ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 214 ԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 249 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 288
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.09.1996-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1996/9, սեպտեմբեր 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.09.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.09.1996
Дата вступления в силу
07.09.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«7» սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 1996 թ. N 288

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 214 ԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 249 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 214 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.6. Բաժնետոմսերի փակ տեղաբաշխմանը մասնակցելու իրավունք են ստանում «Հայաս-Ալեքսանյան, «Հայաս-Հակոբյան», «Հակոբյան-Հայաս» համատեղ ձեռնարկությունների ոչ պետական հիմնադիրները».

բ) որոշման 2.9-րդ կետում «ավարտվում 35 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «ավարտվում 1996 թվականի նոյեմբերի 1-ին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 249 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

Որոշման 6.7-րդ կետից հանել «կոլեկտիվի անդամները, ինչպես նաև» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 7-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան