Գլխավոր տեղեկություն
Номер
N 441-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (30.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
29.01.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
29.01.2024
Дата вступления в силу
30.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«29» հունվար 2024 թ.

N 441-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԲՕ-001240 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, անհատ ձեռնարկատեր ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ կողմից 2024 թվականի հունվարի 29-ին ներկայացված հայտը, ինչպես նաև հայտի և կից փաստաթղթերի համապատասխանության տեղում ուսումնասիրության արդյունքները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Անհատ ձեռնարկատեր ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ 2021 թվականի հունիսի 23-ին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Ա-ԲՕ-001240 լիցենզիայի գործունեության իրականացման վայրը` մարզ Գեղարքունիք, համայնք Մարտունի ք. Երևանյան փողոց, 42/59 տարածք հասցեից փոփոխել մարզ Գեղարքունիք, համայնք Մարտունի Մարտունի ք. Երևանյան փողոց 45/2 հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2023 թվականի փետրվարի 03-ի «Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 12-ի N 1556-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու և առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց տրամադրվող ծանուցման թերթիկների նոր ձևերը հաստատելու մասին» թիվ 535-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ