Basic information
Number
ՀՕ-257-Ն
Type
Օրենք
Act type
Исходный акт (01.09.2025-по сей день)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 25.07.2025
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
03.07.2025
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
25.07.2025
Effective date
01.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18.2-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «վերցնելով» բառից հետո լրացնել «կամ թվային հաշվառման փաստաթղթի գործողությունը կասեցնելով» բառերով․

2) 1-ին մասը «հաշվառման փաստաթուղթը» բառերից հետո լրացնել «, իսկ դրա թվային տարբերակի դեպքում՝ կասեցնել դրա գործողությունը» բառերով.

3) 2-րդ մասը «հաշվառման փաստաթուղթը վերցնելու» բառերից հետո լրացնել «կամ թվային հաշվառման վկայագրի գործողությունը կասեցնելու» բառերով.

4) 3-րդ մասը «հաշվառման փաստաթուղթը վերցնելով» բառերից հետո լրացնել «կամ դրա թվային տարբերակի գործողությունը կասեցնելով» բառերով.

5) 4-րդ մասը «հիմքերը վերացնելուց հետո» բառերից հետո լրացնել «թվային հաշվառման վկայագրի գործողությունն անմիջապես ապակասեցվում է, իսկ» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետում՝

1) 1-ին ենթակետը «վկայականը» բառից հետո լրացնել «կամ դրա թվային տարբերակը» բառերով.

2) 2-րդ ենթակետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «(կամ հաշվառման վկայագրի թվային տարբերակը)» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը «ազգային» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից թվային եղանակով հատկացված ազգային վարորդական վկայականների թվային տարբերակները)» բառերով.

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6․ Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականն ստանալու կամ դրա թվային տարբերակը հատկացնելու պահից:»։

 

Հոդված 4

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող վարորդական իրավունքի վկայականներ կամ հաշվառման վկայագրեր ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության էլեկտրոնային համակարգն ինքնաշխատ եղանակով առանց պետական տուրքի վճարման ձևավորում է համապատասխանաբար թվային վարորդական վկայական կամ հաշվառման վկայագիր։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հուլիսի 25

Երևան

ՀՕ-257-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation