ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 12 դեկտեմբերի 2023 թվականի  | 
 թիվ 155  | 
 քաղ. Մոսկվա  | 
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից՝  | 
 Բելառուսի Հանրապետությունից՝  | 
 Ղազախստանի Հանրապետությունից՝  | 
 Ղրղզստանի Հանրապետությունից՝  | 
 Ռուսաստանի Դաշնությունից՝  | 
| 
 Մ. Գրիգորյան  | 
 Ի. Պետրիշենկո  | 
 Ս. Ժումանգարին  | 
 Ա. Կասիմալիև  | 
 Ա. Օվերչուկ  | 
| 
 ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 155 որոշման  | 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարվող
1. VIII բաժնում «3808 94 800 0 Ախտահանող միջոցներ (բացառությամբ սույն հավելվածի XI բաժնով նախատեսված ապրանքների)» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
| 
 «3814 00 900 0-ից Լուծիչներ և ջրիկացուցիչներ՝ կոմպոզիցիոն, օրգանական  | 
 այն արդյունաբերական օբյեկտի շահագործումը որոշող թույլատրագրերի առկայություն, որտեղ իրականացվում է արդյունաբերական օբյեկտի վտանգավորության դասին համապատասխանող արտադրանքի թողարկումը. 
 անդամ պետությունների տարածքում հետևյալ գործողությունների իրականացում (արտադրանքի արտադրության տեխնոլոգիական պրոցեսում գործողությունների առկայության դեպքում)՝ կիսաֆաբրիկատների խառնում, և (կամ) կապակցանյութերի լուծում, և (կամ) ապրանքն ըստ «տիպի» դասակարգման ընթացքը (50 բալ). 
 ֆիլտրում և դատարկում, լաքաներկային արտադրանքի կշռածրարում կամ դատարկում (լցում) տարաների մեջ՝ իրացման նպատակներով (25 բալ)»:  | 
2. XI բաժնում «9402 90 000 0-ից Սեղաններ վիրահատական» դիրքում երկրորդ վանդակում երրորդ պարբերության վերջում ավելացնել «(առկայության դեպքում)» բառերը:
3. 5-րդ ծանոթագրության մեջ տասնհինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«3814 00 900 0-ից Լուծիչներ և ջրիկացուցիչներ՝ կոմպոզիցիոն, օրգանական՝ առնվազն 75 բալ.»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|