Գլխավոր տեղեկություն
Номер
N 534
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Первоисточник
ՀՍՍՀՄԻՆՍՈՎՈԵՎԿ 1976/սեպտեմբեր
Принят
ՀԿԿ Կենտկոմ և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետ
Дата принятия
23.09.1976
Подписан
Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի նախագահ

ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄ, ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 1976 թվականի N 534

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ 1960 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 2/70 ՈՐՈՇՄԱՆ 3-ՐԴ ԿԵՏԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1976 թվականի հունիսի 24-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1960 թվականի հունվարի 20-ի N 74 որոշման 2-րդ կետը մասնակիորեն փոփոխելու մասին» N 499 որոշմանը համապատասխան Հայաստանի կոմկուսի Կենտկոմը և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում են.

Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1960 թվականի փետրվարի 23-ի N 2/70 որոշման 3-րդ կետը (հաշվի առնելով Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1963 թվականի ապրիլի 12-ի N 14/169 որոշման գործողությունը) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պարտավորեցնել աշխատավորների դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործկոմներին` պահեստ արձակված կամ պաշտոնաթող սպաներին ու զինծառայողներին բնակելի տարածությամբ ապահովել (անկախ գերատեսչական պատկանելությունից, բացառությամբ ՍՍՀՄ Պաշտպանության մինիստրության և սահմանապահ զորքերի) առաջին հերթին, բայց ոչ ուշ, քան բնակվելու վայրը ժամանելու օրից հետո 3-ամսյա ժամկետում, որը ընտրվել է հաշվի առնելով գրանցման գոյություն ունեցող կարգը»:

 

Հայաստանի կոմկուսի

Կենտկոմի քարտուղար

Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հայկական ՍՍՀ Մինիստրների

սովետի նախագահ

Գ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.04.1994, N 176 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան