ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասը՝
1) «5-րդ ենթակետով,» բառերից հետո լրացնել «13-րդ կետի 2-րդ ենթակետով,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Թույլտվությունը տրվում է անժամկետ կամ որոշակի ժամկետով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հանրապետության նախագահ | Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | 
| 
 2023 թ. նոյեմբերի 20 Երևան ՀՕ-341-Ն | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2023 թվական: