ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 24 նոյեմբերի 2020 թվականի  | 
 թիվ 155  | 
 քաղ. Մոսկվա  | 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին, 147-րդ հոդվածի 5-րդ կետին, 112-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերին, 260-րդ հոդվածի 3-րդ կետին և 263-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
| 
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝  | 
 Մ. Մյասնիկովիչ  | 
| 
 ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2020 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 155 որոշման  | 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 8 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «2021 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ից» բառերով։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի «Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման մասին» թիվ 124 որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «2021 թվականի փետրվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ից» բառերով։
3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 24.10.23 թիվ 151)
4. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 19.03.24 թիվ 21)
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի ապրիլի 16-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 9 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 47 որոշման 2-րդ կետում «2021 թվականի փետրվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ից» բառերով։
6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի ապրիլի 16-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 48 որոշման 2-րդ կետում «2021 թվականի փետրվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ից» բառերով։
7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի ապրիլի 16-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 158 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 49 որոշման 2-րդ կետում «2021 թվականի փետրվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ից» բառերով։
8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի մայիսի 12-ի «Ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի և ձևաչափի մասին» թիվ 63 որոշման 2-րդ կետում «2021 թվականի փետրվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ից» բառերով։
(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 24.10.23 թիվ 151, ԵՏՀԿ 19.03.24 թիվ 21)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 19.03.2024, թիվ 21 | 01.04.2025, թիվ 155 | |
| 24.10.2023, թիվ 151 | 01.04.2025, թիվ 155 | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|