Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-4
Տիպ
Հրամանագիր
Тип
Инкорпорация (29.11.1991-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1991.11.31/22(1002) Հոդ.478
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
29.11.1991
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.11.1991
Дата вступления в силу
29.11.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՆՀ-4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 1991 թվականի սեպտեմբերի 25-ի «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» սահմանադրական օրենքի 15 հոդվածի պահանջը` հանրապետությունում կրթա-գիտական ինքնուրույն համակարգի ստեղծման մասին և նպատակ ունենալով միջազգային չափանիշներին մերձեցնել Հայաստանում ճարտարագիտական կրթության որակական ցուցանիշներն ու կառավարման համակարգը, որոշում եմ.

1. Վերակազմավորել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 10-օրյա ժամկետում ընդունել համապատասխան որոշում համալսարանի կազմակերպման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

29 նոյեմբերի 1991 թ.