Գլխավոր տեղեկություն
Номер
N 953-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.07.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.07.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.07.2025
Дата вступления в силу
18.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2025 թվականի N 953-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 271-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՖԱՆՖՐՈՒԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՖԱՆՖՐՈՒԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության և «ՖԱՍԹ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 271-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 1․1-ին կետում «ցանկի 3-րդ, 4-րդ, 16-րդ և 17-րդ կետերի» բառերը փոխարինել «ցանկի 3-րդ, 4-րդ, 16-րդ, 17-րդ, 20-րդ, 21-րդ կետերի» բառերով․

2) 1․1-ին կետում «, L00000008 և L00000006» թվերը փոխարինել «, L00000008, L00000006, L00000100, L00000099» թվերով.

3) որոշման հավելվածը 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-21-րդ կետերով.

 

«

20.

8701211011

Volvo (Վոլվո) մակնիշի քարշակներ

Նոր անվավոր նստատեղերով քարշակներ՝ կիսակցորդների համար, միայն սեղմումով բոցավառվող ներքին այրման մխոցային շարժիչով (դիզելով կամ կիսադիզելով)՝

 

հատ

7

ԵՄ երկրներ

ԵՄ երկրներ, Վրաստան

460 000 000

Լիզինգի պայմանագիր թիվ L00000100

21.

8716393002

Schmitz Cargobull (Շմից Կագոբուլ) մակնիշի կցորդներ և կիսակցորդներ

Նոր կցորդներ և կիսակցորդներ սառցարանային ավտոմոբիլների՝ 76մ3-ից ոչ պակաս թափքի ներքին ծավալով

հատ

7

ԵՄ երկրներ

ԵՄ երկրներ, Վրաստան

270 000 000

Լիզինգի պայմանագիր թիվ L00000099

».

 

4) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «4 484 190 500» թիվը փոխարինել «5 214 190 500» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ