Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 54-Ն
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (23.08.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.08.2021
Принят
Ախուրյան համայնքի ավագանի
Дата принятия
05.08.2021
Подписан
Ախուրյան համայնքի ղեկավար
Дата подписания
05.08.2021
Дата вступления в силу
23.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ

 

ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

05 օգոստոսի 2021 թվականի թիվ 54-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 147-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկը՝

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 147-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

 

1. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում՝ եկամուտների գծով՝ «678353.3» թիվը փոխարինել «688408.3» թվով,

2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում՝ ծախսերի գծով՝ «815849.9» թիվը փոխարինել «825904.9» թվով։

3. «Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 147-Ն որոշման» թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի 1-ի։

4.«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 147-Ն որոշման» թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի 2-ի։

5.«Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 147-Ն որոշման» թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի 3-ի։

6.«Հավելված 6 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 147-Ն որոշման» թիվ 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի 6-ի։

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ՝

 

Կողմ -9

 

Ժ. ԳԱԲՈՅԱՆ

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ա. ԴՐՄԵՅԱՆ

Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հ. ՄԱԹՈՍՅԱՆ

Մ. ՄՆԱՑՅԱՆ

Ա. ՄՔՈՅԱՆ

Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան
համայնքի ղեկավար`

Ա. Իգիթյան

 

05 օգոստոսի 2021 թվական

գյուղ Ախուրյան

 

Հավելվածներ 1-3, 6

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի

ավագանու 2021 թվականի

օգոստոսի 5-ի թիվ 54-Ն

որոշման

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի

ավագանու 2020 թ. դեկտեմբերի 25-ի

թիվ 147-Ն որոշման»

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան