Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 311-Մ
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (16.12.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կրթության և գիտության նախարարություն
Дата принятия
25.11.1996
Дата подписания
25.11.1996
Дата вступления в силу
16.12.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

25.11.1996 թ. թիվ 311-Մ

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«ՀՀ պետական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման կանոնակարգ» - ի ներդրման նպատակով

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման կանոնակարգ» - ը:
2. Սույն կանոնակարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Հաստատում եմ
ՀՀ կրթության և գիտության նախարար
___________________ Ա. Պետրոսյան

12 դեկտեմբերի 1996 թ.


 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

1. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ ՏԱՐԻՖԱՎՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը ընդգրկում է հետևյալ տարակարգերը` դասախոս, ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր:

Տարակարգերի ուսումնական, մեթոդական և գիտական բեռնվածությունն ունի ներքոհիշյալ բովանդակությունը:

 

ԴԱՍԱԽՈՍ. Աշխատանքների բնութագիրը.

- գործնական և լաբորատոր պարապմունքների, ուսումնական սեմինարների անցկացում.
- հանրակրթական առարկաների դասավանդում,
- մասնագիտական առարկաներից հաշվեգրաֆիկական, կուրսային աշխատանքների և նախագծերի ղեկավարում:

 

ԱՍԻՍՏԵՆՏ. Աշխատանքների բնութագիրը.

- դասախոսությունների, գործնական և լաբորատոր պարապմունքների վարում (հիմնականում բակալավրատում),
- ուսանողների կանոնավոր խորհրդատվությունների անցկացում,
- բակալավրատի շրջանավարտների ավարտական աշխատանքների ղեկավարում,
- մասնակցություն ուսումնական ստորաբաժանման ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքներին:

 

ԴՈՑԵՆՏ. Աշխատանքների բնութագիրը.

- դասախոսությունների վարում (հիմնականում բակալավրատում, ինչպես նաև մագիստրատուրայում և ասպիրանտուրայում),
- գիտամեթոդական սեմինարների անցկացում,
- ասպիրանտների և մասնագետների ատենախոսությունների ղեկավարում,
- թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների հրատարակում,
- հետազոտական աշխատանքների կազմակերպում և իրականացում,
- զեկուցումներ հանրապետական գիտաժողովներում,
- մասնակցություն ներբուհական ծրագրային, մեթոդական և մշտական հանձնախմբերի, խորհուրդների, որակավորման և գիտական աստիճաններ շնորհող մարմինների, փորձագիտական և խորհրդատվական հանձնախմբերի աշխատանքներին:

 

ՊՐՈՖԵՍՈՐ. Աշխատանքների բնութագիրը.

- դասախոսությունների վարում (հիմնականում մագիստրատուրայում և ասպիրանտուրայում),
- գիտամեթոդական սեմինարների անցկացում, ասպիրանտների և մագիստրանտների ատենախոսությունների ղեկավարում,
- մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերով նախատեսված նոր մասնագիտությունների, դասընթացների հիմնում և կազմակերպում,
- ատենախոսության (թեկնածուական, դոկտորական) պաշտպանությունից հետո գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների, մասնավորապես, գիտական մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հրատարակում,
- զեկուցումներ հանրապետական և միջազգային գիտաժողովներում,
- ամբիոնում հետազոտական ծրագրի, խմբի, լաբորատորիայի հիմնում և ղեկավարում,
- մասնակցություն բուհական և արտասահմանյան գիտակազմակերպական, գիտամեթոդական, փորձագիտական, ինչպես նաև գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների, հանձնախմբերի, հանրապետական և միջազգային գիտատեխնիկական միությունների, ընկերակցությունների և այլ մարմինների աշխատանքներին,
- խորհրդատվական գործունեություն,
- գիտության տվյալ բնագավառում ստացած արդյունքների բավարար ճանաչում հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:

 

Բացի վերը նշված տարակարգերից, բուհերում գործում են նաև մանկավարժական այլ ՏԱՐԱԿԱՐԳԵՐ` խորհրդատու պրոֆեսոր, հրավիրված պրոֆեսոր (դոցենտ, ասիստենտ), ուսումնական ասիստենտ, որոնց տեղակալումը բուհի ռեկտորի իրավասությունն է:

 

2. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԱՆՑՈՒՄԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻՆ

 

Սույն կանոնակարգի 1 բաժնում նշված պրոֆեսորադասախոսական կազմի` տարակարգերին անցման (նշանակման և առաջքաշման) որակական չափանիշներն են`

- որակավորումը, գիտական աստիճանը,
- մանկավարժական աշխատանքի ստաժը, տարիքը,
- ուսումնական, հետազոտական, մեթոդական-կազմակերպչական գործունեության արդյունքը,
- ուսանողների կողմից դասախոսի աշխատանքի որակի գնահատականը:

 

ՊՐՈՖԵՍՈՐԻ տարակարգի կարող են հավակնել.

- թափուր տեղերի տեղակալման կարգով` պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձինք, որոնք որպես կանոն, ունեն գիտությունների դոկտորի գիտական աստիճան,
- առաջքաշման կարգով` դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք, որոնք ունեն գիտությունների դոկտորի գիտական աստիճան և իրականացնում են պրոֆեսորի պաշտոնին համապատասխանող գիտամանկավարժական գործունեություն: Անցումն իրականացվում է 9 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժի առկայության դեպքում, որից ոչ պակաս, քան 5 տարին դոցենտի տարակարգում:

 

ԴՈՑԵՆՏԻ տարակարգի կարող են հավակնել.

- թափուր տեղերի տեղակալման կարգով` դոցենտի գիտական կոչում ունեցող և համապատասխան պաշտոն զբաղեցնող անձինք,
- առաջքաշման կարգով` դասախոսի և ասիստենտի պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք գիտությունների թեկնածու են, և որոնց գիտամանկավարժական գործունեությունը համապատասխանում է դոցենտի տարակարգին ներկայացվող չափանիշներին: Անցումն իրականացվում է ոչ պակաս, քան 4 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժի առկայության դեպքում:

 

ԱՍԻՍՏԵՆՏԻ տարակարգի կարող են հավակնել.

- թափուր տեղերի տեղակալման կարգով` ասիստենտի պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք գիտությունների թեկնածու են,
- առաջքաշման կարգով` ուսումնական ասիստենտի կամ դասախոսի պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք ավարտել են ասպիրանտուրան և պատրաստվում են թեկնածուական ատենախոսության պաշտպանության:

 

ԴԱՍԱԽՈՍԻ տարակարգի կարող են հավակնել.

- թափուր տեղերի տեղակալման կարգով` անձինք, որոնք ունեն մագիստրոսին համարժեք որակավորում, սակայն չունեն գիտական աստիճան, բացառությամբ` «ֆիզկուլտուրա» և «բուժպատրաստություն» մասնագիտությունների,
- առաջքաշման կարգով` ուսումնական ասիստենտի պաշտոն զբաղեցնող անձինք:

 

Արվեստի և ֆիզիկական կուլտուրայի բուհերում և մանկավարժական բուհերի արվեստների ֆակուլտետներում պրոֆեսորի, դոցենտի, ասիստենտի և դասախոսի պաշտոնները զբաղեցնելու համար, մյուս բոլոր չափանիշներին համապատասխանելու դեպքում, գիտական աստիճանի առկայությունը պարտադիր պայման չէ: Առաջնայինը հավակնորդի ստեղծագործական ավանդն է արվեստի, սպորտի տվյալ ճյուղի զարգացման գործում, նրա ստեղծագործական գործունեության լայն ճանաչումը հանրապետությունում և նրա սահմաններից դուրս, ինչպես նաև տված շրջանավարտների ստեղծագործական մակարդակը:

 

Պրոֆեսորադասախոսական պաշտոնատեղեր զբաղեցնելու տարիքային սահմանափակումը սահմանված է օրենսդրությամբ:

 

2.1. ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Պրոֆեսորադասախոսական կազմի տարակարգերի անցման գործընթացում նախատեսված են հետևյալ բացառիկ դեպքերը.

 

- ԴՈՑԵՆՏԻ տարակարգի կարող են անցնել.

- բուհում երկարամյա արդյունավետ ուսումնագիտական գործունեություն իրականացրած դասախոսները (ավագ դասախոսները), որոնք չունեն գիտական աստիճան և դոցենտի կոչում, բայց որոնց գիտամանկավարժական գործունեությունը համապատասխանում է դոցենտին ներկայացվող որակական չափանիշներին,

- առանց մանկավարժական ստաժի սահմանափակման` բուհ հիմնական աշխատանքի հրավիրվող առաջատար մասնագետները, որոնք ունեն գիտական աստիճան և որոնց գիտամանկավարժական գործունեությունը համապատասխանում է դոցենտին ներկայացվող որակական չափանիշներին:

 

- ՊՐՈՖԵՍՈՐԻ տարակարգի կարող են անցնել.

- բուհում երկարամյա արդյունավետ ուսումնագիտական գործունեություն իրականացրած անձինք, ինչպես նաև համատեղության կարգով աշխատած և բուհ հիմնական աշխատանքի հրավիրվող առաջատար մասնագետները, որոնք ունեն թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում, և որոնց գիտամանկավարժական գործունեությունը համապատասխանում է պրոֆեսորին ներկայացվող որակական չափանիշներին,

- առանց մանկավարժական ստաժի սահմանափակման` բուհ հիմնական աշխատանքի հրավիրվող առաջատար մասնագետները, որոնք ունեն դոկտորի գիտական աստիճան և դոցենտի կոչում և որոնց գիտամանկավարժական գործունեությունը համապատասխանում է պրոֆեսորին ներկայացվող որակական չափանիշներին:

 

3. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

 

Բուհ-ում սահմանվում է պրոֆեսորադասախոսական կազմի համալրման պայմանագրային եղանակ, որին նախորդում է թեկնածուների ընտրման մրցութային կարգը:

Պայմանագիրը կնքվում է գրավոր, 2 օրինակից, համաձայն հավելված 1-ի, ստորագրվում է և պահվում պայմանագիր կնքող կողմերից յուրաքանչյուրի մոտ:

Պայմանագրի բովանդակությունը, ձևը և մրցույթի անցկացման կարգը կցվում են (Հավելվածներ 1, 2, 3):

Սույն կանոնակարգը ընդունվում է ՀՀ վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի թիվ 36 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ» 5 կետի խ) ենթակետի հիման վրա:

 

Հավելված 1
ՀՀ պետական բուհերի պրոֆեսորադասախոսական
կազմի ձևավորման կանոնակարգի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

____  ________________

199 թ. քաղ. Երևան

 

Ներմուծեք նկարագրությունը_14060

 

Թիվ

Գործունեության
ձևերը

Աշխատանքի տեսակները,
ձևերը և ծավալը

Ժամկետը

Հաշվետվության
ձևը

1.

Ուսումնական

     

2.

Հետազոտական

     

3.

Մեթոդական -
կազմակերպական

     

 

5. Սույն պայմանագիրը կնքվում է _______________ տարի ժամկետով

_____  _______________ 199 թ. մինչև _____  ____________ 199 թ.:

6. Մասնագետի մշտական աշխատավայրը գտնվում է թիվ ____ սենյակում ( ______ մասնաշենք, հեռ. _____________):

7. Մասնագետի համար սահմանվում է 5 (6)-օրյա աշխատանքային շաբաթ (36, 40 ժամ) մեկ (երկու) ազատ օրով (շաբաթ, կիրակի): Մասնագետի աշխատակարգը սահմանվում է Գործատուի կողմից` համաձայն բուհի հերթափոխային գրաֆիկի:

8. Մասնագետի համար սահմանվում է ամսական պաշտոնային դրույք __________  ___________ դրամ:

Լրացուցիչ սահմանվում է նաև`

8.1 Ամսական հավելավճար _____________________ դրամ:

8.2 Պարգևատրում մինչև ______________________ դրամ:

8.3 Խրախուսում` բարձր մակարդակով կատարված որոշակի աշխատանքի համար, մինչև ________________ դրամ:

9. Մասնագետի համար սահմանվում է ամենամյա վճարովի արձակուրդ ___________ աշխատանքային օր տևողությամբ:

10. Մասնագետի աշխատավարձի ինդեքսավորումը, աշխատավարձի և օրենքով սահմանված այլ եկամուտների գումարից գանձվող հարկը կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով:

11. Մասնագետի աշխատանքային գրքույկում կատարվում է գրանցում, համաձայն ՀՀ գործող աշխատանքային օրենսդրության:

12. Մասնագետը օգտվում է բոլոր երաշխիքներից և իրավունքներից, որոնք սահմանված են ՀՀ գործող աշխատանքային օրենսդրությամբ և բուհի օրինադրությամբ: Մասնագետը սույն պայմանագրի գործողության ընթացքում ենթակա է պետական սոցիալական ապահովագրման բոլոր ձևերին:

13. Պայմանագիր կնքող կողմերի միջև վեճերը լուծվում են Մասնագետի և Գործատուի անմիջական բանակցություններով կամ ՀՀ գործող աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել օրենսդրությամբ սահմանված կարգով`

- կողմերից մեկի նախաձեռնությամբ, եթե մյուս կողմը չի կատարել պայմանագրի պայմանները.

- կողմերի համաձայնությամբ` կապված մասնագետի առաջքաշման հետ:

15. Սույն պայմանագրի կետերը ունեն պարտադիր իրավական ուժ և կարող են փոփոխվել միայն կողմերի համաձայնությամբ:

16. Պայմանագրի փոփոխումները և լրացումները շարադրվում են սույն պայմանագրին կցվող լրացուցիչ համաձայնագրերում, որոնք պայմանագրի անբաժանելի մասերն են:

17. Սույն պայմանագիրը կազմվում է 2 օրինակից, ստորագրվում և պահվում է կողմերից յուրաքանչյուրի մոտ:

18. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, եթե նրանում այլ ժամկետ չի նախատեսված:

19. Հատուկ պայմաններ

 

Ներմուծեք նկարագրությունը_14064

 

Հավելված 2
ՀՀ պետական բուհերի պրոֆեսորադասախոսական
կազմի ձևավորման կանոնակարգի

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

- Պայմանագրում նշվում են`

պայմանագիր կնքող կողմերը,

պայմանագրի կնքման նպատակը, առարկան, իրագործվելիք աշխատանքների որակական և քանակական ցուցանիշները,

պայմանագրի գործողության ժամկետը, աշխատանքի կազմակերպման և վարձատրման պայմանները,

աշխատանքի ընթացքի հսկման, գնահատման և ընդունման կարգը,

կողմերի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը,

կողմերի ստանձնած պարտականությունների կատարման համար անհրաժեշտ սոցիալ-կենցաղային և այլ պայմանները,

պայմանագրի գործողության դադարեցման և լուծման հիմքերը:

- Պայմանագրում արտացոլվում են` Մասնագետին առաջադրվող պաշտոնը,

նրան հանձնարարվող աշխատանքների թեմատիկան (տեխնիկական առաջադրանքը) և

աշխատանքի տարբեր ձևերին ներկայացվող որակական պահանջները, առանձին

բաժինների ծավալները, կատարման ժամկետներն ու հաշվետվության ձևերը:

- Պայմանագիրը կարող է կնքվել մինչև 5 տարի ժամկետով` համաձայն բուհի օրինադրությամբ սահմանված կարգի: Պաշտոնում առաջին անգամ նշանակվող անձի համար կարող է սահմանվել փորձաշրջան` մինչև 6 ամիս ժամկետով: Պայմանագրում նշվում են աշխատանքի բնույթը (հիմնական, համատեղում) և դրույքի չափը:

- Պայմանագրով իրագործվող աշխատանքը, որպես կանոն, Մասնագետի հիմնական դրույքն է:

- Մասնագետի աշխատանքային գրքույկում կատարվում է համապատասխան գրանցում ՀՀ գործող օրենսդրության համաձայն:

- Գործատուն իրագործում է Մասնագետի աշխատանքի ծավալի, որակի և կատարման ժամկետների վերահսկողություն: Պայմանագրի իրականացման ժամկետները խախտելու դեպքում նրա նկատմամբ կիրառում են օրենսդրությամբ սահմանված ներգործության միջոցները:

 

 

Հավելված 3
ՀՀ պետական բուհերի պրոֆեսորադասախոսական
կազմի ձևավորման կանոնակարգի

 

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բարձրագույն ուսումնական հաստատությունը մրցույթ է հայտարարում պրոֆեսորադասախոսական տարակարգերի թափուր պաշտոնների զբաղեցման համար:

Մրցույթի անցկացման մասին հայտարարվում է մամուլում: Դիմումների ընդունումը կատարվում է հայտարարության հրապարակումից մեկ ամսվա ընթացքում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են դիմում ռեկտորի անունով` կցելով հետևյալ փաստաթղթերը.

- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

- ինքնակենսագրություն,

- բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,

- գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,

- բնութագիր վերջին աշխատավայրից,

- գիտական աշխատանքների և հայտնագործությունների ցանկը:

Տվյալ բուհում աշխատող և մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են դիմում ռեկտորի անունով և գիտական աշխատանքների ու հայտնագործությունների ցանկը:

Պրոֆեսորների մրցույթը անց է կացվում բուհի, իսկ դոցենտների, ասիստենտների և դասախոսներինը ֆակուլտետի (դեպարտամենտի) գիտխորհուրդներում:

Համաբուհական ամբիոնների պրոֆեսորադասախոսական տարակարգերի մրցույթն անց է կացվում բուհի գիտխորհրդում:

Մրցույթին ներկայացված փաստաթղթերը և թեկնածուի որակական չափանիշները նախօրոք քննարկվում են համապատասխան ամբիոնի նիստում, ընդունված եզրակացությունը ներկայացվում է համապատասխան գիտխորհրդին:

Գիտական խորհրդի նիստում յուրաքանչյուր թեկնածուի համար հրապարակվում են ամբիոնի եզրակացությունը:

Քվեարկության համար գիտխորհուրդը իր կազմից, ոչ պակաս 3 անդամից, ընտրում է ձայներ հաշվող հանձնաժողով, որը հրապարակում է ընտրության արդյունքները ըստ յուրաքանչյուր թեկնածուի:

Մրցույթը անց է կացվում փակ, գաղտնի քվեարկությամբ:

Ձայներ հաշվող հանձնաժողովի արձանագրությունը հաստատվում է գիտխորհրդի կողմից և կցվում մրցույթի նյութերին:

Մրցույթն անցկացնելիս գիտխորհրդի որոշումը համարվում է օրինական եթե մրցույթի անցկացմանը մասնակցել է գիտխորհրդի հաստատված կազմի 2/3-ը: Մրցույթով անցած է համարվում այն թեկնածուն, որը հավաքել է ձայների մեծամասնություն, բայց ոչ պակաս գիտխորհրդի ներկա անդամների ձայների 50 տոկոսը:

Մեկից ավելի թեկնածուների դեպքում բուհի ռեկտորին իրավունք է վերապահվում իր հայեցողությամբ պայմանագիր կնքել նրանցից մեկի հետ:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
աՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ նԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
16.12.1996 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12960084


            
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան