Գլխավոր տեղեկություն
Номер
N 127-Մ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (17.05.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2001.05.07/10(73) Հոդ.60
Принят
Կրթության և գիտության նախարարություն
Дата принятия
20.04.2001
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
20.04.2001
Дата вступления в силу
17.05.2001

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 ապրիլի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11001083

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

20 ապրիլի 2001 թ.
 ք. Երևան

 N 127-Մ

 
 Հ Ր Ա Մ Ա Ն

ՌԱՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին» հմ. 634 որոշման`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Ռացիոնալացման հետևանքով վերակազմակերպված պետական հանրակրթական դպրոցների աշակերտների տեղափոխության» կարգը:

2. Նախարարության իրավաբանական վարչության պետ Վ. Սարգսյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:

 

Նախարար

Է. Ղազարյան

 

 

Հաստատում եմ
ՀՀ կրթության և գիտության նախարար
Է. Ղազարյան
 
___ ________ 2001 թ.

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգը ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին» հմ. 634 որոշման համաձայն:

2. Ռացիոնալացման հետևանքով պետական հանրակրթական դպրոցների (այսուհետև դպրոց) վերակազմակերպման մասին դպրոցների բոլոր աշակերտները և նրանց ծնողները տեղեկացվում են առնվազն երկու ամիս առաջ:

3. Դպրոցների միաձուլման, միացման դեպքերում դրանցում սովորող բոլոր աշակերտների անձնական գործերը համապատասխան ակտով հանձնվում են վերակազմակերպման արդյունքում ստեղծված դպրոցին:

4. Վերակազմակերպման արդյունքում ստեղծված դպրոցի տնօրենի հրամանով, անձնական գործերի հիման վրա, բոլոր աշակերտները հրամանագրվում են որպես համապատասխան դասարանների աշակերտներ, այդ մասին գրանցում է կատարվում նաև աշակերտների շարժի մատյանում:

5. Այն աշակերտները (նրանց ծնողները), ովքեր չեն ցանկանա սովորել վերակազմակերպման արդյունքում ստեղծված դպրոցում «ՀՀ պետական հանրակրթական դպրոցի ընդունելության» կարգի համաձայն, կարող են տեղափոխվել այլ դպրոցներ: