Basic information
Number
N 293-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (19.02.2025-по сей день)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.02.17-2025.03.02 Պաշտոնական հրապարակման օրը 18.02.2025
Enactment organisation
Երևան քաղաքի ավագանի
Enactment date
11.02.2025
Signing organisation
Երևանի քաղաքապետ
Signing date
11.02.2025
Effective date
19.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

11 փետրվարի 2025 թ.

N 293-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 267-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 267-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը․

1) 14-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) 14-րդ ենթակետից հետո լրացնել նոր 15-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«15) Երևան համայնքի վարչական տարածքում բացօթյա առևտուր իրականացնելու կամ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով Երևան քաղաքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի, այդ թվում՝ բանկոմատների, վճարային տերմինալների կամ սառնարանների, սուրճի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների կամ այլ դիսպենսերների, սարքերի, սարքավորումների կամ բացօթյա առևտուր իրականացնելու համար այլ առարկաների (այսուհետ՝ սարքավորում) տեղադրման թույլտվության համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝

ա. Արաբկիր վարչական շրջանի տարածքում՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ 20000 /քսան հազար/ դրամ՝ մեկ սարքավորման համար.

բ. Կենտրոն վարչական շրջանի տարածքում՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ 26000 /քսանվեց հազար/ դրամ՝ մեկ սարքավորման համար.

գ. Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքներում՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ 16000 /տասնվեց հազար/ դրամ՝ մեկ սարքավորման համար։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. փետրվարի 11

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation