Basic information
Number
ՀՕ-225-Ն
Type
Օրենք
Act type
Исходный акт (22.05.2024-по сей день)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2024
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
02.05.2024
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
20.05.2024
Effective date
22.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի մայիսի 2-ին

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «միայն մեկ ծրագիր» բառերը փոխարինել «առավելագույնը երկու ծրագիր» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.

«13. Այն դեպքերում, երբ Հանրային հեռարձակող մեկ կազմակերպություն առանց հեղինակազորման և սլոթի օգտագործման լիցենզիայի հանրային մուլտիպլեքսի միջոցով սփռում է երկու ծրագիր, ապա սույն օրենքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով Հանրային հեռարձակողի հաղորդումների նկատմամբ սահմանված հատուկ պահանջները Հանրային հեռարձակողի կողմից երկու տեսալսողական ծրագրերով հեռարձակվող հաղորդումների վրա տարածվում են ընդհանուր, այլ ոչ թե յուրաքանչյուր տեսալսողական ծրագրի մասով՝ առանձին:»:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սլոթի օգտագործման համապատասխան լիցենզիա ունեցող Հանրային հեռարձակողին մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթը 30 օրվա ընթացքում փոխարինվում է հանրապետական սփռում ապահովող սլոթով:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. մայիսի 20

Երևան

ՀՕ-225-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2024 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation