ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
Հ Ր Ա Մ Ա Ն
| 28.04.1998 թ. | N 44 | 
«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ»
Ի կատարումն ՀՀ քաղաքաշինության նախարարության կոլեգիայի որոշման (08.04.1998 թ.)
Հրամայում եմ`
1. Հաստատել «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ»-ը և այն ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության գրանցմանը:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ պրն Ս. Թովմասյանի վրա:
3. Սույն հրահանգը մշակվել է` ի կատարումն ՀՀ վարչապետի 16.12.97 թ. «ՀՀ քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 596 որոշման 4-րդ կետի դ) ենթակետով:
| Նախարար | Ֆ. Փիրումյան | 
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ԿՈԼԵԳԻԱՅԻ ԹԻՎ 4 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Կ Ո Լ Ե Գ Ի Ա Յ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ
ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ քաղաքաշինության նախարարության կոլեգիան քննարկելով ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ`
Որոշեց.
1.Հաստատել ՀՀ տարածքում շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգը:
2. Հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցելու:
| Կոլեգիայի  նախագահ` | Ֆ. Փիրումյան | 
| 
 | Ռ. Աբազյան | 
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը կարգավորում է ՀՀ տարածքում կառուցապատողների կողմից շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը:
1.2. Շինարարության տեխնիկական հսկողությունը միջոցառումների համալիր է, որն իրականացվում է շինմոնտաժային աշխատանքների կատարման բոլոր փուլերում և ուղղված է պարզելու իրականացվող աշխատանքների համապատասխանությունը որակի ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին, ինչպես նաև կանխելու անորակ շինարարության իրականացումը:
1.3. Կառուցապատողը պարտավոր է իրականացնել շինարարության տեխնիկական հսկողություն, անկախ իրականացվող շինարարության կազմակերպման ձևից և եղանակից: Շինարարական այն աշխատանքների նկատմամբ, որոնց համար ըստ գործող կարգի, չի պահանջվում շինարարության թույլտվություն, տեխնիկական հսկողություն կարող է չիրականացվել:
1.4. Շինարարության տեխնիկական հսկողություն չիրականացնելու կամ անորակ իրականացնելու համար տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված մասնագիտացված կազմակերպությունները և մասնագետները կրում են պատասխանատվություն` գործող օրենսդրությանը համապատասխան:
2. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
2.1. Տեխնիկական հսկողությունն իրականացվում է հսկողական ստուգումներով, բացումներով, հսկողական չափագրումներով, աշխատանքների նախագծային ծավալների ստուգումներով, փորձարկումներով:
ա. Հսկողական ստուգում - պարզում է արդեն կատարված շինմոնտաժային աշխատանքների համապատասխանությունը նախագծային լուծումներին և շինարարական նորմերին և կանոններին: Հսկողական ստուգումը կարող է իրականացվել համատարած կամ ընտրովի:
բ. Բացումը - հողով կամ այլ կոնստրուկցիաներով ծածկված շինարարական կոնստրուկցիաների, կոմունիկացիաների և կառուցվածքների վիճակի ստուգումն է ուղղահայաց փոսերի օգնությամբ կամ ծածկող կոնստրուկցիաների մասնակի քանդման ճանապարհով:
գ. Հսկողական չափագրություն - փաստացի կատարված շինմոնտաժային աշխատանքների և նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքների ծավալների ստուգումն է տեղում:
դ. Աշխատանքների նախագծային ծավալների ստուգում - աշխատանքային գծագրում կամ նրանց կից նախահաշիվներում նշված աշխատանքների ծավալների ստուգում:
ե. Փորձարկում - լաբորատոր պայմաններում կամ տեղում փորձնական բեռնվածքների գործիքների և մեխանիզմների օգնությամբ կառուցվածքների կամ նրանց առանձին մասերի կրողունակության, ամրության, տարբեր տեսակի մեկուսացման, ինչպես նաև այլ ֆիզիկամեխանիկական և տեխնիկական հատկությունների ստուգումն է նախագծի պահանջների և նորմերի հետ համեմատելու նպատակով:
2.2. Ստուգումների և դիտարկումների արդյունքները ձևակերպվում են ակտերով, արձանագրություններով, ուրվագծերով, գծագրերով, լուսանկարներով, տեսաֆիլմերով և նրանց կից համեմատական ամփոփագրերով, աշխատանքային գծագրերով, շինարարության վարման ընդհանուր մատյաններով:
2.3. Շինմոնտաժային աշխատանքների որակի, օգտագործվող նյութերի, իրերի և կառուցվածքների որակի, աշխատանքների կատարման տեխնոլոգիաների և այլնի հետ կապված նկատված թերությունների վերացման ցուցումներն ու նկատողությունները գրանցվում են սահմանված ձևի շինմոնտաժային աշխատանքների վարման ընդհանուր մատյանում:
3. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3.1. Կառուցապատողը կազմակերպում է տեխնիկական հսկողություն լիցենզավորված մասնագիտացված կազմակերպությունների կամ մասնագետների հետ ձևակերպված երկկողմ պայմանագրերով:
3.2. Չի թույլատրվում տեխնիկական հսկողության իրականացումը դնել տվյալ շինմոնտաժային աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների կամ անձանց վրա:
3.3. Պատվիրատուի-կառուցապատողի կողմից տեխնիկական հսկողությունը պետք է իրականացվի ամբողջ շինարարության ընթացքում մինչև շինարարության ավարտական ակտի ձևակերպումը:
3.4. Տեխնիկական հսկողություն իրականացնողն իրավասու չէ փոփոխություններ մտցնել կամ թույլատրել նախագծից ցանկացած շեղումներ, ինչպես նաև միջամտել կառուցապատողի` շինարարության հետ կապված ֆինանսատնտեսական գործունեությանը:
4. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ
Տեխնիկական հսկողություն իրականացնողները պարտավոր են`
● մասնակցել շենքերի և շինությունների առանցքների նշահարմանը, շինարարության ընթացքում ապահովել գեոդեզիական սպասարկում և չափագրություններ,
● համապատասխան կազմակերպությունների հետ համաձայնեցնել ինժեներական սարքավորումների տեղադրման, գրանցման և փորձարկման հետ կապված հարցերը, .
● պարբերաբար ստուգել բոլոր կատարված շինմոնտաժային աշխատանքների որակն ու տեխնոլոգիական հերթականությունը, նրանց համապատասխանությունը նախագծին, շինարարական նորմերին և կանոններին, հատուկ աշխատանքների տեխնիկական պայմաններին,
● ստուգել շինարարությունում օգտագործվող նյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների որակը հաստատող սերտիֆիկատների, տեխնիկական անձնագրերի և լաբորատոր փորձարկումների և անալիզների արդյունքների գոյությունը և նախագծի ու արտադրանքի որակի պահանջներին անհամապատասխանության դեպքում արգելել դրանց օգտագործումը, այն ձևակերպել համապատասխան ակտերով,
● իրականացնել պատասխանատու կոնստրուկցիաների և հանգույցների միջանկյալ ընդունումը, այն ձևակերպել համապատասխան ակտերով,
● շինարարության ընթացքում աշխատանքային գծագրերում ամրագրել հաստատված նախագծում սահմանված կարգով կատարված բոլոր փոփոխությունները,
● աշխատանքների ընդհանուր մատյանում նշել իր նկատողությունները և դիտողությունները հայտնաբերված թերությունների ու դրանց վերացման մասին,
● մասնակցել հեղինակային հսկողության, պետական քաղաքաշինական հսկողության և այլ լիազորված մարմինների կողմից անցկացվող շինարարության որակի ստուգումներին և հետևել հայտնաբերված թերությունների ժամանակին վերացմանը,
● հետևել նախագծային և շինարարական կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարմանը,
● անավարտ աշխատանքների և թերությունների հայտնաբերման դեպքում կազմել նրանց ցանկը, սահմանել դրանց վերացման ժամկետները, կառուցապատողին հանձնել նախագծա-նախահաշվային և տեխնիկական փաստաթղթերը,
● մասնակցել շինարարական կազմակերպություններից սառեցված (կոնսերվացված) կամ դադարեցված շինարարության օբյեկտների ընդունմանը, ինչպես նաև ակտով նրանց հանձնելուն` նշելով այդ օբյեկտների տեխնիկական վիճակը:
5. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
5.1. Կատարված աշխատանքների տեսակների ու ծավալների ընդունումը իրականացվում է`
● ծածկվող աշխատանքների ընդունման ակտերի ձևակերպման միջոցով,
● հետագա աշխատանքների իրականացմանը օբյեկտի տեխնիկապես պատրաստ լինելու մասին միջանկյալ ընդունման ակտերի միջոցով:
5.2. Այն հիմնական շինմոնտաժային աշխատանքների ցանկը, որոնց համար անհրաժեշտ է կազմել ծածկված աշխատանքների ընդունման ակտեր, բերված է հավելված 1-ում: Ծածկված աշխատանքների ընդունման ակտի ձևը տես` հավելված 2:
Ծածկված աշխատանքների ընդունման կազմակերպումը դրվում է աշխատանքներն իրականացնողի վրա:
Ընդունման աշխատանքներին մասնակցում են կառուցապատողի տեխնիկական հսկողությունը, գլխավոր կապալառուի, ենթակապալառուների (իրենց մասնակցության մասով), հեղինակային հսկողությունը և այլ շահագրգիռ անձինք:
Ակտերի օրինակների քանակը համապատասխանեցվում է ակտը ստորագրող անձանց քանակին:
5.3. Շինարարության ընթացքում իրականացվում է խոշոր համալիրների, շենքերի մասերի, կառուցվածքների, ինժեներական սարքավորումների և առանձին աշխատանքների միջանկյալ ընդունումը, որոնք ձևակերպվում են աշխատանքների տեխնիկական ընդունման ակտերով, հետագա աշխատանքների իրականացմանը օբյեկտի պատրաստվածության ակտերով, ինժեներական համակարգերի ու ցանցերի, շինվածքների և սարքավորումների փորձարկման ակտերով:
Շինարարական աշխատանքների և ինժեներական սարքավորումների միջանկյալ ընդունման ակտերի օրինակելի ցանկը համապատասխան ձևի նշումով տես` հավելված 3:
Շինմոնտաժային աշխատանքների առանձին տեսակները ենթակա են մշտական օպերատիվ հսկողության, որը գրանցվում է շինմոնտաժային աշխատանքների ընդհանուր մատյանում:
Շինմոնտաժային աշխատանքների առանձին տեսակների օրինակելի ցանկը, որոնք ենթակա են որակի հսկողության, բերվում է հավելված 4-ում:
5.4. Ծածկված և միջանկյալ աշխատանքների օպերատիվ հսկողության արդյունքներով տեխնիկական հսկողությունն իրականացնում է աշխատանքների որակի գնահատում և գրանցում է այն համապատասխան մատյաններում և ակտերում:
Շինմոնտաժային աշխատանքների որակի գնահատականը տրվում է ակտում:
6. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Տեխնիկական հսկողության իրականացնողները իրավունք ունեն`
● շինարարական-մոնտաժային կազմակերպություններին տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ և հրահանգներ` հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ,
● շենքերի և կառույցների կայունությանը և հուսալիությանը սպառնացող թերությունների հայտնաբերման դեպքում դադարեցնել շինարարությունը, իսկ վթարների դեպքում` 24 ժամվա ընթացքում տեղյակ պահել կառուցապատողին և պետական քաղաքաշինական վերահսկողության տեսչությանը,
● արգելել պետական ստանդարտներին, տեխնիկական պայմաններին և այլ նորմատիվային փաստաթղթերին չհամապատասխանող նյութերի, շինվածքների կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների օգտագործումը,
● չընդունել հաստատված նախագծերի, տեխնիկական պայմանների, շինարարական նորմերի և կանոնների խախտումներով կամ անորակ նյութերով, շինվածքներով կամ կոնստրուկցիաներով կատարված շինարարական-մոնտաժային աշխատանքները,
● օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել տեխնիկական հսկողության իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց գործողությունները:
Հավելված 1.
ԾԱԾԿՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱԿՏԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿ
Ա. ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ
| 1. | Հիմքերի համար բացված խրամուղիների և փոսորակների զննում | 
| 2. | Շենքի առանցքների նշահարում | 
| 3. | Կմախքի ե/բ սյուների մոնտաժ և նրանց սյունակալների միաձուլում | 
| 4. | Սյուների կցվածքների եռակցում և միաձուլում | 
| 5. | Հիմքերի միաձույլ ե/բ սալերի պատրաստում | 
| 6. | Հիմքերի պատրաստում նրանց ճշտության գեոդեզիական ստուգումով | 
| 7. | Հիմքերի, նկուղի պատերի, ծածկերի, սանհանգույցների, պատշգամբների, նկուղների և կաթսայատների ծածկերի, տանիքների հիդրոմեկուսացում | 
| 8. | Նկուղի պատերի մոնտաժ խոշոր բլոկներով | 
| 9. | Բնահողի վրա հատակի պատրաստում | 
| 10. | Խոշորապանել շենքի տիպարային հարկի պատերի մոնտաժ ծածկի պատրաստումով (ամեն հարկի համար) | 
| 11. | Պատերի քարի (աղյուսի) շարվածք | 
| 12. | Միջհարկային ծածկի մոնտաժ (ամեն հարկի համար) | 
| 13. | Ծածկի հեծանների և պարզունակների մոնտաժ | 
| 14. | Ընդկռունկային ուղիների մոնտաժ | 
| 15. | Ֆերմաների մոնտաժ | 
| 16. | Պատի պանելների մոնտաժ | 
| 17. | Տանիքի ծածկի պատրաստում | 
| 18. | Աստիճանների հարթակների և մարշերի մոնտաժ | 
| 19. | Պատշգամբների և լոջիաների պատրաստում | 
| 20. | Մուտքերի վրա հովհարների պատրաստում | 
| 21. | Վերելակների հորանների և սանիտարա-տեխնիկական խցերի մոնտաժ | 
| 22. | Միջնորմների մոնտաժ | 
| 23. | Պատուհանների և դռների բլոկների տեղադրում | 
| 24. | Ձայնամեկուսացման սարքավորում | 
| 25. | Աղբատար խողովակի սարքավորում | 
| 26. | Շանթարգելների տեղադրում | 
| 27. | Ջահերի կախիչների տեղադրում և փորձարկում | 
| 28. | Օդափոխության հորանների և ուղիների մոնտաժ և ստուգում | 
| 29. | Պատի պանելների կցվածքների հերմետիկացում և ծեփում | 
| 30. | Ներքին ջրհոսների մոնտաժ և փորձարկում | 
| 31. | Ընդհատակի հիմքերի պատրաստում | 
| 32. | Շենքի ճակատների ընդունում | 
| 33. | Փայտանյութի հրակայունության աշխատանքների հանձնում | 
Բ. ԱՐՏԱՔԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐ
| 1. | Խրամուղիների կամ հենասյուների հիմքերի պատրաստվածություն | 
| 2. | Խողովակաշարերի և միջադիրների եռակցում և կցվածքների միաձուլում | 
| 3. | Խողովակների մաքրում և մեկուսացում | 
| 4. | Խողովակաշարերի ամրության փորձարկում (լվացում, օդափչում) | 
| 5. | Այլ ստորգետնյա հաղորդագծերի հետ խաչումների և արգելքներից անցումների սարքում | 
| 6. | Խրամուղիների և փոսորակների` մեկուսացնող լիցք | 
| 7. | Ստորգետնյա հաղորդագծերի տեղադրման համար կառուցվածքների պատրաստում | 
| 8. | Ստորգետնյա մետաղական կառուցվածքների էլեկտրոքիմիական պաշտպանվածության պատրաստում | 
Գ. ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ
| 1. | Ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների փոքր արհեստական և ինժեներական պաշտպանիչ կառուցվածքների տեղադրում | 
| 2. | Կամուրջների ամրության փորձարկում | 
| 3. | Ճոպանների ամրության փորձարկում: | 
Հավելված 2.
| Հաստատում եմ  | 
Ա Կ Տ
Ծածկված (միջանկյալ) աշխատանքների ընդունման __ ______ 199 թ.
________________________________________________________________
(օբյեկտի անվանումը և տեղը (հասցեն)
________________________________________________________________
(ընդունվող աշխատանքի բնույթը)
| Պատասխանատու _________ 
 | պատվիրատուի տեխնիկական հսկողության ինժեներ | ||
| և ներկայացուցիչներ | |||
| գլխավոր կապալառուի | ______________________ 
 | ||
| ենթակապալառուի | ______________________ 
 | ||
| հեղինակային հսկողություն | ______________________ 
 | ||
| ______________________ | |||
| _____________ | ______________________ | ||
| _____________ | 
Ղեկավարվելով ՀՀՇՆ _____ գլխում շարադրված կանոններով, և
_________________ հաստատված նախագծով, սահմանում է
(աշխատանքային գծագրերի հ.հ.)
1. _______________________________________________________
 
 (լիցենզավորված կազմակերպության անվանումը, մասնագետի ԱԱՀ)  
կողմից ընդունման ներկայացված ներքոշարադրված շինարարական աշխատանքները
________________________________
_______________________________________________________
| (աշխատանքների ցանկը) | 
_______________________________________________________
_______________________________________________________
բնութագրվում են հետևյալ տվյալներով
_______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________
_______________________________________________________
(ընդունվող աշխատանքների հակիրճ տեխնիկական բնութագիրը և նրանց
համապատասխանությունը նորմերին, ստանդարտներին և նախագծին)
2. Ընդունման ներկայացված աշխատանքների տեղում ուսումնասիրելուց և ներկայացված փաստաթղթերը զննելուց հետո
2.1. Ներկայացված աշխատանքները համապատասխանում են ____
2.2. Թույլատրել հետևյալ աշխատանքների իրականացումը
_______________________________________________________
_______________________________________________________
 
 (աշխատանքների թվարկումը)  
2.3. Ընդունման ներկայացված աշխատանքները չեն համապատասխանում
_______________________________________________________
_______________________________________________________
______________________________________________պահանջներին
 
 (նորմերի, ստանդարտների, նախագծի)  
| և ենթակա են կապալառուի կողմից վերափոխման և | ________ժամկետում | |
| (ամսաթիվը) | 
Հավելվածներ (համեմատական ամփոփագրերը, փորձարկման գծագրերը, փորձարկման արդյունքները, ուրվագծերը և այլն):
Ստորագրություններ
Հավելված 3.
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՀԱՎՈՐԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿԸ
| Աշխատանքները, կահավորումը | Փաստաթղթերը 
 | |
| 1. | Շենքի ստորգետնյա մաս և ինժեներական հաղորդագծեր | Աշխատանքների տեխնիկական ընդունման ակտեր | 
| 2. | Հավաքովի շենքերի հարկերի կրող կոնստրուկտիվ էլեմենտներ | Առանձին հարկերի, ձեղնահարկի, տանիքի կոնստրուկտիվ էլեմենտների հարկ առ հարկ ընդունման ակտեր | 
| 3. | Հավաքովի ե/բ կոնստրուկցիաներ | Մոնտաժային աշխատանքների ընդունման ակտ | 
| 4. | Ընդհանուր շինարարական աշխատանքներ | Առանձին շինարարական, մոնտաժային աշխատանքների ընդունման ակտեր | 
| 5. | Արտաքին սանիտարա-տեխնիկական աշխատանքներ (ջրամատակարարում, հակահրդեհային հիդրանտներ, տնտեսական, անձրևաջրերի և կոյուղու, ջերմամատակարարման ցանց և կաթսայատներ, հեռախոսային գծի ցանց և գազամատակարարում) | Խողովակաշարերի փորձարկման ակտեր, խրամուղիների հետլցման ակտեր, աշխատանքների ընդունման ակտեր | 
| 6. | Ներքին սանտեխնիկա (ջրագիծ, կոյուղի, տաք ջրամատակարարում, կենտրոնացված ջեռուցում, գազի սարքավորումներ և գծեր, հակահրդեհային ջրագծեր և ազդանշանային համակարգեր, ջրապոմպեր և ջերմային կետեր) | Ստուգումների և փորձարկումների ակտեր, աշխատանքների ընդունման ակտեր | 
| 7. | Էլեկտրասարքավորումներ (արտաքին լուսավորություն, էլեկտրացանց, հեռախոսագծեր, հեռուստաանտենաներ, շանթարգելներ) | Աշխատանքների ընդունման ակտեր | 
| 8. | Սարքավորումներ (վերելակ, աղբատար) | Փորձարկումների և աշխատանքների ընդունման ակտեր | 
Հավելված 4.
ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՆՁԻՆ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿ
| 1. | Հողային մակերեսների հարթեցում և ամրացում | 
| 2. | Բնական հիմնատակերի նախապատրաստում | 
| 3. | Լցված բնահողի խտացում և հետլիցք | 
| 4. | Բնահողի արհեստական ամրացում | 
| 5. | Դրենաժի պատրաստում | 
| 6. | Երկաթբետոնյա աշխատանքներ | 
| 7. | Հավաքովի ե/բ և բետոնե կոնստրուկցիաների մոնտաժ | 
| 8. | Կոնստրուկցիաների, խողովակաշարերի և սարքավորումների հակաէռոզիոն պաշտպանվածություն | 
| 9. | Կարերի և կցվածքների հիդրոմեկուսացում | 
| 10. | Մետաղական կոնստրուկցիաների մոնտաժ | 
| 11. | Քարային աշխատանքներ | 
| 12. | Հիմնային աշխատանքներ | 
| 13. | Փայտե կոնստրուկցիաների մոնտաժ և հակասեպտիկացում | 
| 14. | Հատակների պատրաստում | 
| 15. | Տանիքների պատրաստում | 
| 16. | Սվաղային աշխատանքներ | 
| 17. | Ներկարարական աշխատանքներ | 
| 18. | Ապակեպատման աշխատանքներ | 
| 19. | Երեսպատման աշխատանքներ | 
| 20. | Պատուհանների և դռների բլոկների տեղադրում | 
| 21. | Հիդրոմեկուսացման աշխատանքներ | 
| 22. | Ջերմամեկուսացման աշխատանքներ | 
| 23. | Հրամեկուսացման աշխատանքներ | 
| 24. | Ներքին և արտաքին ինժեներական սարքավորումների համակարգերի տեղադրում և մոնտաժ | 
| 25. | Վերելակների մոնտաժ | 
| 26. | Հետիոտն և տրանսպորտի երթանցների պատրաստում | 
| 27. | Տարածքի կանաչապատում | 
| 28. | Բարեկարգման էլեմենտների տեղադրում | 
| 29. | Ճանապարհային պատվածքի տեղադրում և ամրացում | 
| 30. | Երկաթուղիների և մետրոպոլիտենի կոճերի և ռելսերի տեղադրում | 
| 31. | Էլեկտրատրանսպորտի էլեկտրաֆիկացիոն կոնտակտային սյուների և հաղորդալարերի տեղադրում և մոնտաժում | 
| 32. | Ճոպանային մասերի տեղադրում և մոնտաժում | 
| 33. | Ճոպանուղիների պաշտպանիչ ցանցերի մոնտաժում: | 
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
6 մայիսի1998 թ.
Պետական գրանցման N 199800122 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 10.02.2025, N 05-Ն | 13.02.2025, N 44 | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|