ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2024 թվականի N 1488-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 2-րդ կետը «31» թվից հետո լրացնել «, 32» թվով.
2) որոշումը N 31 հավելվածից հետո լրացնել N 32 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 Երևան | 
| 19.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 19-ի N 1488-Ն որոշման | 
| «Հավելված N 32 ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
| ______________________________________________________________ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ) ստորաբաժանման անվանումը, | ____________________ հեռախոսահամարը, գտնվելու վայրը | ||||||||
| _____________________________________________________________ | ____________________ ազգանունը, անունը, հայրանունը | ||||||||
| _____________________________________________________________ ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը, | ____________________ ազգանունը, անունը, հայրանունը | ||||||||
| _____________________________________________________________ ՔՏՀԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը, | ____________________ ազգանունը, անունը, հայրանունը | ||||||||
| Ստուգման սկիզբը (ամսաթիվը)`_________ 20 թ. | ավարտը _______ 20 թ. | ||||||||
| ___________________________________________________________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի անվանումը, | |||||||||
| ________________________________________________________________Հ Վ Հ Հ Պետական ռեգիստրի գրանցման համարը, ամսաթիվը |  | ||||||||
| __________________________________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայր), կայքի, էլեկտրոնային փոստի հասցեները | ____________ (հեռախոսահամարը) | 
| __________________________________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը | _____________ (հեռախոսահամարը) | 
| Ստուգման հանձնարարագրի համարը`___________________ տրված`_______ 20 թ. | 
| Ստուգման նպատակը, պարզաբանման ենթակա հարցերի համարները`_____________________________ | |
| ___________________________________________________________________________________________ | |
| ___________________________________________________________________________________________ | 
2. ՀԱՐՑԱՇԱՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
 NN ը/կ Հարց Հղում նորմատիվ իրավական ակտին Պատաս-խան Կշիռ Ստուգման մեթոդ Մեկնա-բա- նություն Այո Ոչ Չ/պ 1. Տիեզերական գործունեությունն իրականացվում է լիցենզիայի հիման վրա «Տիեզերական գործունեության մասին» օրենք, հոդված 8-րդ «Լիցենզավորման մասին» օրենք, հոդված 43-րդ, մաս 2-րդ, աղյուսակի 19-րդ բաժին 7.0 Փաստաթղթային 2. Տիեզերական գործունեությամբ զբաղվող լիցենզավորված անձինք լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնում են միայն լիցենզիայում նշված վայրում Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման N 1 հավելված, կետ 6-րդ 5.0 Փաստաթղթային, տեսազննություն 3. Առկա է տիեզերական գործունեության իրականացման (ծառայությունների մատուցման) համար հաստատված ծրագիր Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման N 1 հավելված, կետ 8-րդ, ենթակետ 1-ին 4.0 Փաստաթղթային 4. Տիեզերական գործունեության ընթացքում իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ցանկի և (կամ) հաստատված ծրագրի փոփոխության դեպքում 10-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին ներկայացվել է տեղեկատվություն փոփոխության վերաբերյալ Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման N 1 հավելված, կետ 8-րդ, ենթակետ 4-րդ 4.0 Փաստաթղթային 5. Առկա են իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ցանկերը Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման N 1 հավելված, կետ 9-րդ, ենթակետ 2-րդ 4.0 Փաստաթղթային 6. Առկա է տիեզերական գործունեություն իրականացնելու համար ներկազմակերպական ծրագիրը, որը ներառում է աշխատանքների իրականացմանը (ծառայությունների մատուցման) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման չափանիշները, անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և կարողություններ ունեցող աշխատակիցներ ունենալու վերաբերյալ տեղեկատվություն Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշման N 1 հավելված, կետ 9-րդ, ենթակետ 4-րդ   4.0 Փաստաթղթային 7. Տիեզերական տեխնիկան և  օբյեկտը տիեզերք արձակելուց առաջ, սահմանված ժամկետում գրանցվել է լիազոր մարմնի գրանցամատյանում Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1985-Ն որոշման հավելված, կետ 5-րդ 6.0 Փաստաթղթային 8. Տիեզերական տեխնիկան և օբյեկտը, որը նախատեսված չէ տիեզերք արձակելու համար, սահմանված ժամկետում  գրանցվել է լիազոր մարմնի գրանցամատյանում Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1985-Ն որոշման հավելված, կետ 5-րդ 5.0 Փաստաթղթային 9. Առկա է լիազոր մարմնի համաձայնությունը տիեզերական տեխնիկայի և (կամ) օբյեկտի օտարման մասին Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2071-Ն որոշման հավելված, կետ 4-րդ 4.0 Փաստաթղթային
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
  
  
  
 
 
  
 
 
 
 
  
  
  
 
 
  
 
 
 
 
  
  
  
 
 
  
 
 
 
 
  
  
  
 
 
  
 
 
 
 
  
  
  
 
 
  
 
 
 
 
  
  
  
 
 
  
 
 
 
 
  
  
  
 
 
  
 
 
 
 
  
  
  
 
 
  
 
 
 
 
  
  
  
 
 
  
3. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 1. «Այո» առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները V 2. «Ոչ» բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ V 3. «Չ/պ» չի պահանջվում, չի վերաբերում V
 
 
 
 
 
  
  
 
 
 
 
  
 
  
 
 
 
 
  
  
 
4. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1. Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ իրավական ակտերի հիման վրա՝
1) «Տիեզերական գործունեության մասին» օրենք,
2) «Լիցենզավորման մասին» օրենք,
3) Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշում,
4) Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1985-Ն որոշում,
5) Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2071-Ն որոշում։
| Տեսչական մարմնի ծառայող __________________ | Տնտեսավարող____________ | 
| (ստորագրությունը) | (ստորագրությունը) »: | 
| Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար | Ա. Հարությունյան | 
| 19.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 սեպտեմբերի 2024 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|