ՀԿՊ ԿԵՆՏԿՈՄԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ
ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
70. ՍՍՌՄ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆՈՐ ԶԳԱԼԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԵՎ ՌԱԶՄԱ-ԾՈՎԱՅԻՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՑ ՈՒ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՆՅՈՒԹԱ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
ՍՄԿՊ Կենտկոմը և ՍՍՌՄ Մինիստրների Սովետը 1960 թվականի հունիսի 8-ի N 592 համատեղ որոշմամբ գերակետիկ ծառայության այն զինծառայողների վրա, որոնք պահեստ են արձակվում ՍՍՌՄ Զինված Ուժերի նոր զգալի կրճատման մասին Օրենքին համապատասխան, տարածեցին ՍՄԿՊ կենտկոմի և ՍՍՌՄ Մինիստրների Սովետի 1960 թվականի հունվարի 20-ի N 74 որոշման 4-րդ կետի գործողությունը, ինչպես նաև Զինված Ուժերի կրճատման կապակցությամբ աշխատանքից ազատվող բանվորների և ծառայողների աշխատանքի տեղավորման ու նյութա-կենցաղային ապահովման մասին N 591 որոշումը:
ՍՄԿՊ Կենտկոմի և ՍՍՌՄ Մինիստրների Սովետի հիշյալ որոշումների կապակցությամբ` ՀԿՊ Կենտկոմը և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը որոշում են.
1. Պարտավորեցնել պարտիայի քաղկոմներին և շրջկոմներին, Հայկական ՍՍՌ Ժողտնտխորհին, մինիստրություններին, գերատեսչություններին և աշխատավորների դեպուտատների տեղական Սովետների գործկոմներին` ապահովել ՍՍՌՄ Զինված Ուժերի նոր զգալի կրճատման կապակցությամբ Սովետական Բանակի և Ռազմա-ծովային Նավատորմի զորամասերից, հիմնարկներից և ձեռնարկություններից ազատվող գերակետիկ ծառայության զինծառայողներին և բանվորներին ու ծառայողներին աշխատանքի տեղավորելը` արձակման օրից սկսած երկու ամսվա ընթացքում, չհաշված բնակության նոր վայրը մեկնելու ժամանակը, հաշվի առնելով նրանց մասնագիտությունը և աշխատանքի փորձը:
2. Ընդունել ի ղեկավարություն, որ ՍՄԿՊ Կենտկոմը և ՍՍՌՄ Մինիստրների Սովետը իրենց որոշումներով սահմանեցին, որ սույն որոշման առաջին կետում նշված բանվորներին և ծառայողներին տրվում են հետևյալ արտոնությունները.
ա) պահպանվում է անընդհատ աշխատանքի ստաժը, եթե բանակից արձակվելուց հետո աշխատանքային գործունեության ընդհատումը չի անցնում 3 ամսից, չհաշվելով աշխատանքի նոր վայրը մեկնելու ժամանակը.
բ) արտադրական մասնագիտություն չունեցող այն անձանց, որոնք ընդունվել են աշխատողներին արտադրական պրոֆեսիա սովորեցնող դասընթացներ և դպրոցներ` ուսման մինչև 6 ամսվա ժամկետով, վճարվում է թոշակ իրենց ապագա պաշտոնի համար նախատեսված տարիֆային դրույքի (ամսական աշխատավարձի) 75 տոկոսի չափով, բայց ամսական ոչ պակաս, քան 400 ռուբլի.
գ) ազատման ժամանակ վճարվում է արձակման նպաստ` մեկ ամսվա աշխատավարձի չափով.
դ) տրվում է անհատական բնակարանային շինարարության վարկ` 7 հազար ռուբլու չափով, մարման 7 տարվա ժամկետով, մարումն սկսելով վարկի ստացման երկրորդ տարվանից:
|
ՀԿՊ Կենտկոմի Քարտուղար` Ս. Թովմասյան |
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Նախագահ` Ա. Քոչինյան |
|
17 հունիսի 1960 թ., N 28/286 քաղ. Երևան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 19.04.1994, N 176 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|