Գլխավոր տեղեկություն
Номер
N 28/286
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Первоисточник
ՀՍՍՌԿՈևԿժող 1960/6, հունիս Հոդ. 70
Принят
ՀԿՊ Կենտկոմ և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետ
Подписан
ՀԿՊ Կենտկոմի Քարտուղար Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Նախագահ
Дата подписания
17.06.1960

ՀԿՊ ԿԵՆՏԿՈՄԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ

ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

70. ՍՍՌՄ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆՈՐ ԶԳԱԼԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԵՎ ՌԱԶՄԱ-ԾՈՎԱՅԻՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՈՒ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՆՅՈՒԹԱ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՍՄԿՊ Կենտկոմը և ՍՍՌՄ Մինիստրների Սովետը 1960 թվականի հունիսի 8-ի N 592 համատեղ որոշմամբ գերակետիկ ծառայության այն զինծառայողների վրա, որոնք պահեստ են արձակվում ՍՍՌՄ Զինված Ուժերի նոր զգալի կրճատման մասին Օրենքին համապատասխան, տարածեցին ՍՄԿՊ կենտկոմի և ՍՍՌՄ Մինիստրների Սովետի 1960 թվականի հունվարի 20-ի N 74 որոշման 4-րդ կետի գործողությունը, ինչպես նաև Զինված Ուժերի կրճատման կապակցությամբ աշխատանքից ազատվող բանվորների և ծառայողների աշխատանքի տեղավորման ու նյութա-կենցաղային ապահովման մասին N 591 որոշումը:

ՍՄԿՊ Կենտկոմի և ՍՍՌՄ Մինիստրների Սովետի հիշյալ որոշումների կապակցությամբ` ՀԿՊ Կենտկոմը և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը որոշում են.

1. Պարտավորեցնել պարտիայի քաղկոմներին և շրջկոմներին, Հայկական ՍՍՌ Ժողտնտխորհին, մինիստրություններին, գերատեսչություններին և աշխատավորների դեպուտատների տեղական Սովետների գործկոմներին` ապահովել ՍՍՌՄ Զինված Ուժերի նոր զգալի կրճատման կապակցությամբ Սովետական Բանակի և Ռազմա-ծովային Նավատորմի զորամասերից, հիմնարկներից և ձեռնարկություններից ազատվող գերակետիկ ծառայության զինծառայողներին և բանվորներին ու ծառայողներին աշխատանքի տեղավորելը` արձակման օրից սկսած երկու ամսվա ընթացքում, չհաշված բնակության նոր վայրը մեկնելու ժամանակը, հաշվի առնելով նրանց մասնագիտությունը և աշխատանքի փորձը:

2. Ընդունել ի ղեկավարություն, որ ՍՄԿՊ Կենտկոմը և ՍՍՌՄ Մինիստրների Սովետը իրենց որոշումներով սահմանեցին, որ սույն որոշման առաջին կետում նշված բանվորներին և ծառայողներին տրվում են հետևյալ արտոնությունները.

ա) պահպանվում է անընդհատ աշխատանքի ստաժը, եթե բանակից արձակվելուց հետո աշխատանքային գործունեության ընդհատումը չի անցնում 3 ամսից, չհաշվելով աշխատանքի նոր վայրը մեկնելու ժամանակը.

բ) արտադրական մասնագիտություն չունեցող այն անձանց, որոնք ընդունվել են աշխատողներին արտադրական պրոֆեսիա սովորեցնող դասընթացներ և դպրոցներ` ուսման մինչև 6 ամսվա ժամկետով, վճարվում է թոշակ իրենց ապագա պաշտոնի համար նախատեսված տարիֆային դրույքի (ամսական աշխատավարձի) 75 տոկոսի չափով, բայց ամսական ոչ պակաս, քան 400 ռուբլի.

գ) ազատման ժամանակ վճարվում է արձակման նպաստ` մեկ ամսվա աշխատավարձի չափով.

դ) տրվում է անհատական բնակարանային շինարարության վարկ` 7 հազար ռուբլու չափով, մարման 7 տարվա ժամկետով, մարումն սկսելով վարկի ստացման երկրորդ տարվանից:

 

ՀԿՊ Կենտկոմի

Քարտուղար`

Ս. Թովմասյան

Հայկական ՍՍՌ

Մինիստրների Սովետի

Նախագահ` Ա. Քոչինյան

 

17 հունիսի 1960 թ., N 28/286

քաղ. Երևան