Basic information
Number
N 563
Type
Որոշում
Act type
Исходный акт (-01.05.1997)
Status
Չի գործում
Source
Հայկական ՍՍՀ Մինխորհի որոշումներ 1984/փետրվար
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
12.11.1992
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Interrupt date
01.05.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 1992 թ. N 563

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Բավարարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խնդրանքը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և`

ա) 1993 թվականի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակն ավելացնել 65 միավորով` տարեկան 2826,0 հազ. ռուբլի աշխատանքի վարձատրության ֆոնդով (ներառյալ 80 տոկոսը).

բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական աստիճան ունեցող աշխատողների պաշտոնային դրույքների նկատմամբ սահմանել 20 տոկոսի չափով հավելավճար:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Խ. Հարությունյան

 

Հայաստանի Հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ