ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 214
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.07.1996-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1996/7, հուլիս 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.07.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.07.1996
Дата вступления в силу
18.07.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«18» հուլիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 1996 թ. N 214

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Երֆրեզ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Երֆրեզ» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Երֆրեզ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

1.3. «Երֆրեզ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը (3103 հազ. դրամ) սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 210450 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 168360 հազ. դրամ:

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 16836 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 65302 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Երֆրեզ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.8. Սահմանել, որ «Երֆրեզ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.9. Սահմանել, որ «Երֆրեզ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երֆրեզ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

1.11. Գաղտնի:

2.1. Սեփականաշնորհել «Այաս» տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` նրա հիման վրա «Այաս» տրիկոտաժի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2.2. «Այաս» տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել NN 1 և 2 ֆիրմային խանութները և դրանք սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվներին` «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 125080 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 100070 հազ. դրամ:

2.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 10007 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով, որից 2001 բաժնետոմսն աշխատավորական կոլեկտիվին վերապահվող մասն է, և դրա բաշխումն իրականացվում է ժողովի որոշմամբ:

2.5. Մնացած 8006 բաժնետոմսի կեսի` 4003 բաժնետոմսի բաժանորդագրությունն իրականացվում է փակ տեղաբաշխմամբ, իսկ մյուս կեսը` բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ:

2.6. Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի 6-րդ կետի, բաժնետոմսերի փակ տեղաբաշխմանը մասնակցելու իրավունք են ստանում կոլեկտիվի անդամները, ինչպես նաև «Հայաս-Ալեքսանյան», «Հայաս-Հակոբյան», «Հակոբյան-Հայաս» համատեղ ձեռնարկությունների հիմնադիրները:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Այաս» տրիկոտաժի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.8. Սահմանել, որ «Այաս» տրիկոտաժի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.9. Սահմանել, որ «Այաս» տրիկոտաժի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Այաս» տրիկոտաժի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը: Փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրությունն իրականացնել ձեռնարկության կողմից կոլեկտիվի անդամների, համատեղ ձեռնարկությունների հիմնադիրների և կոլեկտիվի անդամի կարգավիճակ ստացած անձանց ցուցակի համաձայն:

3.1. Սեփականաշնորհել «Հարժիս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հարժիս» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. «Հարժիս» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ավտոճանապարհները (Հարժիս-Երևան-Գորիս միջպետական ճանապարհի հատվածը` 500 մ և Շինուհայր-Հարժիս` 12 կմ) և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Սյունիքի մարզպետարանի տնօրինությանը:

3.3. «Հարժիս» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը  սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 20890 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 16710 հազ. դրամ:

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1671 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 11767 հազ. դրամ:

3.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հարժիս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.8. Սահմանել, որ «Հարժիս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.9. Սահմանել, որ «Հարժիս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հարժիս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

4.1. Թույլատրել «Տրավերտին» ՍՊԸ-ին գնել «Հայարդշինանյութեր» պետական արտադրական միավորումից վարձակալած 11407,2 հազ. դրամ արժեքով գույքը:

4.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.1. Սեփականաշնորհել «Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորման Հովտաշատի մասնաճյուղ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորման Հովտաշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. «Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորման Հովտաշատի մասնաճյուղ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

5.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 4090 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3280 հազ. դրամ:

5.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 328 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

5.6. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորման Հովտաշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.7. Սահմանել, որ «Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորման Հովտաշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

5.8. Սահմանել, որ «Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորման Հովտաշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

5.9. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորման Հովտաշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

6.1. Արարատի հյուրանոցը սեփականաշնորհել մրցույթով:

6.2. Արարատի հյուրանոցը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

6.3. Արարատի հյուրանոցը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

6.4. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:

6.5. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության  և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ, մրցույթի պայմաններում նախատեսել կետ` հյուրանոցում բնակվող փախստականների հետագա բնակության հարցի կարգավորման մասին:

6.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) հյուրանոցի վաճառքի մեկնարկային գինը հաշվարկել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով.

բ) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Արարատի հյուրանոցի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը.

գ) ելնելով մրցույթի պայմաններից, սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ` սույն որոշման 6.5-րդ կետում նշված պարտավորությունների պահպանման մասին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Կ Ա Զ Մ

 

ԱՐԱՐԱՏԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Նազարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Մ. Ազարյան - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ
Գ. Արզումանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Դ. Դերձակյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Ա. Կիրակոսյան

- ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ

Լ. Հարությունյան

- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

Հ. Մարգարյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մորիկյան - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ
Ռ. Քրմոյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ
Գ. Սիմոնյան - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ