|
«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 1996 թ. N 195
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման եվ վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել «Հայարդմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Հայարդմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. «Հայարդմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Վանաձորի դուստր ձեռնարկությունը և այն սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.3. «Հայարդմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարությունը (քաղ. Երևան, Վերին Շենգավիթի 2-րդ փող.) և այն 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:
1.4. «Հայարդմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
1.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 188300 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 150640 հազ. դրամ:
1.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 15064 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
1.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 102518 հազ. դրամ:
1.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Հայարդմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
1.9. Սահմանել, որ «Հայարդմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.10. Սահմանել, որ «Հայարդմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
1.11 Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայարդմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
1.12. Գաղտնի:
2.1. Սեփականաշնորհել «Հայարդմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության Վանաձորի դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Վանաձորի դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. «Հայարդմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության Վանաձորի դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
2.3. «Հայարդմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության Վանաձորի դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 34260 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 27410 հազ. դրամ:
2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2741 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6256 հազ. դրամ:
2.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Վանաձորի դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
2.8. Սահմանել, որ «Վանաձորի դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
2.9. Սահմանել, որ «Վանաձորի դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
3.1. Սեփականաշնորհել «Վանաձորի բամբակյա գործվածքների արտադրական միավորման ֆաբրիկա» («Մալանչ») փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Մալանչ» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. «Վանաձորի բամբակյա գործվածքների արտադրական միավորման ֆաբրիկա» («Մալանչ») փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել մանկապարտեզը, հանրակացարանը և դրանք 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել պատգամավորների Վանաձորի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:
3.3. «Վանաձորի բամբակյա գործվածքների արտադրական միավորման ֆաբրիկա» («Մալանչ») փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Մոդուլ «Օրսկ» անավարտ շինարարությունը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «Ալավերդու տեքստիլ ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությանը:
3.4. «Վանաձորի բամբակյա գործվածքների արտադրական միավորման ֆաբրիկա» («Մալանչ») փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
3.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 132725 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 106180 հազ. դրամ:
3.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 10618 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
3.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 107675 հազ. դրամ:
3.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Մալանչ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
3.9. Սահմանել, որ «Մալանչ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
3.10. Սահմանել, որ «Մալանչ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
3.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մալանչ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
4.1. Սեփականաշնորհել «Ալավերդու տեքստիլ ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Ալավերդու տեքստիլ ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության:
4.2. «Ալավերդու տեքստիլ ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կազմում ընդգրկել «Վանաձորի բամբակյա գործվածքների արտադրական միավորման ֆաբրիկա» («Մալանչ») փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված «Մոդուլ «Օրսկ» անավարտ շինարարությունը:
4.3. «Ալավերդու տեքստիլ ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 17020 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 13615 հազ. դրամ:
4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2723 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
4.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5617 հազ. դրամ:
4.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Ալավերդու տեքստիլ ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
4.8. Սահմանել, որ «Ալավերդու տեքստիլ ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
4.9. Սահմանել, որ «Ալավերդու տեքստիլ ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ալավերդու տեքստիլ ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
5.1. Վանաձորի տաքսամոտորային ավտոտրանսպորտային ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
5.2. Վանաձորի տաքսամոտորային ավտոտրանսպորտային ձեռնարկության ֆինանսական վիճակի կարգավորման նպատակով նրա գույքի կազմից առանձնացնել առևանգված տրանսպորտային միջոցները (6 ավտոմեքենա)` 5184 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, և այդ փաստերի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն ու նյութերը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` մինչև իրավասու պետական մարմինների կողմից նշված հարցի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծումը:
5.3. Վանաձորի տաքսամոտորային ավտոտրանսպորտային ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 82710 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 82710 հազ. դրամ:
5.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 11508 հազ. դրամ:
5.6. Գույքի գնումն իրականացնել 2-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.1. Սեփականաշնորհել «Տեխնիկական և արտադրական միջոցների վարձույթ» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Տեխնիկական և արտադրական միջոցների վարձույթ» բաց բաժնետիրական ընկերության:
6.2. «Տեխնիկական և արտադրական միջոցների վարձույթ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
6.3. «Տեխնիկական և արտադրական միջոցների վարձույթ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 26900 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 26900 հազ. դրամ:
6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2690 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
6.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2641 հազ. դրամ:
6.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Տեխնիկական և արտադրական միջոցների վարձույթ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
6.8. Սահմանել, որ «Տեխնիկական և արտադրական միջոցների վարձույթ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
6.9. Սահմանել, որ «Տեխնիկական և արտադրական միջոցների վարձույթ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տեխնիկական և արտադրական միջոցների վարձույթ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
7.1. Սեփականաշնորհել «Գյումրիի կոմերցիոն-միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Գյումրիի կոմերցիոն-միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության:
7.2. «Գյումրիի կոմերցիոն-միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակելի տնակները և դրանք 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել պատգամավորների Գյումրիի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:
7.3. «Գյումրիի կոմերցիոն-միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 20580 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 20580 հազ. դրամ:
7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2058 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 769 հազ. դրամ:
7.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Գյումրիի կոմերցիոն-միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
7.8. Սահմանել, որ «Գյումրիի կոմերցիոն-միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
7.9. Սահմանել, որ «Գյումրիի կոմերցիոն-միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գյումրիի կոմերցիոն-միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
8.1. Սեփականաշնորհել «Հայջերմամոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Հայջերմամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության:
8.2. «Հայջերմամոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանը (քաղ. Երևան, Ս. Տարոնցու 36/1) և այն 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:
8.3. «Հայջերմամոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի վագոն-տնակները (21 հատ) և դրանք 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել պատգամավորների Գյումրիի քաղխորհրդի գործկոմի տնօրինության:
8.4. «Հայջերմամոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
8.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 9400 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 7520 հազ. դրամ:
8.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 752 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
8.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 7349 հազ. դրամ:
8.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Հայջերմամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
8.9. Սահմանել, որ «Հայջերմամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
8.10. Սահմանել, որ «Հայջերմամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
8.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայջերմամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
9.1. «Մեղվաբուծական տնտեսություն» պետական ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
9.2. «Մեղվաբուծական տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել մեղվաձմեռանոցի անավարտ շինարարությունը և այն 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել պատգամավորների Օշականի գյուղխորհրդի գործկոմի տնօրինությանը:
9.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 2610 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 2610 հազ. դրամ:
9.4. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 374 հազ. դրամ:
9.5. Գույքի գնումն իրականացնել 2-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
10.1. Սեփականաշնորհել «Տաշիրի թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Տաշիրի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության:
10.2. «Տաշիրի թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
10.3. «Տաշիրի թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
10.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2480 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 1990 հազ. դրամ:
10.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 995 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
10.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1655 հազ. դրամ:
10.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Տաշիրի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
10.8. Սահմանել, որ «Տաշիրի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
10.9. Սահմանել, որ «Տաշիրի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
10.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տաշիրի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
11.1. Սեփականաշնորհել Նոյեմբերյանի պտուղ-բանջարեղենի մթերման գրասենյակը` «Նոյեմբերյանի պտուղ-բանջարեղենի մթերման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
11.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:
11.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 500 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 500 հազ. դրամ:
11.4. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 500 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 500 սովորական բաժնետոմսի:
11.5. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի` յուրաքանչյուրում 50 բաժնետոմս` 50 հազ. դրամ մեկնարկային գնով:
11.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3,6 հազ. դրամ:
11.7. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:
11.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Նոյեմբերյանի պտուղ-բանջարեղենի մթերման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
11.9. Սահմանել, որ «Նոյեմբերյանի պտուղ-բանջարեղենի մթերման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:
11.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Նոյեմբերյանի պտուղ-բանջարեղենի մթերման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:
12.1. «Հայմարկետինգ» պետական ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
12.2. «Հայմարկետինգ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր (տարածք չունի):
12.3. «Հայմարկետինգ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
12.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 231 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 231 հազ. դրամ:
12.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 11 հազ. դրամ:
12.6. Գույքի գնումն իրականացնել 2-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13.1. Նոյեմբերյանի ԲԿՄՁ-ի հյուրանոցը սեփականաշնորհել մրցույթով:
13.2. Նոյեմբերյանի ԲԿՄՁ-ի հյուրանոցը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
13.3. Նոյեմբերյանի ԲԿՄՁ-ի հյուրանոցը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):
13.4. Մրցութային հանձնաժողովին` 2-շաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:
13.5. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ, մրցույթի պայմաններում նախատեսել կետ հյուրանոցում բնակվող փախստականների հետագա բնակության հարցի կարգավորման մասին:
13.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`
ա) հյուրանոցի վաճառքի մեկնարկային գինը հաշվարկել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով.
բ) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Նոյեմբերյանի ԲԿՄՁ-ի հյուրանոցի` մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող ճանաչելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը.
գ) ելնելով մրցույթի պայմաններից, սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ սույն որոշման 13.5-րդ կետում նշված պարտավորությունների պահպանման մասին:
14.1. Լուծարել Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության «Վարդենիսի կոմերցիոն-միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14.2. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը` 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարքային հանձնաժողով և կատարել վերջնահաշվարկ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 27-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ է |
Կ Ա Զ Մ
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԲԿՄՁ-Ի ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Բ. Քոչարյան | - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ) |
| Ա. Նազարյան | - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ |
| Ա. Ավետիսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Մ. Ազարյան | - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ |
| Գ. Արզումանյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ |
| Կ. Գալուստյան | - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
| Ա. Գրիգորյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
| Դ. Դերձակյան | - ՀՀ կապի նախարարի տեղակալ |
| Գ. Խաչատրյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
| Ա. Կիրակոսյան | - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ |
| Լ. Հարությունյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
| Հ. Մարգարյան | - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ |
| Ա. Մարկոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Ա. Մորիկյան | - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ |
| Ռ. Քրմոյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ |
| Գ. Մալխասյան | - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ |
| Գ. Սիմոնյան | - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 30.09.1996, N 323 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|