ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2024 թվականի N 814-Ն
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 Երևան | 
| 30.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| 
 | ՀավելվածՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի N 814-Ն որոշման | 
Կ Ա Ր Գ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված՝ արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի (այսուհետ՝ վտանգավոր արտադրանք) խմբաքանակի հաշվառման ու պահման իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ տնտեսավարող սուբյեկտն է պարզում կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված արտադրանքը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերին:
3. Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքների հիման վրա տեսչական մարմինն արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին ընդունում է համապատասխան որոշում կամ արձակում կարգադրագիր:
4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված որոշման մեջ նշվում է վտանգավոր արտադրանքի վտանգի աղբյուրի վերաբերյալ:
5. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակը ենթակա է առանձին հաշվառման ու պահման՝ հետագայում օգտահանելու կամ ոչնչացնելու համար:
6. Տեսչական մարմինը վարում է վտանգավոր արտադրանքի հաշվառման մատյան՝ համաձայն ձևի:
7. Վտանգավոր արտադրանքի վերաբերյալ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված մատյանը նաև թվայնացվում է և պահպանվում տեսչական մարմնի բազայի ցանցում:
8. Տեսչական մարմնի կողմից վտանգավոր արտադրանքի մասին տեղեկատվությունը տրվում է շահագրգիռ մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Վտանգավոր արտադրանքի պահման գործընթացն իրականացնում է այն տնօրինող տնտեսավարող սուբյեկտը՝ իր միջոցների հաշվին, անձամբ կամ համապատասխան կազմակերպության միջոցով:
10. Վտանգավոր արտադրանքը պահվում է դրա համար նախատեսված սենյակում կամ սենյակի առանձին հատվածում, եթե սենյակի մնացած ապրանքների համար վտանգ չի ներկայացնում՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հրդեհային անվտանգության կանոնները:
Ձև
ՄԱՏՅԱՆ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
| NN ը/կ | Վտանգավոր արտադ-րանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը | Վտանգավոր արտադրանքի ներմուծման, արտադրման, իրացման տարեթիվը, ամիսը, օրը | Տուժողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը | Վտանգավոր արտադրանք արտադրող տնտեսա-վարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ | Վտանգավոր արտադրանք իրացնող տնտեսա-վարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ | Վտան-գավոր արտադ-րանք ներմուծող տնտեսա-վարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ | Վտան-գավոր արտադ-րանքի բացա-հայտման վայրը | Վտան- գավոր արտադ- րանքի բնույթը՝ վտանգավոր արտադրանքի հանգա-մանքների և պատճառների համառոտ նկարագիրը | Արտադ-րանքը վտանգավոր ճանաչելու մասին որոշման համարը և կազմման տարեթիվը, ամսաթիվը | Վտան-գավոր արտադ-րանքի հետևանք-ները | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 
| Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար | Ա. Հարությունյան | 
| 31.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2024 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|