Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Инкорпорация (06.10.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/2(2)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
25.03.1996
Дата подписания
25.03.1996
Дата вступления в силу
06.10.1996

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությունը և Ռումինիայի գյուղատնտեսության և պարենի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

ելնելով գյուղատնտեսության բնագավառում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունից,

հաշվի առնելով ժամանակակից գյուղատնտեսական արտադրությունում գիտության և տեխնոլոգիայի աճող դերը,

ընդունելով տեխնոլոգիայի, «նոու-հաուների» և հետազոտությունների արդյունքների փոխանակման միջոցով բարեկամ ժողովուրդների միջև տեխնիկական համագործակցության կարևորությունը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կզարգացնեն փոխադարձ համագործակցությունը գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության հետևյալ ոլորտներում.

- բանջարեղենի, մրգերի և դաշտային մշակաբույսերի արտադրություն, բարձր բերքատու տեսակների ներդրում,

- գյուղատնտեսական արտադրանքի հետբերքահավաքային մշակում և սննդի վերամշակման արդյունաբերություն,

- բույսերի պաշտպանության ծրագրերի համատեղ իրագործում,

- բնական ռեսուրսների և միջավայրի պահպանություն,

- բնական կերհանդակների համակարգված օգտագործում,

- թռչնաբուծություն,

- սերմնաբուծություն, ներառյալ ցեղերի բարելավումը և արհեստական սերմնավորման իրականացումը,

- անասնաբուժական դեղամիջոցների և կենսապատվաստուկների մատակարարման, համատեղ արտադրության կազմակերպում,

- լեռնային տարածքների զարգացում, ներառյալ գյուղական զբոսաշրջությունը,

- գյուղատնտեսության մեքենայացում,

- ոռոգում և հողերի վերականգնում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության բնագավառում համագործակցությունը կիրագործեն հետևյալ եղանակով.

- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկության, նորմատիվ փաստաթղթերի, ստանդարտների և նմուշների փոխանակում,

- անասնաբուժասանիտարական, կարանտինի և բույսերի պաշտպանության բնագավառներում համագործակցության պայմանագրերի կնքում,

- գիտահետազոտական և արտադրատեխնոլոգիական ծրագրերի համատեղ մշակում և իրականացում,

- բուսաբուծության բնագավառում նոր ագրոտեխնիկական տեխնոլոգիաների ներդրում,

- բնական ռեսուրսների պահպանման (հող, ջուր, բնական կերհանդակ, բազմամյա տնկարկ) ծրագրերի մշակում և իրականացում,

- մասնակցություն գյուղատնտեսական ցուցահանդեսներին և տոնավաճառներին,

- աջակցություն համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը,

- աջակցություն գյուղատնտեսական և սննդի բնագավառի մասնագետների, ձեռներեցների և ագարակատերերի հանդիպումների կազմակերպմանը,

- ուսումնական ծրագրերի համատեղ կազմակերպում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Համագործակցության ծրագրերի նպատակների, համագործակցության ձևերի և գործունեության, ինչպես նաև գյուղատնտեսության և սննդի բնագավառում համագործակցության վերլուծության իրականացման նպատակով Կողմերը կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ, որը նիստեր կգումարի տարին մեկ անգամ` հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և Ռումինիայում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Համատեղ գործունեության ընթացքում ձեռք բերված արդյունքները պատկանում են երկու Կողմերին: Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է չհրապարակել և երրորդ կողմի չտալ մյուս կողմից ստացված տնտեսական և տեխնիկական-գիտական տեղեկությունը, ինչպես նաև համատեղ գործունեության արդյունքները, քանի դեռ դրա վերաբերյալ չի ստացվել մյուս Կողմի գրավոր համաձայնությունը: Տնտեսական և տեխնիկական-գիտական արդյունքները կօգտագործվեն անկախ կերպով, եթե Կողմերը այլ բան չեն պայմանավորվել:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և/կամ լրացումներ: Լրացումները և փոփոխությունները կկատարվեն 6-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված ընթացակարգերով, որից հետո արձանագրությունների տեսքով կկցվեն Համաձայնագրին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագիրը հաստատման է ներկայացվում համաձայն Կողմերի պետությունների ներպետական օրենսդրության և ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար պահանջվող ընթացակարգերի կատարման վերաբերյալ վերջին ծանուցման ստացման երեսուներորդ օրվանից:

Համաձայնագիրը ստորագրվում է հինգ տարի ժամկետով, և նրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի նաև հաջորդ հինգ տարի ժամկետներով, եթե ժամկետի լրացումից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ Կողմերից որևէ մեկը մյուս Կողմին չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտի Համաձայնագրով նախատեսված այն աշխատանքների իրականացմանը, որոնք սկսվել, բայց չեն ավարտվել գործողության դադարեցման պահին:

Կատարված է 1996 թվականի մարտի 25-ին, երկու բնօրինակով, հայերեն, ռումիներեն և անգլերեն, ընդ որում բոլոր օրինակներն էլ հավասարազոր են:

Մեկնաբանության ժամանակ տարբերության դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի հոկտեմբերի 6-ից:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան