Գլխավոր տեղեկություն
Номер
N 14/169
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Первоисточник
Հայկական ՍՍՌ Մինսովի որոշումներ 1963/ապրիլ
Принят
ՀԿՊ Կենտկոմ և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետ
Дата принятия
12.04.1963
Подписан
Հայաստանի Կոմպարտիայի Կենտկոմ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետ

ՀԿՊ ԿԵՆՏԿՈՄ և ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ

ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 1963 թվականի N 14/169

քաղ. Երևան

 

հԱՅԱՍՏԱՆԻ ԿՊ կենտկոմի եվ հայկական սսռ մինիստրների սովետի 1960 թ. փետրվարի 23-ի 2/70 որոշման ուժը պահպանելու մասին

 

սսկպ կենտկոմի և սսռմ մինիստրների Սովետի 1963 թվականի մարտի 5-ի «Սմկպ Կենտկոմի և սսռմ մինիստրների Սովետի 1960 թվականի հունվարի 20-ի N 74 որոշման ուժը պահպանելու մասին» N 270 որոշմանը համապատասխան ՀԱյաստանի ԿՊ Կենտկոմն ու հայկական սսռ մինիստրների Սովետը որոշում են.

1. Առողջության վիճակի, տարիքի կամ հաստիքների կրճատման պատճառով սկսած 1963 թվականի հունվարի 1-ից զինվորական ծառայությունից ազատվող ՍՍՌՄ զինված ուժերի, սսռմ մինիստրների Սովետին առընթեր պետական անվտանգության կոմիտեի զորքերի և օրգանների գերակետիկ ծառայության գեներալների, ադմիրալների, սպաների ու զինծառայողների համար սահմանել հայաստանի կպ կենտկոմի և հայկական սսռ մինիստրների սովետի 1960 թվականի փետրվարի 23-ի «սսռմ զինված ուժերից ազատվող զինծառայողներին աշխատանքի տեղավորելու և նյութա-կենցաղային ապահովման միջոցառումներ» N 2/70 որոշման 1-ին, 2-րդ կետերով, 3-րդ կետի «ա» ԵՆԹԱԿԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ, «բ» ենթակետով, 6-րդ, 7-րդ կետերով և 10-րդ կետի «բ», «գ» ենթակետերով նախատեսված արտոնությունները:

Գերակետիկ ծառայության զինծառայողներին հայաստանի կպ կենտկոմի և հայկական սսռ մինիստրների սովետի 1960 թ. փետրվարի 23-ի N 2/70 որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն բնակտարածությամբ ապահովումը կատարել այն պայմանով, եթե նրանք զինվորական ծառայության մեջ են գտնվել ոչ պակաս, քան 20 օրացուցային տարի, իսկ զինվորական ծառայությունից ազատվող սպաների ուսումնական հաստատություններ ընդունումը` նշված որոշման վեցերորդ կետին համապատասխան կատարել սովորական ժամկետներում:

3. Հանձնարարել հայկական սսռ մինիստրների սովետի պետպլանին` նախատեսել անհրաժեշտ բնակելի ֆոնդ 1963 թվականին ազատվող գերակետիկ ծառայության գեներալներին, ադմիրալներին, սպաներին և զինծառայողներին ապահովելու համար:

 

Հայաստանի կոմպարտիայի

կենտկոմ

հայկական սսռ մինիստրների

սովետ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.04.1994, N 176 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան