вступления в силу
16.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 5-Ն

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 Թ. ԲՅՈՒՋԵԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԲԱՇԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 15-ի «Ախթալա համայնքի 2021 թվականի փոփոխված բյուջեն մասին» թիվ 3-Ն որոշումը՝

 

Որոշում եմ՛

 

1. Հաստատել Ախթալա համայնքի 2021 թվականի փոփոխված բյուջեի եկամուտների և ծախսերի եռամսյակային բաշխումը /հավելված 1-2/։

2. Հաստատել Ախթալա համայնքի բյուջեի ծախսերի նախահաշիվները՝ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման հոդվածների։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ղեկավար`

Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2021 թվական: