Գլխավոր տեղեկություն
Номер
N 501-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (01.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
31.01.2024
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
31.01.2024
Дата вступления в силу
01.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«31» հունվար 2024 թ.

N 501-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԹԻՎ 22 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, ԵՐԵՎԱՆԻ «ՆՈՐ-ՆՈՐՔ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի հունվարի 29-ին ներկայացված հայտը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «ԹԻՎ 22 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը 2017 թվականի մարտի 21-ին տրված թիվ Կ-ԲՕ-002247, 2018 թվականի սեպտեմբերի 5-ին տրված թիվ Կ-ԲՕ-002449, 2021 թվականի ապրիլի 13-ին տրված թիվ Կ-ԲՕ-002264, 2021 թվականի օգոստոսի 30-ին տրված ԹԻՎ Կ-ԲՕ-002999, 2022 թվականի հոկտեմբերի 19-ին տրված թիվ Կ-ԲՕ-003318, 2023 թվականի դեկտեմբերի 10-ին տրված թիվ Կ-ԲՕ-003623 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիան վերաձևակերպել ԵՐԵՎԱՆԻ «ՆՈՐ-ՆՈՐՔ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության անվամբ:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ԵՐԵՎԱՆԻ «ՆՈՐ-ՆՈՐՔ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան