Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Инкорпорация (30.06.1993-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Принят
Թուրքմենստանի Հանրապետություն
Дата принятия
30.06.1993
Дата подписания
30.06.1993
Дата вступления в силу
30.06.1993

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՔՍԱՏԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը և Թուրքմենստանի պետական մաքսատունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ձգտելով երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության հետագա զարգացմանը և ամրապնդմանը,

համոզված լինելով, որ այդ համագործակցությունը կօժանդակի մաքսային մարմիններին` իրականացնելու իրենց` երկու երկրների միջև բեռնային և ուղևորների հաղորդակցությունը, փոստային փոխանակումը պարզեցնելու ձգտումը,

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Երկու Կողմերի մաքսային մարմինները, յուրաքանչյուր Կողմի օրենսդրության շրջանակներում մաքսային և տարադրամային կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լրիվ ապահովման նպատակով, ինչպես նաև բեռնային և ուղևորների հաղորդակցություններում, փոստային փոխանակման մեջ առավելագույն թեթևացում ստեղծելու նպատակով համակողմանիորեն կհամագործակցեն և միմյանց անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն մաքսային հարցերում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ուղևորների ու բեռնային հաղորդակցությունում և փոստային փոխանակման մեջ կապահովի մաքսային հսկողության իրականացում` հաշվի առնելով երկու Կողմերի շահերը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագրում նախատեսված նպատակներին հասնելու համար Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները` ուղղված ուղևորների և բեռնային հաղորդակցությունում և փոստային փոխանակման մեջ մաքսային հսկողության արագացմանը, այդ հսկողության ձևերի ու մեթոդների կատարելագործմանը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեբեռի, փոստային առաքումների, տարադրամի, այլ վճարամիջոցների ու տարադրամային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումը և տարանցումը կանխելուն` Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի տնտեսական և այլ շահերի հնարավոր վնասից խուսափելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը կապահովեն, որ սահմանով անցնող տրանսպորտային միջոցները, բեռները, ուղեբեռը, փոստային առաքումները, տարադրամը, այլ վճարամիջոցները ու տարադրամային արժեքները ուղեկցվեն սույն Համաձայնագրի Կողմերի մաքսային ու տարադրամային կանոններին համապատասխանող և ուղևորների, բեռնային հաղորդակցություններում և փոստային փոխանակման մեջ կիրառվող փաստաթղթերով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել 1993 թվականի ապրիլի 2-ին Ալմա Աթի քաղաքում ստորագրված` Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների ղեկավարների ստորագրած տարանցիկ բեռների մաքսային ձևակերպման կարգի մասին Համաձայնագրի դրույթները: Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինների կողմից ձևակերպված և իրենց տարածքներով անցնող տարանցիկ բեռները բաց են թողնվում անարգել և զննման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմքեր կան ենթադրելու դրանցում արտահանման, ներմուծման և տարանցման համար արգելված ապրանքներ և այլ առարկաներ լինելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները փոխադարձաբար կճանաչեն կիրառվող մաքսային փաստաթղթերը, մաքսային կապարակնիքը, կնիքի դրոշմը և տրանսպորտային միջոցների, բեռների և փոստային առաքումների վրայի պաշտոնական նշանները:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերը կփոխանակեն 6-րդ հոդվածում հիշատակված մաքսային փաստաթղթերի և մաքսային ապահովումների նմուշները, ինչպես նաև այն ապրանքների ցանկերը, որոնց ներմուծումը, արտահանումը կամ տարանցումը իրենց տարածքներով սահմանափակված կամ արգելված է:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները, փոխադարձ պայմանավորվածությամբ, կձգտեն միասնականացնել մաքսային փաստաթղթերը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Պայմանավորվող կողմերի մաքսատների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը կիրականացվի Բեռնային մաքսային հայտարարագրի (ԲՄՀ) հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Մի երկրի մաքսային մարմինները մյուս երկրի տարածքից իրենց տարածք են թողնում միայն այնպիսի մաքսային ստուգման ենթակա տրանսպորտային միջոցներ, բեռներ, ուղևորների ուղեբեռ և փոստային առաքումներ, որոնք դուրս են թողնվել մյուս Կողմի մաքսային մարմինների կողմից:

Եթե մի Կողմի մաքսային մարմինները պարզեն, որ մաքսային ստուգման ենթակա տրանսպորտային միջոցները, բեռները, ուղևորների ուղեբեռը և փոստային առաքումները չեն ենթարկվել մյուս Կողմի մաքսային մարմինների մաքսային ստուգմանը, ապա այդպիսի տրանսպորտային միջոցները, բեռները, ուղևորների ուղեբեռը և փոստային առաքումները կպահվեն, ինչի մասին կհաղորդի մյուս Կողմի մաքսային մարմնին: Պահում իրականացրած մաքսային մարմինները վերոհիշյալ տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների ուղեբեռի և փոստային առաքումների նկատմամբ վարվում են մյուս Կողմի մաքսային մարմինների կարգադրության համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Եթե սույն Համաձայնագրի մի Կողմի տարածքից սույն Համաձայնագրի մյուս Կողմի տարածք ներմուծվող տրանսպորտային միջոցները, բեռները, ուղևորների ուղեբեռը, ինչպես նաև տարադրամը և տարադրամային արժեքները ենթակա չեն բաց թողնման, ներմուծման մաքսային, տարադրամային, սանիտարական, կարանտինային կամ անասնաբուժական կանոնների ու հրահանգների հիման վրա կամ ելնելով անվտանգության նկատառումներից, ապա այդ տրանսպորտային միջոցները, բեռները, ուղևորների ուղեբեռը, ինչպես նաև տարադրամը և տարադրամային արժեքները կվերադարձվեն մյուս երկրի տարածք: Բաց թողնելու նման մերժման պատճառի մասին մաքսային մարմինները կարող են հաղորդել ուղեկցական փաստաթղթերում, իսկ մյուս երկրի մաքսային մարմինների խնդրանքով` կարող են տալ համապատասխան տեղեկանք:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Թուրքմենստանից Հայաստանի Հանրապետություն արտահանվող կամ Թուրքմենստան Հայաստանի Հանրապետությունից ներմուծվող ապրանքները ենթակա են մաքսային ձևակերպման` Պայմանավորվող կողմերի գործող օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրի մի Կողմի տարածքից սույն Համաձայնագրի մյուս Կողմի տարածք ապօրինի արտահանված տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեբեռի, փոստային առաքումների, տարադրամի, այլ վճարամիջոցների ու տարադրամային արժեքների նկատմամբ կկիրառվի այն պետության մաքսային օրենսդրությունը, որի տարածքում գտնվում են նշված առարկաները և արժեքները:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մաքսային մարմինները համաձայնեցին, որ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի քաղաքացիները սույն Համաձայնագրի Կողմերի տարածքներով տարանցմամբ երրորդ երկիր անցնելիս նրանց ձեռնածանրոցների և ուղեբեռի մաքսային ստուգումը կկատարվի Պայմանավորվող կողմերի մաքսային օրենսդրության պահպանմամբ:

Այդ նպատակով.

- Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները Թուրքմենստանի քաղաքացիների ձեռնածանրոցներում և ուղեբեռում գտնվող տարադրամի, տարադրամային արժեքների և իրերի քանակի բաց թողնելը կիրականացնեն Թուրքմենստանի մաքսային մարմինների հաստատած մաքսային հայտարարագրի հիման վրա,

- Թուրքմենստանի մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձեռնածանրոցներում և ուղեբեռում գտնվող տարադրամի, տարադրամային արժեքների և իրերի քանակի բաց թողնելը կիրականացնեն Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հաստատած մաքսային հայտարարագրի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագրի հոդվածների կատարման, մեկնաբանման և փոփոխության հետ կապված բոլոր վիճելի հարցերը Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինների միջև լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար միմյանց տրամադրում են մաքսային գործի հարցերով գործող օրենսդրության մասին տեղեկություն:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Կողմերի մաքսային մարմինները փոխադարձ օգնություն են ցուցաբերում միմյանց:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Կողմերի մաքսային մարմինները պարբերաբար և հնարավորինս ամբողջական` գրավոր կամ բանավոր, կիրականացնեն սույն Համաձայնագրի կատարման փորձի փոխանակում:

Պայմանավորվող կողմերի միջև նամակագրությունը կվարվի ռուսերեն:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև 1993 թվականի դեկտեմբերի 31-ը, որից հետո այն ինքնաբերաբար կերկարաձգվի մեկ տարի ժամկետով, եթե ժամկետի ավարտից վեց ամիս առաջ Կողմերից ոչ մեկը գրավոր չհայտարարի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Կատարված է Աշգաբատ քաղաքում 1993 թվականի հունիսի 30-ին, երկու օրինակով` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Կողմերից յուրաքանչյուրը երաշխավորում է բնօրինակին համապատասխան հայերեն և թուրքմեներեն թարգմանությունները:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հունիսի 30-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան