ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մարտի 1993 թ. N 85
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության (Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի) գործունեության բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 16.08.95 N 35)
2. (կետն ուժը կորցրել է 16.08.95 N 35)
3. (կետն ուժը կորցրել է 16.08.95 N 35)
4. (կետն ուժը կորցրել է 16.08.95 N 35)
5. Վերակառուցել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության «Հրազդան» հյուրանոցային տնտեսության վարչությունը, առանձնացնելով` Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության «Հրազդան-2» կառավարական առանձնատների տնտեսությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության «Հրազդան-1» հյուրանոցային տնտեսության վարչությունը որպես ինքնուրույն տնտեսություններ:
6. (կետն ուժը կորցրել է 18.01.94 N 33)
7. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչության ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների ցանկը, համաձայն N 2 հավելվածի:
8. (կետն ուժը կորցրել է 16.08.95 N 35)
9. (կետն ուժը կորցրել է 16.08.95 N 35)
10. (կետն ուժը կորցրել է 16.08.95 N 35)
11. (կետն ուժը կորցրել է 16.08.95 N 35)
12. Ուժը կորցրած ճանաչել`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի և նրա կառուցվածքի մասին» N 24 որոշումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունարանը վերանվանելու մասին» N 208 որոշումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատում Անկախ Պետությունների Համագործակցության բաժին ստեղծելու մասին» N 551 որոշումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 25-ի N 151 կարգադրությունը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 1993 թ.մարտի 8-ի N 85 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ(հավելվածն ուժը կորցրել է 18.01.94 N 33)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 1993 թ.մարտի 8-ի N 85 որոշման |
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Հրազդան-1» հյուրանոցային տնտեսության վարչություն
«Հրազդան-2» կառավարական առանձնատների տնտեսություն
Արզականի ամառանոցային տնտեսություն
Ծաղկաձորի ամառանոցային տնտեսություն
Գերատեսչական տների վարչություն
Ավտոտրանսպորտային ձեռնարկություն
Շինվերանորոգման վարչություն
Առևտրի և հասարակական սննդի «Հրազդան» միավորում
Նախագծանախահաշվային բյուրո
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |