ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 25.1-ին հոդվածի 2-րդ մասը «վարելու իրավունքի վարորդական վկայական» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ թվային)» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 128-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Սույն հոդվածի իմաստով՝ վարորդական վկայական է համարվում նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից հատկացված վարորդական վկայականի թվային տարբերակը։»:
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 25 Երևան ՀՕ-258-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2025 թվական: