ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 196
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.06.1996-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1996/6, հունիս 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.06.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.06.1996
Дата вступления в силу
28.06.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տերետրոսյան
«28» հունիսի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 1996 թ. N 196

քաղ. Երևան

 

Հայաստանի Հանրապետության ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Գաբրիելյան եղբայրների անվան կաշվի արտադրական միավորում» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Գաբրիելյան եղբայրների անվան կաշվի արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Գաբրիելյան եղբայրների անվան կաշվի արտադրական միավորում» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

1.3. «Գաբրիելյան եղբայրների անվան կաշվի արտադրական միավորում» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 315870 հազ. դրամ, որից ազատ բաժանորդագրության ենթակա մասը` 252700 հազ. դրամ:

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 25270 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 83997 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Գաբրիելյան եղբայրների անվան կաշվի արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.8. Սահմանել, որ «Գաբրիելյան եղբայրների անվան կաշվի արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.9. Սահմանել, որ «Գաբրիելյան եղբայրների անվան կաշվի արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գաբրիելյան եղբայրների անվան կաշվի արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

բ) «Գաբրիելյան եղբայրների անվան կաշվի արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ` մանկապարտեզի բնույթի (պրոֆիլի) պահպանման մասին: 

1.11. Գաղտնի:

2.1. Սեփականաշնորհել «Երևանի «Վան» արտադրական ֆիրմա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Երևանի «Վան» արտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Լուծարել «Երևանի «Վան» արտադրական ֆիրմա» փակ բաժնետիրական ընկերության «Վան» դուստր ձեռնարկությունը: Նրա կազմում գտնվող «Վան-4» (Երևան, Թումանյան 29), «Վան-3» (Երևան, Մ. Մաշտոցի 20), «Վան-5» (Երևան, Աբովյան 3) խանութները սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների  համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.3. «Երևանի «Վան» արտադրական ֆիրմա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել փողոցին հարող մայթերը (Երևան, Սևանի փող.) ու անհատական մեքենաների կանգառը (Երևան, Արշակունյաց 25) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

2.4. «Երևանի «Վան» արտադրական ֆիրմա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 293340 հազ. դրամ, որից ազատ բաժանորդագրության ենթակա մասը` 234670 հազ. դրամ:

2.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 23467 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 23719 հազ. դրամ:

2.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Երևանի «Վան» արտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.9. Սահմանել, որ «Երևանի «Վան» արտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.10. Սահմանել, որ «Երևանի «Վան» արտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի «Վան» արտադրական ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

2.12. Գաղտնի:

3.1. Սեփականաշնորհել «Զվարթնոց» պոլիգրաֆիական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով Զվարթնոց» պոլիգրաֆիական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. «Զվարթնոց» պոլիգրաֆիական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Տարոն» փակ բաժնետիրական ընկերություն» դուստր ձեռնարկությունը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին:

3.3. «Զվարթնոց» պոլիգրաֆիական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Ծաղկաձորի պանսիոնատը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել մրցույթով:

3.4. «Զվարթնոց» պոլիգրաֆիական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Աշտարակ քաղաքի մասնագիտացված օժանդակ տնտեսությունը և այն սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

3.5. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

3.6. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 60300 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 28250 հազ. դրամ:

3.7. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 6030 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 2825 սովորական բաժնետոմսի:

3.8. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասի վաճառքի ենթակա մասը տրոհելով 5 լոտի` յուրաքանչյուրում 565 բաժնետոմս` 5650 հազ. դրամ մեկնարկային գնով:

3.9. Սահմանել, որ կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը մնում է որպես պետական սեփականություն և տնօրինվում է Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարության կողմից:

3.10. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 44706 հազ. դրամ:

3.11. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

3.12. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին,` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Զվարթնոց» պոլիգրաֆիական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.13. Սահմանել, որ «Զվարթնոց» պոլիգրաֆիական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

3.14. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Զվարթնոց» պոլիգրաֆիական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:

4.1. Սեփականաշնորհել «Զվարթնոց» պոլիգրաֆիական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության «Տարոն» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության:

4.2. «Տարոն» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

4.3. «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 4433 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3546 հազ. դրամ:

4.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4236 հազ. դրամ:

4.6. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.1. Սեփականաշնորհել «Զվարթնոց» պոլիգրաֆիական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության Աշտարակ քաղաքի «Մասնագիտացված օժանդակ տնտեսություն» դուստր ձեռնարկությունը` «Մասնագիտացված օժանդակ ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

5.2. Աշտարակ քաղաքի «Մասնագիտացված օժանդակ տնտեսություն» դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

5.3. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 560 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 560 հազ. դրամ:

5.5. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 560 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 560 սովորական բաժնետոմսի:

5.6. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի` յուրաքանչյուրում 56 բաժնետոմս` 56 հազ. դրամ մեկնարկային գնով:

5.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1000 հազ. դրամ:

5.8. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

5.9. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Մասնագիտացված օժանդակ ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.10. Սահմանել, որ «Մասնագիտացված օժանդակ ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

5.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մասնագիտացված օժանդակ ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:

6.1. «Զվարթնոց» պոլիգրաֆիական ձեռնարկության Ծաղկաձորի պանսիոնատը սեփականաշնորհել մրցույթով:

6.2. Ծաղկաձորի պանսիոնատը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

6.3. Ծաղկաձորի պանսիոնատը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

6.4. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:

6.5. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ, մրցույթի պայմաններում նախատեսել կետ` հյուրանոցում բնակվող փախստականների հետագա բնակության հարցի կարգավորման մասին:

6.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) հյուրանոցի վաճառքի մեկնարկային գինը հաշվարկել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով.

բ) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Ծաղկաձորի պանսիոնատի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող ճանաչվելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը.

գ) ելնելով մրցույթի պայմաններից` սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ` սույն որոշման 6.5-րդ կետում նշված պարտավորությունների կատարման մասին:

7.1. Սեփականաշնորհել «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարությամբ օբյեկտը (Ակնալիճ ավան) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արմավիրի մարզպետարանի տնօրինությանը:

7.3. «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 15450 հազ. դրամ, որից ազատ բաժանորդագրության ենթակա մասը` 12360 հազ. դրամ:

7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2472 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 185 հազ. դրամ:

7.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

7.8. Սահմանել, որ «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

7.9. Սահմանել, որ «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

8.1. Սեփականաշնորհել «Գյումրիի շինվերանորոգման ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Գյումրիի շինվերանորոգման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության:

8.2. «Գյումրիի շինվերանորոգման ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

8.3. «Գյումրիի շինվերանորոգման ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 10870 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 8700 հազ. դրամ:

8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1740 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

8.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1643 հազ. դրամ:

8.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Գյումրիի շինվերանորոգման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

8.8. Սահմանել, որ «Գյումրիի շինվերանորոգման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

8.9. Սահմանել, որ «Գյումրիի շինվերանորոգման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գյումրիի շինվերանորոգման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

9.1. Թույլատրել «Կոմֆորտ» ԼՏԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությունից վարձակալած 8397 հազ. դրամ արժեքով գույքը:

9.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.1. Թույլատրել «Հայառողջսպասարկում» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից վարձակալած 4688 հազ. դրամ արժեքով գույքը:

10.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.1. Աշոցքի հյուրանոցը սեփականաշնորհել մրցույթով:

11.2. Աշոցքի հյուրանոցը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

11.3. Աշոցքի հյուրանոցը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

11.4. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային և լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:

11.5. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ, մրցույթի պայմաններում նախատեսել կետ` հյուրանոցում բնակվող փախստականների հետագա բնակության հարցի կարգավորման մասին:

11.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) հյուրանոցի վաճառքի մեկնարկային գինը հաշվարկել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով.

բ) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Աշոցքի հյուրանոցի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող ճանաչվելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը.

գ) ելնելով մրցույթի պայմաններից` սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ` սույն որոշման 12.5-րդ կետում նշված պարտավորությունների պահպանման մասին:

12.1. Մարտունու «Բնակկոմտնտ» պետական ձեռնարկության «Ալաշկերտ» հյուրանոցը սեփականաշնորհել մրցույթով:

12.2. Մարտունու «Բնակկոմտնտ» պետական ձեռնարկության «Ալաշկերտ» հյուրանոցը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

12.3. Մարտունու «Բնակկոմտնտ» պետական ձեռնարկության «Ալաշկերտ» հյուրանոցը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

12.4. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:

12.5. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ, մրցույթի պայմաններում նախատեսել կետ` հյուրանոցում բնակվող փախստականների հետագա բնակության հարցի կարգավորման մասին:

12.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) հյուրանոցի վաճառքի մեկնարկային գինը հաշվարկել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով. 

բ) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Մարտունու «Բնակկոմտնտ» պետական ձեռնարկության «Ալաշկերտ» հյուրանոցի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող ճանաչվելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը.

գ) ելնելով մրցույթի պայմաններից` սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ` սույն որոշման 13.5-րդ կետում նշված պարտավորությունների պահպանման մասին:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Զորավանի անասնահամալիր» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 548 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`

ա) որոշման 2-րդ կետում «կապի հանգույցը» բառերից հետո լրացնել «հյուրանոցի (հանրակացարանի) շենքը» բառերը.

բ) որոշման 3-րդ կետում «բանջարեղենի տաղավարը» բառերից հետո լրացնել «հանրակացարանի շենքին կից երկու խանութը և ճաշարանը» բառերը.

գ) հանել որոշման 4-րդ կետը:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 19 որոշման 6.2-րդ կետում «1313» և «1050» թվերը համապատասխանաբար փոխարինել «1381» և «1105» թվերով:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի սեպտեմբերի 20-ի N 17 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 128 որոշման 3.4-րդ կետում «41758» թիվը փոխարինել «52197» թվով:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Կ Ա Զ Մ

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՊՈԼԻԳՐԱՖԻԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Բ. Քոչարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Նազարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Մ. Ազարյան - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ
Գ. Արզումանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Դ. Դերձակյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ
Լ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Մարգարյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մորիկյան - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ
Ռ. Քրմոյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ
Գ. Սիմոնյան - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ

Կ Ա Զ Մ

ԱՇՈՑՔԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Բ. Քոչարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Նազարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Մ. Ազարյան - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ
Գ. Արզումանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Դ. Դերձակյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ
Լ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Մարգարյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մորիկյան - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ
Ռ. Քրմոյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ
Գ. Սիմոնյան - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ