Գլխավոր տեղեկություն
Номер
N 342
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-01.05.1997)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԿՈ 1994/7 հուլիս 1994
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.07.1994
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 1994 թ. N 342

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ (ԳԻՇԵՐՕԹԻԿ ՏՆԵՐԻ) ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջետային ոլորտի հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման մասին» N 668 որոշման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության պետական հիմնարկների (գիշերօթիկ տների) աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համակարգի պետական հիմնարկների (գիշերօթիկ տների) աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը, ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության խմբերը և ղեկավարների ու մյուս աշխատողների ըստ պաշտոնների աշխատանքի վարձատրության կարգերն ու պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով հաստատել պետական հիմնարկների (գիշերօթիկ տների) աշխատողների ըստ պաշտոնների տարիֆաորակավորման բնութագրերը և վնասակար ու ծանր աշխատապայմաններ ունեցող պաշտոնների ցանկը.

բ)  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ֆինանսների նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրական ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի օգոստոսի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1994 թ.
հուլիսի 27-ի N 342 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ (ԳԻՇԵՐՕԹԻԿ ՏՆԵՐԻ) ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՖԱՅԻՆ ՑԱՆՑԸ

 

Աշխատանքի վարձատրության կարգերը

4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16

Դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը 2,0  2,3  2,6  3,1  3,3 3,5  3,8  4,0  4,2  4,3  4,5  4,9  5,6

 

Ծանոթագրություն: Աշխատանքի վարձատրության 1-ին կարգի համար տարիֆային դրույքաչափն ընդունվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատա-վարձը: Տարիֆային ցանցի մնացած կարգերի համար աշխատողների աշխատավարձի դրույքները սահմանվում են նվազագույն աշխատավարձը համապատասխան հաշվարկման գործակցով բազմապատկելու միջոցով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1994 թ.
հուլիսի 27-ի N 342 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ (ԳԻՇԵՐՕԹԻԿ ՏՆԵՐԻ) ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ

 

1. Նեյրոհոգեկան գիշերօթիկ տներ

 

Նախահաշվային մահճակալների թիվը

Վարձատրության խմբերը

1

2

300 և ավելի

1-ին

200-ից մինչև 300

2-րդ

100-ից մինչև 200

3-րդ

մինչև 100

4-րդ

 

2. Միայնակ կենսաթոշակառուներին և հաշմանդամներին տներում սպասարկող բաժանմունքներ

 

Սպասարկվողների թիվը

Վարձատրության խմբերը

1

2

500 և ավելի

1-ին

350-ից մինչև 500

2-րդ

200-ից մինչև 3500

3-րդ

մինչև 200

4-րդ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

ՀՀ կառավարության 1994 թ.
հուլիսի 27-ի N 342 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ (ԳԻՇԵՐՕԹԻԿ ՏՆԵՐԻ) ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՄՅՈՒՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

Պաշտոնի անվանումը

Վարձատրության կարգը

Դրույքաչափերի

հաշվարկման

բազմապատիկ գործակիցը

1

2

3

1. Տնօրեններ

 

 

Աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի

16

5,6

Աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի

15

4,9

Աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի

14

4,5

Աշխատանքի վարձատրության 4-րդ խմբին դասված հիմնարկի

13

4,3

 

Ծանոթագրություն:  Տնօրենների տեղակալների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են համապատասխան ղեկավարի դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակցից 02-ից 05-ով պակաս:

 

2. Միայնակ քաղաքացիներին տներում սպասարկող

բաժանմունքի վարիչներ, գիշերօթիկ տների բաժնի վարիչներ

 

 

Աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի

14

4,5

Աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի

13

4,3

Աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի

12

4,2

Աշխատանքի վարձատրության 4-րդ խմբին դասված հիմնարկի

11

4,0

3. Միայնակ քաղաքացիներին տներում

սպասարկող անձնակազմ

   

ա) ավագ սպասարկող

7

3,1

բ) երկու տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքային ստաժով

6

2,6

գ) մինչև երկու տարի մասնագիտական աշխատանքային ստաժով

5

2,3

4. Գիշերօթիկ տներում սպասարկող անձնակազմ

   

ա) երկու տարուց ոչ պակաս մասնագիտական աշխատանքային ստաժով

5

2,3

բ) մինչև երկու տարի մասնագիտական աշխատանքային ստաժով

4

2,0

 

Ծանոթագրություն:

1. ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համակարգի գիշերօթիկ տների, միայնակ քաղաքացիներին տներում սպասարկող բաժանմունքների աշխատողների (բացի բուժանձնակազմից) դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են համապատասխան որակավորման տարակարգ ունեցող մասնագետների և մյուս աշխատողների դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակցից 1,7-ով ավելի:

2. Վնասակար և ծանր աշխատապայմաններում աշխատող գիշերօթիկ տների աշխատողների համար սահմանվում է աշխատանքի բարձրացված վարձատրություն` համապատասխան որակավորման տարակարգ ունեցող մասնագետների և մյուս աշխատողների դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակցից 0,6-ով ավելի, ըստ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից հաստատված ցանկի:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համակարգի գիշերօթիկ տներին կից ստեղծված «տներում սպասարկող բաժանմունքների» կողմից սպասարկվող միայնակ քաղաքացիների թիվը հաշվարկել որպես տվյալ գիշերօթիկ տան նախահաշվային մահճակալների թիվ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ